Մեկնարկել է Թրամփի ասիական շրջագայությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i75670-Մեկնարկել_է_Թրամփի_ասիական_շրջագայությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ասիական երկրներ իր շրջագայությունը : Նա կարճատև դադար է ունեցել Խաղաղ օվկիանոսյան Հավայան կղզում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2017 07:44 Asia/Tehran
  • Մեկնարկել է Թրամփի ասիական շրջագայությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ասիական երկրներ իր շրջագայությունը : Նա կարճատև դադար է ունեցել Խաղաղ օվկիանոսյան Հավայան կղզում:

Ճապոնիան, Հարավային Կորեան, Չինաստանը, Վիետնամը և Ֆիլիպինները լինելու են վերջին հինգ տասնամյակների ընթացքում ԱՄՆ նախագահի կողմից երբևէ կատարած ամենաերակարատև շրջագայության կանգառները:  Շրջագայությունը տևելու է 12 օր: Թրամփը մասնակցելու է Վիետնամում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ՕՊԵԿ-ի ֆորումի , նաև Ֆիլիպիններում գումարվելիք Հարավարեւելյան Ասիայի միություն ՝ ASEAN-ի անդամ երկրների ղեկավարների ղեկավարների գագաթնաժողովներին: Ոմանք համոզմունք են հայտնել, որ Թրամփն Ասիա է ուղևորվել ՝ իր ընտրական շտաբի քարոզչական բաժնի նախկին պետի ձերբակալմանը հաջորդող Վաշինգտոնի խիստ լարված միջավայրից, նաև Նյու Յորքի ահաբեկչական դեպքից ու ԱՄՆ հարկային համակարգի բարեփոխման օրինագծի հարցում քաշքշուկներից հեռու մնալու համար: 

Իհարկե Ասիայում ևս ԱՄՆ նախագահին խնդիրներ են սպասում: Ասիական երկրներում նա բախվելու է Հյուսիսային Կորեայի հրթիռային ու ատոմային ուժը սանձելու, Ասիայում ԱՄՆ-ի հզոր մրցակիցների ու դաշնակիցների հետ իր առևտրական տարաձայնությունների կարգավորման նման խնդիրներին:

Հյուսիսային Կորեայի ատոմային խնդրին դիմագրավման հարցում, Տոկիոն, Սեուլը և Վաշինգտոնը համակարծիք են: Ուստի ամերիկացի պետայարերը հուսով են, որ Ճապոնիայի և Հարավային Կորեայի ղեկավարների հետ ԱՄՆ նախագահի հանդիպումը կարող է հստակ պատգամ փոխանցել Փխենյանին ՝ իր հրթիռային ծրագիրը վերանայելու կապակցությամբ: Այնուամենայնիվ, առանց Թրամփի շրջագայության երրորդ կանգառը համարվող Չինաստանի հետ կարևոր համաձայնությունների, Փխենյանի վրա վաշինգտոնի ճնշումներն ապարդյուն են լինելու: Չնայած Հյուսիսային Կորեայի վրա տնտեսական ճնշումներ գործադրելու համար միջազգային հանրության համաձայնությանը, չինացիները ևս պատրաստ չեն եղել կատարել Վաշինգտոնի պահանջը և Փխենյանի հետ վերջնականապես խզել իրենց առևտրական կապերը: Կարելի է սպասել, որ Թրամփի շրջագայության բարդագույն փուլը լինելու է Հյուսիսային Կորեայի ատոմային ծրագրի հարցում Չինաստանի ղեկավարների հետ բանակցությունը:

Այնուամենայնիվ, Թրամփի ասիական շրջագայության առևտրական կողմը ևս կարևոր է: Խրախուսիչ առևտրական քաղաքականություն որդեգրելով, նա մտահոգում է Ասիայում ԱՄՆ-ի առևտրական գործընկերներին: Նույնիսկ Ճապոնիայի և Հարավային Կորեայի նման դաշնակիցները ցավ ու մտահոգություն են հայտնել  ԱՄՆ-ի կողմից առևտրական հանձնառությունների անտեսման կապակցությամբ: Թրամփը խոստացել է, որ Ճապոնիայի և Չինաստանի հավելյան առևտրի հարցում լուրջ է լինելու: Այդ խոստումն իրականացվելու է ԱՄՆ սպառողական շուկա արտասահմանյան ապրանքների մուտք խստացնելու , նաև աշխարհի ամենագրավիչ տնտեսական շուկ ՝ Ասիայի արևելյան երկրներ այդ երկրի կապիտալի հոսքը կանխելու միջոցով: Դա անկասկած առթելու է տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցների , նաև նրա գլխավոր մրցակից ՝ Չինաստանի զայրույթը: Կանխատեսվում է , որ հենց այդ տարաձայնությունների հարցն լայն արձագանք են գտնելու Վիետնամում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ՕՊԵԿ-ի ֆորումի , նաև Ֆիլիպիններում գումարվելիք Հարավարեւելյան Ասիայի միություն ՝ ASEAN-ի անդամ երկրների ղեկավարների ղեկավարների գագաթնաժողովներում: