ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Թեհրանում է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i75431-ՄԱԳԱՏԷ_ի_գլխավոր_տնօրենը_Թեհրանում_է
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Թեհրան է այցելել Իրանի պետայրերի հետ հանդիպելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2017 08:31 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Թեհրանում է

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Թեհրան է այցելել Իրանի պետայրերի հետ հանդիպելու նպատակով:

Ամանոյի թեհրանյան այցը  կատարվում է ՄԱԳԱՏԷ-ի տնօրենների և ԻԻՀ-ի պատկան մարմինների փոխայցելությունների և միջուկային խաղաղանպատակ համագործակցության շրջանակում: Այսօր քաղաքական ու լրատվական շրջանակներում այս այցը կրկնակի նշանակություն է ստացել՝ ՀԳՀԾ-ին Դոնալդ Թրամփի հակադրման պատճառով:

Ամանոյի Իրան կատարած այցի նպատակների մասին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդիի դիպուկ պատասխանը ցույց տվեց, որ  Իրանը սեփական մոտեցումն ունի այդ այցի վերաբերյալ: Այդ կապակցությամբ կարելի է անդրադառնալ երեք հարցերի:

Առաջինը, որ Իրանը և գործակալությունը պարբերաբար համագործակցել են միջուկային ծրագրերին առնչվող տարբեր գործերում: Երկրորդը՝ գործակալությունը որպես ՀԳՀԾ-ի իրականցումը վերահսկող կառույց, ունի որոշակի պարտականություն ու պատասխանատվություն: Իսկ երրորդն այն, որ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա և այդ համագործակցությանն ուղղված ցանկացած քայլ, կարող է ծախսատար լինել ՝ կառուցողական ու անկողմնակալ դերակատարության հարցում գործակալության համար  խնդիրներ հարուցելով: Ամանոյի Թեհրան այցելությունը կարևոր է նշված երեք առումներով: 

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում միջուկային անվտանգության ամրապնդման համար միջազգային համագործակցությունների գագաթնաժողովին առընթեր, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ հանդիպմանը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ասել էր.«ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ երկրների հանձնառությունը և միջուկային գործունեության գնահատումն է համարվում գործակալության գնահատման հիմքը, և քաղաքական իրադարձությունները չեն ազդում գործակալության որոշումների վրա»:

Չնայած այդ հայտարարություններին, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտնվել է որոշ ճնշումների ազդեցության ներքո և ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովից պահանջել է թափանցիկություն մտցնել գործըթացի հստակ իրագործման հարցում: ՀԳՀԾ-ից առաջ գործակալության զեկույցները ցույց են տալիս, որ ՄԱԳԱՏԷ-ի օգնությամբ ԱՄՆ-ը փորձում է իրականացնել Իրանի դեմ  իր քաղաքական նպատակները: «Հերիթիջ» հաստատության մտավորական, վերլուծաբան Մայքլ Ռուբինն ասել է.«Նոր ստուգումներ անցկացնելու համար ՄԱԳԱՏԷ-ի վրա ճնշումը մեծացնելով, կարող ենք իրանցիներին հարկադրենք ՀԳՀԾ-ի չեղարկմանը գնալու համար»:

Առանց միջուկային համաձայնությանն Իրանի հավատարմության մասին ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած ութ զեկույցները հաշվի առնելու, Իրանի միջուկային գործունեության կապակցությամբ ԱՄՆ պետայրերի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը ճնշում է միջազգային կառույցներին: Ընդսմին, Իրանի ռազմական օբյեկտները համարվում են ազգային անվտանգության մի մասը և ոչ ոք այդ վայրերում ստուգումներ անցկացնելու իրավունք չունի:

Հակադարձելով Իրանի ռազմական օբյեկտների ստուգումների մասին  ՄԱԳԱՏԷ-ի  գլխավոր տնօրենի խոսքերի՝ միջազգային հարցերում մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար վելայաին ասել է .«Ամանոն պետք է անցյալից դաս քաղի և չհայտնվի ԱՄՆ-ի ճնշումների ազդեցության ներքո»: