Չափավորական արաբների հետ համագործակցությունը Իրանին հարվածելու Նեթանյահուի ռազմավարությունն է
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է.«Իսրայելը պետք է միավորվի չափավորական արաբական երկրների հետ՝ Միջին Արևելքում Իրանի ազդեցության դեմ պայքարելու համար»:
Ուրբաթ օրը Chatham House-ում ունեցած ելույթում, Նեթանյահուն ասել է .«Արաբական որոշ երկրներ այսօր Իսրայելը Միջին Արևելքում Իրանի հզորության դեմ դաշնակից են համարում»: Նա հանդես է եկել Իրանի միջուկային համաձայնության փոփոխման կամ չեղարկման պահանջով:
Այդ կապակցությամբ Իսրայելի ռազմավարություններից մեկը ՝ Ռիադի և պարսիցծոցյան որոշ երկրների հետ սիներգիա ձևավորելն է, որպեսզի իբր հաջողվի ճնշել Իրանին:
Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության հետազոտական կենտրոնի վարիչ և Իսրայելի ռազմական ինֆորմացիայի մասնաճյուղի նախկին ղեկավար Ամուս Յադլիը վերջերս կենտրոնի կայքում հրապարակված հովածում, ռեժիմի ղեկավարներին խորհուրդ է տվել Արաբիայի և պարսիցծոցյան երկրների հետ տարածաշրջանային կոալիցիայի շրջանակում բազմաշերտ ստրատեգիա կիրառել:
Այդ մասին «Ռայ Այ-Յոմ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աբդոլբարի Աթավանն ասել է. «Դեռևս կան իսլամական ու արաբական երկրներ, որոնք բռնազավթիչ ռեժիմին չեն հանձնվել և բարձր են պահել դիմադրության դրոշը ՝ ռեժիմի դեմ իրենց ռազմական հզորությունն ամրապնդելու ձգտումներով: Դա այն դեպքում, երբ Իսրայելի ռեժիմի վարչապետը և պատերազմի նախարարը հպարտանում են Իրանի վտանգի դիմագրավման անվան ներքո արաբական երկրների հետ թաքուն ու անթաքույց կապեր ունենալով ու հարաբերությունների նորմալացման ցանկությամբ»:
Այդուհանդերձ, Թելավիվում, Սպիտակ տնում ու Կոնգրեսում որոշակի ուժեր շարունակում են պնդել, որ ԱՄՆ-ը պետք է փորձի հրթիռների , ահաբեկչության հարցը և սիրիայում իրանի ռազմական ներկայությունը կապակցել շրջափակումների հարցին:
Ամերիկացի սենատոր Չաք Շումերը կիրակի օրը տված մամուլի ասուլիսում, ասել է, որ նախկինում Իրանի միջուկային համաձայնության հետ կապված մտահոգություններ է ունեցել և թեև ավելի վաղ քվեարկել էր նրա դեմ, սակայն այսօր համոզված է, որ պետք է աշխատելու որոշակի ժամանակաշրջան նկատի առնել: Թրամփն այդ սենատորին պատասխանել է .«Սա պետք է Իսրայելին ասել»: Թրամփը փաստորեն Նեթանյահուին է նկատի ունեցել , ով ողջունել է նրա կառավարության կողմնորոշումն Իրանի հետ միջուկային համաձայնության հարցում:
Իրանի դեմ ԱՄՆ դաշնակից արաբ երկրների կողմնորոշման պատճառը տարածաշրջանի զարգացումները չեն: Պարզ է , որ ԱՄՆ-ը, իսրայելը և տարածաշրջանի որոշ արաբական երկրներ Արաբիայի ղեկավարությամբ, փորձում են ելք գտնել իրենց իսկ ստեղծած ճահճուտից փրկվելու համար: Այդ ջանքերի նպատակն է իրադարձությունների կամ գոնե Իսրայելի և ԱՄՆ դաշնակից արաբական համակարգերի վրա դրանց թողած ազդեցության սահմանափակումն է: Ռեժիմներ, որոնք նորմալացնում են Իսրայելի հետ հարաբերությունները և քայլ են պահում նրա հետ: