Բալֆուրի հռչակագիրը ՝ Բրիտանիայի ամոթի խարանը
Բալուֆրի նենգ հռչակագրի ընդունման 100-րդ տարելիցի սեմին, որը խորհրդանշում է Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի ստեղծմանը Բրիտանիայի աջայցությունը, պաղեստինյան խմբերը հաղորդագրություններ տարածելով , իրենց նողկանքն են հայտնել Բրիտանիայի այդ քայլի կապակցությամբ:
ՀԱՄԱՍ-ի հայտարարությամբ, Բալֆուրի հռչակագիրը համարվում է մարդկության պարտությունը: Դա դարի սխալն էր, որը փորձում էր խեղել պաղեստինցիների մշակույթը: Բալֆուրի դեկլարացիան, 1917 թ.-ի նոյեմբերի 2-ին Բրիտանիայի ժամանակի ԱԳ նախարար Ջեյմս Բալֆուրի կողմից գրված նամակ էր, որում անդրադարձ էր եղել Պաղեստինում հրեաների համար ազգային տուն կառուցելու հարցում Բրիտանիայի կառավարության դրական կողմնորոշմանը : Նամակի հասցեատերն էր հրեա քաղաքական գործիչ և Բրիտանիայի Համայնքների պալատի անդամ Վալտեր Ռոտշիլդը: Բալֆուրի հռչակագիրը համարվում էր Միջին Արևելքում Սիոնիստական ռեժիմի ստեղծման ուղղությամբ համաշխարհային սիոնիզմի նախագծին ուղղված Բրիտանիայի կառավարության աջակցության մասին գրությունը:
Հռչակագիրը դարձավ Միջին Արևելքում կեղծ ռեժիմի հիմնադրման հենասյունը: Դա տեղի ունեցավ 1918-1948 թթ-ին ՝ Պաղեստինում Բրիտանիայի կառավարության խնամակալության սև ժամանակաշրջանի մեկնարկին: Այդպիսով սկիզբ դրվեց սիոնիզմի և բրիտանական իմպերիալիստի կապերին: Բրիտանիայի կառավարությունը քաղաքական խաղերի միջոցով ստանձեց պաղեստինյան տարածքի խնամակալությունը և տարածաշրջանի ժողովուրդների դեմ դավադիր քաղաքականությունը: Բրիտանիայի խնամակալության տարիներին, այդ երկրի պետայրերն ամենաշատ հնարավորությունները տվեցին համաշխարհային սիոնիզմին ՝ հրեաների դեպի Պաղեստին գաղթելու և Սիոնիստական ռեժիմը հիմնադրելու համար: Սիոնիստական ու ահաբեկչական խմբերը բրիտանացիների կողմից վարժանքներ էին ստանում, իսկ Բրիտանիայի կառավարությունը նրանց տներն ու տարածքները գրավելով, աստիճանաբար տարածքից հեռացրեց պաղեստինցիներին: Սիոնիստական ռեժիմի հիմնադրմանը հանգեցրած քայլերի և հատկապես Բալֆուրի հռչակագրի նկատմամբ ատելությունը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը երբեք չի մոռանալու Սիոնիստական ռեժիմի ստեղծման գործում արևմտյան պետությունների սև անցյալը: Չնայած այն փաստին, որ Սիոնիստական կեղծ ռեժիմը ձևավորվեց Բրիտանիայի կառավարության կանաչ ազդանշանով, որն էլ դարի աղետ է կոչվում, Բրիտանիայի գործող պետայրերը պարծենում են նրանով, որ Սիոնիստական ռեժիմի հիմնադրման ու ամրապնդման համար օգնել է Բրիտանիայի կառավարությունը, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերջերս Բալֆուրի դեկլարացիան համարել էր իր երկրի պարծանքը:
Նման կողմնորոշումն ավելի քան երբևէ բացահայտում է մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ երկրների էությունը: Նենգ դեկլարացիայի 100-ամյակի սեմին, Բրիտանիայի դեմ քննադատությունները ծավալվել են: Դա վկայում է այն մասին, որ բրիտանացի պետայրերի կարծիքով պանծալի համարվող այդ քաղաքականությունն ավարտվել է նրանով, որ այսօր միջազգային հանրությունն իր ատելությունն ու նողկանքն է հայտնում այդ քայլի դեմ: