Արաբիան, Եմենի ճահճուտը և հակաիրանական կողմնորոշումը
Արդեն երկու տարուց ավելի, Եմենը ենթարկվում է Արաբիայի ավիահարձակումներին: Արաբիայի այդ քայլը Եմենում մարդկային աղետ է ստեղծել: Ռիադը եմենում ճահճուտի մեջ է հայտնվել: Իսկ այդ երկրի և նրա դաշնակից երկրների ղեկավարներն անհիմն հայտարարություններով փորձում են կոծկել իրենց սխալները:
Կիրակի օրը Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրը Ռիադում Եմենի վրա Արաբիայի կոալիցիային պաշտպանող երկրների համագումարում կրկին անգամ հանդես է եկել հակաիրանական հայտարարություններով: Նա ասել է. «Իրանը շարունակում է աջակցել եմենցի աշխարհազորայիններին ՝ խափանելով Եմենի ճգնաժամի խաղաղ կարգավորումը: Արաբական կոալիցիայի անդամ երկրների գլխավոր շտաբի պետերը և ԱԳ նախարարները մի հաղորդագրություն տարածելով, հայտարարել են .«Հուսիներն Իրանից են հրթիռներ ստանում: Պետք էկանխել Իրանի այդ քայլերը»:
Ալ-Ջոբայրն ուրբաթ օրն ասել էր, որ եթե Իրանը ցանկանում է ակտիվ լինել միջազգային ասպարեզում, պետք է հրաժարվի մյուս երկրների գործերին միջամտելուց:
ԻԻՀ բազմիցս հայտարարել է, որ Արաբիան շարունակում է տարածաշրջանում ծախսատար, սխալ ու ապարդյուն քայլեր անել: Այդ երկիրը պետք է ընդունի իր պատասխանատվությունը և տարածաշրջանի իրողությունը:
Ռիադի պետայրերը պետք է ընդունեն այն փաստը, որ երկու ոլորտում են պարտություն կրել: Առաջինը ՝ միջնորդավարված պատերազմի դաշտում է : Թե ՛ Սիրիայում, թե՛ Եմենում, Արաբիային աջակցող երկրները, այդ թվում ԱՄԷ-ն պարտություն են կրել: Իսկ երկրորդը պառազինություն գնելու պատճառով երկրի կրած միլիարդավոր դոլարների կորուստն է: Գումար, որը ծախսվել է անմեղ մարդկանց սպանության և միջնորդավորված պատերազմի համար:
Բրիտանական աղբյուրները հաղորդել են, որ 2017 թվականի առաջին կիսամյակում, Արաբիային Բրիտանիայի վաճառած զենքերի գինը կազմել է մեկ միլիարդ 100 միլիոն դոլար: ԱՄՆ նախագահի Ռիադ այցի ժամանակ, Արաբիայի հետ ստորագրվել է 110 միլիարդ դոլարի սպառազինություն գնելու համաձայնագիր: Արաբիան այդ զենքերով կոտորել է եմենցիներին ՝ միլիոնավոր մարդկանց սովի ու հիվանդության մատնելով:
«Ալ-նաջմ Ալ-Սաղեբ» գործակալությունը հաղորդել է.«Եմենում խոլերայի և տարբեր հիվանդությունների տարածումը համարվում է ԱՄՆ-ի և նրա վարձկանների հասցրած հարվածը, որոնք Եմենում հայտնվել են փակուղային իրավիճակում»:
Արաբական աշխարհի գրող, վերլուծաբան, Լոնդոնում լույս տեսնող «Ռայ Ալ-Յոմ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աբդոլբարի Աթավանը գրել է. «Բեն Սալմանի թագաժառանգի մեծամիտ մոտեցումները պետք է վերլուծել, քանի որ այդ քայլերը չափազնաց վտանգավոր են: Հատկապես որ Բեն Սալմանի ծրագրերը ոչ միայն ներքին արձագանք են ունենալու այլ նաև տարածաշրջանային հետևանքներ»:
Ինչպես ասել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին. «Ռիադի նիստում անհիմն հայտարարությունների կրկնությունը չի թեթևացնելու այդ ոճրագործությունների հեղինակների պատասխանատվությունը»: