ԱՄՆ-ի կոնգրեսն ավելի է խստացրել իր քայլերը Լիբանանի Հեզբոլլահի դեմ
ԱՄՆ-ի կոնգրեսը «Հեզբոլլահի ֆինանսական աղբյուրները սառեցնելու 2017», «Անզեն քաղաքացիներին որպես մարդկային վահան օգտագործելու դեմ» և «Հեզբոլլահին Եվրամիության կողմից ահաբեկչական խմբերի ցուցակում ներգրավելու» անվամբ երեք օրինագիծ է նեկայացրել, որոնք վավերացվելու դեպքում, կմեծանան Լիբանանի Հեզբոլլահ կուսակցության վրա ԱՄՆ-ի ճնշումները:
Իրաքում և Սիրիայում ահաբեկչական և թաքֆիրական խմբերի դեմ պայքարում դիմադրողական առանցքի կողմից ռազմական և քաղաքական վերջին հաջողությունները պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ի կառավարությունը և կոնգրեսը ավելի մեծացնեն ճնշումներն Իրանի , Սիրիայի և Լիբանանի Հեզբոլլահի վրա:
ԱՄՆ-ն և նրա տարածաշրջանային դաշնակիցները, այդ թվում` Սաուդյան Արաբիան և Իսրայելը, խիստ մտահոգված են, որ ԻԼԻՊ-ի վերջնական ոչնչացումից հետո Միջին Արևելքի տարածաշրջանը կանցնի Իրանի և Հեզբոլլահի վերահսկողության տակ: Հենց այդ պատճառով, ԱՄՆ-ի կառավարությունն օրերս նշել է 1983 թ.-ին Բեյրությում ԱՄՆ-ի ծովուժի հրացանակիրների կորպուսի հենակետի դեմ իրականացված հարձակման զոհերի հիշատակը: Միջոցառման ընթացքում ԱՄՆ-ի նախագահի տեղակալ Մայք Փենսը հայտարարեց, որ 2001 թ. սեպտեմբերի 11-ի փոխարեն ԱՄՆ-ի հակաահբեկչական պայքարի մեկնարկը սկսվում է 1983 թ.-ի հոկտեմբերի 23-ից: Այս քայլով մոռացության է տրվում Ալ-Ղաիդայի վտանգը և Հեզբոլլահն է ներկայցվում որպես ԱՄՆ-ին սպառնացող վտանգ:
Սպիտակ տունը այս քայլով ենթահող է պատրաստում ԱՄՆ-ի կոնգրեսի համար` մաիժամանակ երեք օրինագիծ ներկայացնել Լիբանանի Հեզբոլլահ կուսակցության դեմ: ԱՄՆ-ն հույս ունի Հեզբոլլահի ֆինանսական աղբյուրները կտրելով, կանխել նրա դերակատարությունը Սիրիայի և Լիբանանի քաղաքական գործընթացներում:
Ի դեպ Լիբանանի Հեզբոլլահը ներկա է այդ երկրի կառավարական կառույցներում և Իսրայելի օկուպանտ ռեռիմի դեմ մղած պայքարի ու հասարակական լայն ծառայություններ մատուցելու պատճառով, շատ սիրված է Լիբանանի ժողովրդի կողմից:
Սիրիայի կառավարության առաջարկով և միջազգային օրենքների համաձայն՝ Հեզբոլլահը մասնակցում է այդ երկրի ահաբեկչական և ծայրահեղական խմբերի դեմ պատերազմին: Իհարկե արևմտյան-արաբական կոալիցիայի ԶԼՄ-ները Հեզբոլլահին մեղադրում են Սիրիայում ոճրագործություններ իրականացնելու մեջ և հենց այդ պատճառով փորձում են հարվածել Հեզբոլլահին:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն փորձում է դիմակայել Հեզբոլահին, որպեսզի կարողանա իր ցանկացած համակարգը հաստատել Միջին Արևելքի տարածաշրջանում:
ԱՄՆ-ի կառավարությունը փորձում է ԻԼԻՊ-ին հաջորդող շրջանում Միջին Արևելքի ռազմավարական խիստ կարևոր տարածաշրջանն իր վերահսկողության տակ առնել և դրա կառավարումը հանձնել իր դաշնակիցներ՝ Սաուդյան Արաբիային և Իսրայելին:
Դիմադրողական առանցքի՝ Իրանի, Սիրիայի, Իրաքի և Հեզբոլլահի ներկայությամբ, տարածաշրջանում ԱՄՆ-ն չի կարող հասնել այդ նպատակին: Հետևաբար վերջին ամիսներին Հեզբոլլահը հայտնվել է Արևմուտքի ճնշումների թիրախում, որի վկայությունն են այդ կուսակցության դեմ ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից ներկայացված օրինագծերը: