Թեհրանը հյուրընկալում է Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ նիստը
Նոյեմբերի մեկին Թեհրանում կայանալու է ԻԻՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների եռակողմ նիստը:
Նիստը կարելի է գնահատել երեք կողմերից: Առաջինը ՝ որպես տարածաշրջանային սիներգետիկ կենտրոն , Թեհրանի դերակատարության կարևորությունն է: Հատկապես այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը ջանում է խեղել Իրանի տարածաշրջանային դերակատարության իրողությունը:
Երկրորդը , նիստում քննարկվող հարցերի կարևորությունն է: Հաշվի առնելով եռակողմ համագործակցության ուղղվածությունը ՝ հարևան երկրների համագործակցության և տարածաշրջանային տարողությունների առումով: Երրորդը ՝ կովկասյան տարածաշրջանի ճգնաժամերի հատուկ նշանակությունն է: Այս ոլորտում հնարավոր է ընդհանուր հայտարարի գալ ՝ տարածաշրջանի երկրներին լավ պատգամ փոխանցելով:
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմեդ Էբրահիմ Ռահիմփուրն անցյալ օգոստոսին կայացած նիստում, որտեղ ներկա էին նաև Իրանի ու Եվրասիայի հետազոտությունների հաստատության գիտական կազմի անդամներն այդ մասին ասել է .«Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ նիստը կայանում է այնպիսի պայմաններում, երբ Իրանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները համարվում են դարձակետային: Դա տեղի է ունեցել Թեհրան-Մոսկվա հարաբերություններում և կողմերը որոշել են ռազմավարական նշանակություն տալ դրանց: Այսօր տարածաշրջանի զարգացումները կողմերին սերտ կապեր հաստատելու կեչ են անում»:
Երեք երկրի ղեկավարների միջև նիստ գումարելու որոշումը վկայում է եռակողմ հարաբերություններում նոր էջ բացելու երեք երկրի ցանկության ու կամքի մասին: Իրանը տնտեսական հարաբերություններ է զարգացնում մի կողմից Ռուսաստանի, իսկ մյուս կողմից Ադրբեջանի հետ: Դա ապացուցում է, որ երկկողմ հարաբերություններին զուգահեռ, Իրանը անցել է բամզակողմանի հարաբերությունների զարգացմանը:
Տնտեսական հարցերի կողքին պետք է ասել, որ Ասիայի արևմտյան իրադարձությունները կարևոր են երեք երկրի համար: Նման նիստերը կարող են նպաստել կայնության ու տնտեսական զարգացմանը:
Կովկասի հարցերի փորձագետ Աֆշար Սոլեյմանին անդրադառնալով հյուսիս-հարավ միջանցքի նախագծին, որն ի դեպ համարվում է Իրանի , Ռուսաստանի և Կովկասյան երկրների միջև համագործակցության կարևոր հանգամանքն, ասել է.«Իրանը, ՌԴ-ը և Ադրբեջանն ունեն աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական պոտենցիալ, որոնք իրար կողքի կարող են դրսևորել իրենց կարողությունները՝ նոր համագործակցություններ ձևավորելով: Փաստորեն Թեհրանի, Մոսկվայի և Բաքվի միջև նոր համագործակցությունները կարող են նպաստել տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության ամրապնդմանը»:
Այսօր Թեհրանյան բանակցությունների քննարկվելու են հյուսիս-հարավ միջանցքի, Կասպից ծովի, նաև տարածաշրջանային հարցեր, Սիրիայի ճգնաժամը և ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված այլ հարցեր : Ուստի թեհրանյան եռակողմ մեկօրյա նիստը հնարավորություն է ՝ բարձրագույն մակարդակում օգտագործել լավագույն հնարավորությունները: