Արաբիան, Եմենի ճահճուտը և հակաիրանական կողմնորոշումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i75485-Արաբիան_Եմենի_ճահճուտը_և_հակաիրանական_կողմնորոշումը
Արդեն երկու տարուց ավելի, Եմենը ենթարկվում է Արաբիայի ավիահարձակումներին: Արաբիայի այդ քայլը Եմենում մարդկային աղետ է ստեղծել: Ռիադը եմենում ճահճուտի մեջ է հայտնվել: Իսկ այդ երկրի և նրա դաշնակից երկրների ղեկավարներն անհիմն հայտարարություններով փորձում են կոծկել իրենց սխալները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2017 13:53 Asia/Tehran
  • Արաբիան, Եմենի ճահճուտը և հակաիրանական կողմնորոշումը

Արդեն երկու տարուց ավելի, Եմենը ենթարկվում է Արաբիայի ավիահարձակումներին: Արաբիայի այդ քայլը Եմենում մարդկային աղետ է ստեղծել: Ռիադը եմենում ճահճուտի մեջ է հայտնվել: Իսկ այդ երկրի և նրա դաշնակից երկրների ղեկավարներն անհիմն հայտարարություններով փորձում են կոծկել իրենց սխալները:

Կիրակի օրը Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրը Ռիադում Եմենի վրա Արաբիայի  կոալիցիային պաշտպանող երկրների համագումարում կրկին անգամ հանդես է եկել հակաիրանական հայտարարություններով: Նա ասել է. «Իրանը շարունակում է աջակցել եմենցի աշխարհազորայիններին ՝ խափանելով Եմենի ճգնաժամի խաղաղ կարգավորումը: Արաբական կոալիցիայի անդամ երկրների գլխավոր շտաբի պետերը և ԱԳ նախարարները մի հաղորդագրություն տարածելով, հայտարարել են .«Հուսիներն Իրանից են հրթիռներ ստանում: Պետք էկանխել Իրանի այդ քայլերը»:

Ալ-Ջոբայրն ուրբաթ օրն ասել էր, որ եթե Իրանը ցանկանում է ակտիվ լինել միջազգային ասպարեզում, պետք է հրաժարվի մյուս երկրների գործերին միջամտելուց: 
ԻԻՀ բազմիցս հայտարարել է, որ Արաբիան շարունակում է տարածաշրջանում ծախսատար, սխալ ու ապարդյուն քայլեր անել: Այդ երկիրը պետք է ընդունի իր պատասխանատվությունը և  տարածաշրջանի իրողությունը:

Ռիադի պետայրերը պետք է ընդունեն այն փաստը, որ երկու ոլորտում են պարտություն կրել: Առաջինը ՝ միջնորդավարված պատերազմի դաշտում է : Թե ՛ Սիրիայում, թե՛ Եմենում, Արաբիային աջակցող երկրները, այդ թվում ԱՄԷ-ն պարտություն են կրել: Իսկ երկրորդը  պառազինություն գնելու պատճառով երկրի կրած միլիարդավոր դոլարների կորուստն է: Գումար, որը ծախսվել է անմեղ մարդկանց սպանության և միջնորդավորված պատերազմի համար:

Բրիտանական աղբյուրները հաղորդել են, որ 2017 թվականի առաջին կիսամյակում, Արաբիային Բրիտանիայի վաճառած զենքերի գինը կազմել է  մեկ միլիարդ 100 միլիոն դոլար: ԱՄՆ նախագահի Ռիադ այցի ժամանակ, Արաբիայի հետ ստորագրվել է 110 միլիարդ դոլարի սպառազինություն գնելու համաձայնագիր: Արաբիան այդ զենքերով կոտորել է եմենցիներին ՝ միլիոնավոր մարդկանց սովի ու հիվանդության մատնելով:

«Ալ-նաջմ Ալ-Սաղեբ» գործակալությունը հաղորդել է.«Եմենում խոլերայի և տարբեր հիվանդությունների տարածումը  համարվում է ԱՄՆ-ի և նրա վարձկանների հասցրած հարվածը, որոնք Եմենում հայտնվել են փակուղային իրավիճակում»:

Արաբական աշխարհի գրող, վերլուծաբան, Լոնդոնում լույս տեսնող «Ռայ Ալ-Յոմ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աբդոլբարի Աթավանը գրել է. «Բեն Սալմանի թագաժառանգի մեծամիտ մոտեցումները պետք է վերլուծել, քանի որ այդ քայլերը չափազնաց վտանգավոր են: Հատկապես որ Բեն Սալմանի ծրագրերը ոչ միայն ներքին արձագանք են ունենալու այլ նաև տարածաշրջանային հետևանքներ»:

Ինչպես ասել  է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին. «Ռիադի նիստում անհիմն հայտարարությունների կրկնությունը չի թեթևացնելու այդ ոճրագործությունների հեղինակների  պատասխանատվությունը»: