Մանաֆորթի խայտառակվելը և Թրամփի քաղաքական ապագան
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i75509-Մանաֆորթի_խայտառակվելը_և_Թրամփի_քաղաքական_ապագան
ԱՄՆ-ի նախագահի նախընտրական շտաբի նախկին ղեկավար՝ Փոլ Մանաֆորթի խայտառակվելը կրկին ուշադրությունները սևեռել է «Ռուսաստան-Թրամփ» գործի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2017 09:47 Asia/Tehran
  • Մանաֆորթի խայտառակվելը և Թրամփի քաղաքական ապագան

ԱՄՆ-ի նախագահի նախընտրական շտաբի նախկին ղեկավար՝ Փոլ Մանաֆորթի խայտառակվելը կրկին ուշադրությունները սևեռել է «Ռուսաստան-Թրամփ» գործի վրա:

Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին  12 կետերով  տարբեր մեղադրանքներ է ներկայացվել, այդ թվում՝ փողերի լվացում, կեղծ ցուցմունքներ տալ և Ուկրաինայում Ռուսաստանի կողմնակիցների համար ապօրինի քայլեր ձեռնարկել:Նշվում է, որ այդ մեղադրանքներն ուղղված են անցած տասնամյակում Մանաֆորթի առևտրական գործողություններին: Այդ իսկ պատճառով, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի հավանական միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերթ Մյոուլերի  կողմից Մանաֆորթի անունը որպես մեղադրյալ ներկայացվելուց հետո, Սպիտակ Տունը փորձել է ֆինանսական մեղադրանքներից կառչելով, հերքել Մանաֆորթին ուղղված մեղադրանքների և Թրամփի ընտրական շտաբի միջև կապը: Սպիտակ տունը հայտարարել է, որ չնայած 2016թ. ընտրական մրցակցությունների ժամանակ նույնպես Ուկրաինայում շարունակվել են Մանաֆորթի կասկածելի գործողությունները, սակայն ոչ մի կապ չի եղել այդ երկուսի միջև:

Ամեն դեպքում դեռ բազում անորոշություններ կան Մանաֆորթի ֆինանսական խայտառակության և Թրամփի ընտրական շտաբի հետ նրա համագործակցությունների մասին:Փաստերը վկայում են, որ ընտրական պայքարում,  հետախուզական գործակալությունները Թրամփին զգուշացրել էին ռուսների հետ Մանաաֆորթի կասկածելի հարաբերությունների կապակցությամբ: Սակայն կարծես Թրամփը շատ ուշ ուշադրություն դարձրեց այդ զգուշացումներին և Մանաֆորթին հեռացրեց իր շտաբից: Հավաստի ապացույցներ կան այն մասին, որ Թրամփի փեսան՝ Ջերադ Կուշները և նրա ավագ որդին՝ կրտսեր Դոնալդ Թրամփը, Մանաֆորթի նման կապի մեջ են եղել ռուս փաստաբանների հետ, որպեսզի ռուսներից գաղտնի տեղեկություններ ստանային Հիլարի Քլինթոնի մասին: Ներկայումս ՀԴԲ-ի գործակալներին իր ասած ստերը խոստովանել է ընտրապայքարի ժամանակ Թրամփի արտաքին քաղաքականության խորհրդարական՝ Ջորջ Պապադոպոլուսը:

Թվում է, թե ժամանակի ընթացքում ավելի կատարյալ տեղեկություններ կհրապարակվեն ռուսների հետ Թրամփի նախընտրական շտաբի անօրինական կապերի մասին: Հատկապես որ այսօր մասամբ ապացուցվել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու և ընտրություններում Թրամփի հաղթանակելու հարցով Ռուսաստանն օգտվել է ամերիկյան սոցցանցերից, այդ թվում՝ ֆեյսբուքից ու թուիթերից:

Այս դեպքերն ավելի հավանական են դարձնում ռուսների հետ Թրամփի նախընտրական շտաբի մի շարք ավագ անդամների գործարքի մասին ենթադրությունները: Իհարկե դեռ Մանաֆորթի դեմ նախագահական ընտրությունների հետ կապված քաղաքական մեղադրանքներ չեն ներկայացվել և Թրամփը անձամբ չի մեղադրվել դաշնային օրենքները խախտելու մեջ:

Ամեն դեպքում, Թրամփի նախընտրական շտաբի նախկին պետի ձերբակալությամբ, վտանգը մեկ քայլ մոտեցել է Թրամփին: Այս գործընթացը շարունակվելու դեպքում, հնարավոր է, որ Թրամփը նույնպես հայտնվի քաղաքական նոր խայտառակության կենտրոնում և մեկ այլ վաթեր գեյթ առաջանա ԱՄՆ-ի 45-րդ նախագահի համար: