Իրանի միջուկային արդյունաբերության զարգացումը Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունների ֆոնին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i75523-Իրանի_միջուկային_արդյունաբերության_զարգացումը_Թեհրանի_և_Մոսկվայի_համագործակցությունների_ֆոնին
Բուշեհրի ատոմակայանի նոր բլոկի կառուցման աշխատանքը մեկնարկեց հոկտեմբերի 31-ին՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակեպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի և Ռոս-ատոմ ընկերության տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի ներկայությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2017 15:12 Asia/Tehran
  • Իրանի միջուկային արդյունաբերության զարգացումը Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունների ֆոնին

Բուշեհրի ատոմակայանի նոր բլոկի կառուցման աշխատանքը մեկնարկեց հոկտեմբերի 31-ին՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակեպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի և Ռոս-ատոմ ընկերության տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի ներկայությամբ:

Բուշեհրի ատոմակայանի նոր բլոկի կառուցման  առիթով կայացած միջոցառման ընթացքում Ռոս-ատոմ ընկերության տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն ասել է.-«Իրանի և Ռուսաստանի միջուկային տեխնոլոգիաների, հատկապես Բուշեհրի  ատոմակայանի կառուցման գործում համագործակցությունը շատ հուսալի է»:

Ալի Աքբար Սալեհին ասել է.-«Նախկինում Իրանը կապված էր Արևմուտքին, սակայն նրանք չօգնեցին Բուշեհրի ատոմակայանի կառուցման հարցում: Եվ միայն Ռուսաստանի օգնությամբ Իրանը կարողացավ շարունակել Իր ատոմային տեխնոլոգիայի ծրագիրը»: 

 Բուշեհրի ատոմակայնի երկրորդ և երրորդ էներգաբլոկների կառուցման համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի նոյեմբերին՝ Իրանի և Ռուսաստանի միջև, և  յուրաքանչյուրն արտադրելու է 1057 մեգավատ էլեկտրաէներգիա: Կայացած համաձայնությամբ  Բուշեհրի ատոմակայնի նոր բլոկները կկառուցվեն 10 տարվա ընթացքում՝ Ռուսաստանի կողմից: Իրանը 10 միլիարդ դոլոր ներդրում է արել նախագծում»: 

Ավելի վաղ, Մոսկվայում կայացել էր.-«Իրան-Ռուսաստան միջուկային համագործակցությունների անցյալն ու ապագան» խորագրով համագումար: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը մի ուղերձ հղելով համագումարին հայտնել էր, որ Իրանի և Ռուսաստանի միջուկային համագործակցությունների խորացումը միջազգային հանրության օգտին է: 

Իրանի և Ռուսաստանի միջուկային համագործակցությունները վկայում են երկու երկրի միջև առկա երկարատև ռազմավարական համագործակցության մասին և բացի այն, որ օգնում են Իրանի միջուկային արդյունաբերության զարգացմանը, նաև ցույց են տալիս, որ Թեհրանը և Մոսկվան վստահելի գործընկերներ են: Այս գործընթացը կամրապնդվի հոկտեմբերի 31-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թեհրան կատարելիք այցով : Իրանի և 5+1 խմբի միջև կայացած  միջուկային համաձայնությունից հետո  մեծացել են Իրանի համագործակցությունները միջազգային կառույցների հետ, ինչում մեծ դերակատարություն է ունեցել Ռուսաստանը: 

Ավելին՝ Բուշեհրի ատոմակայանի կառուցումը և երկու նոր ատոմակայններ կառուցելու , ծանր ջրի գնման  և կայուն իզոտոպեր արտադրելու մասին ստորագրված համաձայնությունները վկայում են միջուկային ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցության ամրապնդման մասին: 

Միջուկային տեխնոլոգիների զարգացումը առնչվում է հասարակության բարեկեցությանը և այդ ոլորտում ԻԻՀ ձեռքբերումները շատ մեծ են եղել: Միջուկային էլեկտականության արտադրությունը և միջուկային գիտության օգտագործումը բժշկական, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում  Իրանի համար կարևորում է այդ տեխնոլոգիայի զարգացումը: 

Ռադիոդեղերի արտադրությունն Իրանում  հեղափոխություն է առաջացրել  բժշկության բնագավառում և դա ուղղակի առնչվում է միջուկային տեխնոլոգիաների զարգացման հետ: Ռադիոդեղերը մեծ նշանակություն ունեն տարբեր տեսակի հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի բուժման գործընթացում: 

Բժշկության ոլորտում միջուկային տեխնոլոգիաների օգտագործմամբ Իրանի ձեռք բերած հաջողությունները  արվել են Իրանի և Ռուսաստանի համագործակցւթյունների շնորհիվ: Այդ շրջանակում  Բուշեհրի ատոմակայանի  զարգացումը  համարվում է Իրանի և Ռուսաստանի միջև առկա համագործակցությունների խորհրդանիշը: Թհրանը միշտ առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերել միջուկային տեխնոլոգիաների զարգացման գործին: