Ալ-Ղաեմի ազատագրումն Իրաքում ԻԼԻՊ-ի ոչնչացման վերջին քայլն է
Նոյեմբերի 3-ին, Իրաքի Ալ-Անբար նահանգի արևմուտքում գտնվող Ալ-Ղաեմ քաղաքի ազատագրման երկրորդ փուլին զուգահեռ, իրաքյան ուժերը մուտք են գործել քաղաքի արվարձան:
Ալ-Ղաեմի գործողությանը մասնակցել են Իրաքի բանակայինները, ահաբեկչության դեմ պայքարի , Հաշդ Ալ-Շաաբի և էշիրեթներից բաղկացած ուժերը:
Ալ-Ղաեմի գործողությունը նշանակալի է ներքին ու տարածաշրջանային մասշտաբով:
Ներքին մակարդակում, կարևորն այն է, որ այս գործողությունը վերջին քայլերն է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին կատարելապես Իրաքից հեռացնելու համար:
Այս գործողությունը նաև իրաքյան ուժերի ակտիվությունն է ի ցույց դրել, որովհետև Ալ-Ղաեմը գտնվում է Ալ-Անբար նահանգի արևմուտքում, Սիրիայի հետ սահմանին և անցած հոկտեմբերին իրաքյան ուժերը Քերքուքում Ալ-Հովեյջե գործողությունն են իրականացրել: Ալ-Ղաեմի գործողությունն իրականացվել է Քերքուքի գործողությունից անմիջապես հետո և արդյունքում իրաքյան ուժերն իրենց վերահսկողության տակ են առել Քրդստանի տարածքի հակամարտության շրջանները: Դա վկայում է այն մասին, որ վերջին երեք տարիների ընթացքում իրաքյան համատեղ ուժերը բավարար փորձ ձեռք բերելով, կարողացել են ապահովվել երկրների անվտանգությունը:
Ալ-Ղաեմի գործողությունը նշանակալի է նաև տարածաշրջանային առումով: Ալ-Ղաեմը սահմանամերձ է Սիրիայի հետ և այս քաղաքի ազատագրումը նշանակում է Սիրիայի և Իրաքի սահմանային շրջաններն ամբողջությամբ մաքրել ահաբեկիչների ներկայությունից: Այս դեպքը կարող է ազդել նաև Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի վրա: որովհետև Ալ-Ղաեմի ազատագրմամբ, իրաքյան ուժերը կարող են միանալ Սիրիայի դիմադրության ուժերին: Ալ-Ղաեմի ազատագրումը կարող է հանգեցնել Սիրիայի Դեր Էլ -Զոր նահանգում Աբուքեմալի շրջանի ազատագրմանը: Իրականում Իրաքի Ալ-Ղաեմի ազատագրմամբ, կատարելագործվում է Սիրիայի ուժերի և իրաքյան ուժերի հաղորդակցության օղակը և արագացվում է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի գործողությունը:
Ալ-Ղաեմի գործողությունն ապացուցեց, որ ԻԼԻՊ-ը տակտիկական ու մարդուժի առումով թերություններ ունի: Այս գործողության մեջ էլ, ինչպես նախորդներում, ԻԼԻՊ-ը խաղաղ բնակչությանը պատանդ է վերցրել և որպես մարդկային վահան է օգտագործել:
Ի դեպ, ապացուցվեց ԻԼԻՊ-ի թուլությունը մարդուժի առումով: Իրականում ԻԼԻՊ-ի ոգևորվածության շրջանն ավարտվել է, ինչը վկայում է Միջին Արևելքում այս խմբավորման գոյության ավարտի մասին: Սակայն կարելի է ասել, որ հնարավոր է Արևմուտքի համար սաստկանա ԻԼԻՊ-ի սպառնալիքը, որովհետև ԻԼԻՊ-ին անդամագրված արևմտյան երկրների քաղաքացիները Միջին Արևելքում այդ խմբավորման ձախողումները տեսնելով, իրենց երկրներ են վերադառնում և հնարավոր է ահաբեկչական գործողությունների դիմեն, ինչպես անցած շաբաթ տեղի ունեցավ ԱՄՆ-ի Մանհաթան քաղաքում: