Մոսկվայի անվտանգության գերակայությունը
Հինգշաբթի օրն ունեցած ելույթում, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ԻԼԻՊ-ի շարքերում պայքարող ահաբեկիչների վերադարձը սպառնալիք է համարվում այդ երկրի համար : Դա այդ երկրի անվտանգության կառույցների գերակայությունն է : ՌԴ քաղաքական ու անվտանգության ավագ պաշտոնյաները թաքֆիրական ահաբեկչությունը և այն խորհրդանշող ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը համարում է ոչ թե վերացող , այլ հարաճող ու շարունակական սպառնալիք:
Ռուսաստանը որոշ ժամանակ Չեչնիայի և Դաղստանի տարածքներում ծայրահեղականների դեմ պայքար է մղել: Ծայրահեղականները Ռուսաստանում ահաբեկչական բազմաթիվ քայլերի են դիմել : Վերջինը եղել է 2017 թվականի ապրիլին ՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարանում: Ծայրահեղականներ, որոնք Ռուսաստանի կամ ԱՊՀ երկրների քաղաքացիներ են, միացել են Սիրիայում ահաբեկչական խմբերին : Համալրելով ահաբեկիչների շարքերը, նրանք ուսումնական վարժանքներ են ստացել: Ուստի ոչ միայն Ռուսաստան, այլև կենտրոնական Ասիայի և կովկասյան երկրներ նրանց վերադարձը անվտանգության պոտենցիալ սպառնալիք է համարվում: Ռուսաստանի պետայրերն ահաբեկիչների վերադարձը համարում են ծայրահեղականության սպառնալիքը , որի դեմ լուրջ պայքարը պահանջում է բազմակողմանի և միասնական քայլեր: Հատկապէս որ 2015 թվականի սեպտեմբերի 30-ից հետո, երբ Սիրիայի կառավարության ընդդիմադիր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի նպատակով այդ երկրում մեկնարկեց Ռուսաստանի ռազմական օպերացիան, Ռուսաստանի սահմաններից ներս ծայրահեղական խմբերի դեմ պայքարի ուղղությամբ տարբեր միջոցառւոմներ իրականացվեցին: 2015 թվականի դեկտեմբերի վերջերին Կասպից ծովի, Ղրիմի թերակղզու, հեռավոր ու հյուսիսային արևելքում հակաահաբեկչական օպերատիվ կենտրոններ ստեղծվեցին: Պատճառն այն էր, որ Ռուսաստանի անվտանգության պաշտոնյաների համոզմամբ, երկրի սահմաններին ու հարևանությամբ մեծ էր ահաբեկչական գործողությունների հավանականությունը: 2016 թվականի ապրիլի սկզբին Ռուսաստանի ազգային գվարդիայի ձևավորումը ևս կատարվեց ահաբեկչական սպառնալիքի դիմագրավման և նպատակահարմար մեխանիզմներ մշակելու նպատակով: Մյուս քայլը ՝ 2016 թվականի հուլիսին Պուտինի կողմից նոր օրենքների ընդունումն էր: Հայտարարված նպատակը ՝ սոցիալական կայքերի վրա վերահսկողության մեծացումը, ծայրահեղական գաղափարների քարոզչության ու նոր անդամների հավաքագրման , նաև ահաբեկիչների կողմից վիրտուալ միջավայրի ու համացանցի չարաշահման դեմ պայքարն էր: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Արևմուտքն ուղղակի դեր է ունեցել ԻԼԻՊ ահաբեկչական թաքֆիրական խմբի ստեղծման գործում: Ռուս քաղաքագետ Իվան Իպոլիտովն ասել է.«Վերջին տարիներին ԱՄՆ-ն նպատակ է ունեցել ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը միջոց ծառայեցնել ՝ իր արտաքին քաղաքականությունն իրականացնելու և ահաբեկչության ու ծայրահեղականության տարածման ենթահողը պատրաստելու համար: Այսօր այդ քաղաքականության հետևանքն այն է, որ արևմտյան թաքֆիրականներն իրենց երկրներ են վերադառնում, իսկ Արևմուտքին ու Եվրոպային հավատարիմ տարրերն ահաբեկչական հարձակումներ են իրականացնում: Այնուամենայնիվ, քանի դեռ Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի շահերը պայմանավորված են թաքֆիրական ծայրահեղականության տարածմամբ, անխուսափելի է լինելու աշխարհի տարբեր վայրերում ահաբեկչության տարածումը: