Արևմուտքի երկակի քաղաքականությունը անջատողական քայլերի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i75425-Արևմուտքի_երկակի_քաղաքականությունը_անջատողական_քայլերի_վերաբերյալ
Աշխարհի տարբեր վայրերում անջատողական ձգտումները այսօր նոր մարտահրավեր է նետել պետությունների առջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2017 08:13 Asia/Tehran
  • Արևմուտքի երկակի քաղաքականությունը անջատողական քայլերի վերաբերյալ

Աշխարհի տարբեր վայրերում անջատողական ձգտումները այսօր նոր մարտահրավեր է նետել պետությունների առջև:

Չնայած երկրների իրավիճակի մասին հետսառըպատերազմյան շրջանի կանխատեսումներին, այդ ժամանակշրջանի ավարտից հետո Միջին Արևելքի տարածաշրջանում, Աֆրիկայում և Եվրոպայում ավելի մեծացավ անջատողական ձգտումները:

1990-ական թվականների սկզբին Հարավային Սուդանը անջատվեց Սուդանից, Էրիտրան Եթովպիաից և Յուգոսլավիան բաժանվեց 5 փոքր երկրների: 

Վերջերս Մասուդ Բարեզանիի պնդումով իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցավ անջատման հանրաքվե: Նեկայումս աշխարհի տարբեր շրջաններում ավելացել են անջատողական ձգտումները: Նկատի ունենալով, որ տարածքային ամբողջականության պահպանումը երկրների միասնականության ամենակարևոր գործոնն է համարում, շատ երկրներ դեմ են իրենց նահանգների անջատողական ձգտումներին: Որոշ դեպքերում անջատողական ձգտումները հանգեցրել են ներքին պատերազմների: Իսկ որոշ դեպքերում՝ ինչպես Շոտլանդիայի անջատումը Բրիտանիայից կամ Կատալոնիայի անջատումն Իսպանյաից արվում է քաղաքական գործընթացնեով: 

Անջատողականության հարցում ուշագրավ է Արևմուտքի երկակի դիրքորոշումը: Արևմուտքի հովանավորությամբ Կոսովոյի անջատումը Սերբիայից հարուցել է Բելգրադի կենտրոնական իշխանության զայրույթը: Եվրամիությունն այն պայմաններում է Կատալոնիայի անկախացման ձգտումները անօրինական համարում, երբ  մի քանի տարի առաջ հաստատեց Կոսովոյի անկախացումը Սերբիայից: Այդ իսկ պատճառով Բելգրադի կենտրոնական իշխանությունը Արևմուտքին մեղադրում է երկակի դիրքորոշում ընդունելու մեջ:    

Այդ կապակցությամբ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը 2017 թ.-ի հոկտեմբերին Արևմուտքին մեղադրեց երկերսանիության և երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, քանի որ եվրոպական կառույցները հաստատել են Կոսովոյի անկախությունը, սակայն անօրինական են հայտարարել Կատալոնիայի նակախության հանրաքվեն: Նա ասել է, թե ինչպե՞ս կարելի է եվրոպական 22 երկրներ ընդունեն Կոսովոյի անկախության օրինականությունը, երբ այնտեղ նույնիսկ անկախության կապակցության հանրաքվե չի անցկացվել:

2017 թ.-ի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացված հանրաքվեից հետո՝ կրկնելով Իսպանիայի կառավարության դիրքորոշումն այդ կապակցությամբ Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն անօրինական է և հանրաքվեի օրը տեղի ունեցած անկարգություններն համարեց Իսպանիայի ներքին հարցը: 

2010 թ.-ին Եվրապառլամենտը մի բանաձևով պաշտոնապես հաստատեց Կոսովոյի անկախությունը: Հենց այդ պատճառով Սերբիայի նախագահը Եվրոպայի երկակի քաղաղականությունը բնութագրել է որպես համաշխարհային քաղաքականության մասշտաբով խաբեություն: 

2008 թ.-ի օգոստոսին առանց անկախության հանրաքվե անցկացնելու ալբանաբնակ Կոսովոն հայտարարեց իր անկախությունը: Կոսովոյի նախագահ Հաշեմ Թաջին հայտարարել է, որ Կոսովոյի անկախությունը հռչակվել է միջազգային  գործընկերների  համաձայնությամբ: Սակայն Բելգրադը երբեք չի ընդունել Կոսովոյի անկախությունը և այն համարել է անօրինական քայլ: Մինչ այժմ 113 երկիր ճանաչել են Կոսովոյի անկախությունը: ԱՄՆ-ը Բրիտանիան և Ֆրանսիան հովանավորել են Կոսովոյի անկախությունը:  ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի երկու մշտական անդամներ՝ Ռուսաստանը և Չինաստանը  դեմ են այդ անկախությանը: Իհարկե Եվրոպայի մակարդկում ևս որոշ երկրների միջև կան տարաձայնություններ Կոսովոյի անկախության ճանաչման վերաբերյալ: Եվրոպայի շատ երկրներ պաշտոնապես ճանաչել են Կոսովոյի անկախությունը, սակայն  Իսպանիան, Սլովակիան, Ռումինիան, Հունաստանը և Կիպրոսը չեն ճանաչել այդ երկրի անկախությունը. Իսպանիան դիմակայում է Կատալոնիայի անջատման ձգտումներին և այդ պատճառով Կոսովոյի անկախության ճանաչման վերաբերյալ պաշտպանում է Սերբիայի դիրքորոշումը:  

Առանց ՄԱԿ-ի իրավական գործընթացն անցկացնելու և ԱՄՆ-ի ու Եվրոպական որոշ երկրների հովանավորությամբ Կոսովոյի անկախության հռչակումը ուղղակիօրեն մարտահրավեր էր ուղղված միջազգային օրենքների ու կառույցների դեմ: Սակայն ի վերջո 2010 թ.-ին   Արդարադատության միջազգային դատարանը պաշտոնապես ճանաչեց Կոսովոյի անկախությունը, իսկ այդ քայլն արվեց առանց Սերբիայի կառավարության համաձայնության: Եվրամիությունը, ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները Ռուսաստանի գործընկեր Սերբիային և Բալկաններում Մոսկվայի ազդեցությունը թուլացնելու նպատակով որոշեցին ճանաչել Կոսովոյի անկախությունը, երբ նույնիսկ այդ երկրում անկախության հանրաքվե տեղի չեր ունեցել: 

 Իսպանիայում և Բրիտանիայում անջատողական ձգտումների մասին Վաշինգտոնի և Բրյուսելի տեսակետները չեն համընկնում: 

Եվրոպայի հարցերով փորձագետ Սեյեդ Ալիռեզա Մուսավիի կարծիքով՝ անջատողական ձգտումները համարվում են Եվրամիության տրոհման և փլուզմանն ուղղված քայլ: 

Ներկայումս Եվրամիությունը չի հովանավորում Եվրոպայում անջատողական ձգտումները: Իսպանիայի կենտրոնական իշխանությունը գիտակցում է, որ եթե փորձի տեղի տալ Կատալոնիայի անջատողական ձգտումներին ապա  դա պատճառ կդառնա, որ  այդ երկրի այլ տարածքներում ևս նման տրամադրություններն զարգանան:   

Եվրամիության պաշտոնատարների մտահոգությունը ավելի լուրջ է, քանի որ անջատողականության ձգտումները կարող են տարածվել Եվրոպայի այլ տարածքներում: Բրեքզիթի հանրաքվեի անցկացումից հետո Շոտլանդիայում ևս զարգացել է անջատողական ձգտումը: Շոտլանդիայի տեղական իշխանությունները ցանկանում են անջատվել Բրիտանիայից և միանալ Եվրամիությանը: Բելգիայում և Իտալիայի հյուսիսային շրջանում ևս զարգացել են անջատողական տրամադրություններ և սա հակասում է Եվրամիության միասնականանության պահպանման գաղափարին: Հետևաբար Եվրամիությունը երբեք պատրաստ չի լինի ճանաչել Կատալոնիայի անկախությունը և կփորձել բանակցության ճանապարհով կարգավորել Մադրիդի և Բարսելոնայի միջև առաջացած անհամաձայնությունը: 

Արևմուտքի երկակի քաղաքականությունը չի սահմանափակվում միայն անջատողական հարցի վերաբերյալ որդեգրած գործընթացով: Իրականում ահաբեկչության հարցի վերաբերյալ ևս Արևմուտքը հակասական քաղաքականություն է որդեգրել։ Արևմուտքը և նրա արաբական դաշնակից երկրները Միջին Արևելքի տարածաշրջանում հովանավորում են ծայրահեղական և ահաբեկչական խմբերին:

Քաղաքական հարցերի փորձագետ Իվան Իպոլիտովի խոսքերով՝ վերջին տարիներին ԱՄՆ-ը ահաբեկչությունը և ծայրահեղականությունը  օգտագործում է իր քաղաքական նպատակների հետապնդման համար, որի հետևանքով թուլանում են  Միջին Արևելքի տարածաշրջանի երկրները: 

Ներկայումս Արևմուտքի կողմից հովանավոված ահաբեկիչները վերադառնում են Եվրոպա և ԱՄՆ-ը և սպառնում են այդ երկրների անվտանգությունը: 

Քաղաքական հարցերի փորձագետ Փիթեր Նոյմանն ասել է.«Սիրիայում տեղի ունեցած դեպքերի հետևանքն այն կլինի, որ  ահաբեկչությունը երկար տարիներ կշարունակի սպառնալ Արևմուտքին»:

Իրականում Արևմուտքը երբեք չեր ենթադրում, որ Միջին Արևելքի տարածաշրջանում  ահաբեկիչներին հովանավորելով, մի օր ահաբեկչությունը կարող է սպառնալիք դառնալ հենց Արևմուտքի համար:

Սակայն այսօր Արևմուտքի անվտանգության պաշտոնատարները խոսում են ահաբեկչության վտանգի մասին: 

Իրականում անջատողականության կամ ահաբեկչության հարցերի շուրջ Արևմուտքի կողմից որդեգրված երկակի քաղաքականությունները  ոչ միայն չեն օգնում այդ զգայուն հարցերի կարգավորմանը, այլև դարձել են պատուհաս  Արևմուտքի և աշխարհի համար: