Իրանի միակ ելքը ՝ ԱՄՆ-ին դիմագրավելն է
Անդրադառնալով Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի շարունակական թշնամանքին, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.-«Ամերիկացիների պահանջներին համաձայնելը, նրանց ավելի հանդուգն է դարձնելու: Ուստի ամերիկացիների ցանկություններին դիմակայելը լավագույն ելքն է»:
Հինգշաբթի օրը աշակերտների օրվա առիթով, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդունել է հազարավոր աշակերտների ու ուսանողների: Հանդիպամնը Նորին Վսեմություն առաջնորդը հավաստել է.«Գլխավոր թշնամուն, այսինքն ԱՄՆ-ին ճանաչելը, ուսում ստանալը, աշխատասիրությունը և Աստծո հետ կապի ամրացումը, Իրանին օգնելու են հաղթահարել դժվարությունները հասնել ցանկալի արդյունքների:
Թշնամուն ճանաչելու անհրաժեշտությունը լուսաբանելիս, մեծարգո առաջնորդը գլխավոր պայման է ճանաչել համակարգի ու ժողովրդի նպատակների իրականացման ուղին շարունակումն, ասելով.«ԱՄՆ-ը բառիս բուն իմաստով գլխավոր ու նենգ թշնամին է : Այդ իրողությունը ոչ հոռետեսության, ոչ էլ մոլեռանդության հետևանք է: Նրանք սկզբունքորեն պայքարում են ժողովրդի դեմ, որը կանգուն է նրանց քինախնդրության ու թշնամանքի դեմ»:
Իսլամական հեղափոխության հաղթանակին զուգընթաց, ԱՄՆ-ը սկսեց թշնամանք տածել Իրանի դեմ: Դա շարունակվում է տարբեր միջոցներով: Իսլամական հեղափոխության չորստասնամյակ փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ-ը գլխավոր թշնամին է և վստահելի չէ: Իսլամական հեղափոխության հաղթանակի հենց առաջին տարիներին , թշնամուն ճիշտ ճանաչելու արդյունքում, ոչնչացավ Թեհրանում Ամերիկայի լրտեսության որջը: 38 տարի առաջ ՝ 1979 թվականի նոյեմբերի 4-ին Իրանցի ուսանողները բողոքելով իսլամական հեղափոխության դեմ ԱՄՆ-ի դավադրությունների դեմ, գրավեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը ՝ այլ կերպ ասած լրտեսության որջը:
Դա խոսում է թշնամուն լավ ճանաչելու մասին : Հեղափոխության առաջին տարիներին, Իրանի երիտասարդները զգացին ամերիկացիների թշնամությունը: Այսօր 40 տարի անց, այդ թշնամությունը նոր կողմեր ունի: Այդ թշնամանքը կրկնապատկվել է: Իրանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման մասին հայտարարելիս, այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը վկայում են Իրանի ժողովրդի հանդեպ ԱՄՆժի թշնամանքի մասին: Բազմահազարամյա պատմություն ու մշակույթ ունեցող երկրի ժողովրդին ահաբեկիչ անվանելը, ապացուցում է ամերիկացիների տածած խորը թշնամանքը: Իրանի այսօրվա ժողովուրդն անցյալի շարունակությունն է: Ամերիկացիների դավերի ժամանակ, իսլամական հեղափոխության առաջին տարիներն էին: Այսօր այդ ծառը մեծացել է : ԱՄՆ-ի թշնամանքի իրական իմաստը հենց այս մեծության մեջ է: Դա , որ Իրանի ժողվուրդը մեծ է և երբեք չի հանձնվելու.:
Ամերիկացիներն առերես փորձել են ցույց տալ , որ կանգնած են Իրանի ժողովրդի կողքին, սակայն իրողությունն այլ բան է: Պարսից ծոցին կեղծ անվանումներ տալով, Իրանի ժողովրդին ահաբեկիչ անվանելով Թրամփը սխալ գործեց: Իրանի երիտասարդ սերնդի մոտ ապացուցվել է ամերիկացիների խաբեությունը: ՀԳՀԾ-ի հարցում միջազգային համաձայնությունը խափանելով, ամերիկացիների խորամանկությունն է ցույց տալիս: Ամերիկացիներն ութամյա պարտադրյալ պատերազմի տարիներին աջակցում էին Սադդամի ռեժիմին և անօրինական շրջափակումներ շարունակելով, ջանում էին Իրանի համակարգի ու ժողովրդի միջև պառակտում սերմանել, սակայն ինչպես գերապատիվ առաջնորդն է ասել, միշտ էլ ձախողել են: