Լիբանանի վարչապետի հրաժարականը ՝ իրանաֆոբիայի նոր սցենար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i75706-Լիբանանի_վարչապետի_հրաժարականը_իրանաֆոբիայի_նոր_սցենար
Նոյեմբերի 4-ին անակնկալ քայլի դիմելով, Սաադ Հարիրին հրաժարվել է Լիբանանի վարչապետի պաշտոնից: Հատկանշական է, որ հրաժարականի մասին նա հայտարարել է Սաուդյան Արաբիայում: «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութում, Հարիրին Իրանին և Հեզբոլլահին է մեղադրել Լիբանանի ներքին գործերին միջամտելու և երկրի իրավիճակն ապակայունացնելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2017 07:29 Asia/Tehran
  • Լիբանանի վարչապետի հրաժարականը ՝ իրանաֆոբիայի նոր սցենար

Նոյեմբերի 4-ին անակնկալ քայլի դիմելով, Սաադ Հարիրին հրաժարվել է Լիբանանի վարչապետի պաշտոնից: Հատկանշական է, որ հրաժարականի մասին նա հայտարարել է Սաուդյան Արաբիայում: «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութում, Հարիրին Իրանին և Հեզբոլլահին է մեղադրել Լիբանանի ներքին գործերին միջամտելու և երկրի իրավիճակն ապակայունացնելու մեջ:

Հարց է առաջանում, թե նա իր հրաժարականի մասին ինչո՞ւ է հենց Ռիադում հայտարարել և այդ հրաժարականն ինչո՞ւ է հենց այդ հնամաշ հայտարարությամբ պատճառաբանվել: Ըստ երևույթին, Արաբիայում Հարիրիի հրաժարականի մասին հայտարարությունը ոչ մի տրամաբանական բացատրություն չունի, բացի նրանից, որ դրա նպատակը սաուդցիների կողմից որոշակի պատգամի փոխանցումն է եղել: Իսկ երկրորդ հարցին պատասխանելու համար, հաշվի առնելով սաւդցիների կողմց հնչող հայտարարությունները, պարզ է , որ այս սցենարի գլխավոր դերակատար Արաբիան փորձում է Իրանի ծախսերով նոր լարվածություն հարուցել Լիբանանում ու տարածաշրջանում: 

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին, հերքելով Իրանի տարածաշրջանային դերի մասին Հարիրիի  հայտարարություններն, ասել է .«Լիբանանի հրաժարված վարչապետի կողմից Իրանի դեմ ամերիկացիների, սաուդցիների ու սիոնիստների անհիմն մեղադրանքների կրկնությունը վկայում է այն մասին, որ այդ հրաժարականը նոր սցենար է Լիբանանում ու տարածաշրջանում լարվածություն ստեղծելու համար»: Ղասեմին նշել է.«Իրանը մշտապես տարածաշրջանի երկրներում կայունության ու խաղաղության պահպանումն է ցանկացել և իր շահերը տեսել է հարևան երկրների տնտեսական զարգացման, անվտանգության ու կայունության մեջ: Ուստի Թեհրանն իր տարածաշրջանային քաղաքականության գերակայությունն է համարում այդ երկրների խաղաղության համար ահաբեկչական խմբերի, անկայունության ու անապահովության դեմ պայքարը»:

Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ նոր բախումների ստեղծումն ԻԼԻՊ-ի կործանումից հետո ԱՄՆ-ի և տարածաշրջանի որոշ երկրների նոր նպատակն է: Բեյրութում Լիբանանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամի Նադերն այդ կապակցությամբ ասել է.«Հեզբոլլահի անդամները Լիբանանի կառավարության անդամներ են , իսկ Սաադ Հարիրիի հրաժարականը կատարվել է այդ խմբի օրինական ներկայացուցչության ուժը թուլացնելու համար»:

ԻՌՆԱ գործակալության քաղաքական բաժնի թղթակցին տված մասնավոր հարցազրույցում, Միջինարևելյան հարցերի փորձագետ Ասղար Զարեին Իրանի  կապակցությամբ Հարիրիի դիրքորոշման մասին ասել է.«Լիբանանում կայուն պայմաններ ստեղծելու համար Իրանի աջակցությունը զայրացրել է Արաբիային , ուստի Ռիադն այդպիսով փորձում է Իրանին մեղադրել տարածաշրջանն ապակայունացնող քայլերի մեջ»:

Ինչպես ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն է ասել, Հարիրիի անակնկալ հրաժարականը խոսում է տարածաշրջանի թշնամիների դաշտում նրա խաղի մասին: Խաղի հաղթողը Սիոնիստական ռեժիմն է , որն իր գոյությունը պայմանովորում է տարածաշրջանի իսլամական երկրների միջև լարվածություններով»:

Պարզ է, որ Լիբանանում, Սիրիայում և Իրաքում Դիմադրությունն այսօր հասել է ԻԼԻՊ-ի ու թաքֆիրական խմբերի դեմ պայքարի վերջնական ու զգայուն փուլին , իսկ այդ զարգացումները շահեկան չեն ԱՄՆ-ի , Սիոնիստական ռեժիմի և Արաբիայի համար: Ուստի նրանք իրենց ողջ ջանքն ուղղում են Դիմադրությանը թուլացնելուն: Տարածաշրջանում քաղաքական իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ այդ սցենարը կարող է հանգեցնել տարածաշրջանում նոր զարգացումների ու դեպքերի: