ԱՄՆ-ի ռազմավարությունը՝ Իրանի ծախսերով ՀԳՀԾ-ի խափանումն է
ԻԻՀ-ի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ասել է.«ԱՄՆ-ը փորձում է Իրանի ծախսերով խափանել ՀԳՀԾ-ն»:
Շաբաթ երեկոյան Իրանի հեռուստատեսության առաջին կայանի «Առաջին հայացք» հաղորդման եթերում, Սալեհին անվստահելի է որակել ՀԳՀԾ-ի հարցում ամերիկացիների դիրքորոշումը:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ճակատագրի մասին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի խոսքերը կարևոր են երկու առումով: Առաջինը՝ Միջուկային համաձայնությունը վստահության արդյունք չէ և Իրանը չի վստահում ԱՄՆ-ին: Իսկ Ալի Աքբար Սալեհիի խոսքերը ՀԳՀԾ-ն խախտելու ԱՄՆ-ի նպատակների ու դիրքորոշման վերլուծումն է: Միջուկային համաձայնության հարցում իր քայլերով, ԱՄՆ-ը փաստորեն միջազգային հանրությանն է ուղղել այն պատգամը, որ պետք չէ Վաշինգտոնին վստահել:
ԱՄՆ-ին չվստահելը կրում է շարունակական բնույթ: ԱՄՆ-ը դուրս է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ից, Փարիզի բնակլիմայական համաձայնագրից և խուսափում է NPT-ի դաշինքից: Անկասկած այդ քաղաքականությունը շահեկան չի ԱՄՆ-ի համար:
Ինչպես ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Ջոզեֆ Դանֆորդն է ասել .«Մեր կողմից ստորագրված համաձայնության հարգումն ազդելու է մեզ հետ համաձյանագրեր ստորագրող երկրների ցանկության վրա»:
Ցանկացած պատճառաբանությամբ ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտումը քայլ է , որը միջազգային հանրությանը վնասելու է: Հետևանքներից մեկն էլ միջազգային մասշտաբով հանձնառության հարգման սկզբունքի տուժումն է, որի կարիքն աշխարհն այդքան ունի:
Գիտական էլիտայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին անդրադարձել էր ՀԳՀԾ-ն պատռելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությանն, ասելով.«Քանի դեռ ՀԳՀԾ-ի մյուս կողմը չի պատռել միջուկային համաձայնությունն, Իրանն այն չի պատռելու: Իսկ եթե նրանք պատռեն ՀԳՀԾ-ն, ապա Իրանը նույն կերպ է վարվելու է»:
Միջուկային համաձայնության առնչությամբ ԱՄՆ-ը բախվելու է այն հարցին, որ ՀԳՀԾ-ին ուղղված ցանկացած ուղղակի քայլ, համարվում է միջազգային փաստաթղթի խափանում: Այդ դեպքում, ԱՄՆ-ը պետք է վճարի իր անտրամաբանական քաղաքականության և միջազգային հանրության մոտ իր մեկուսացման համար:
Եվրոպայի իրանագետների խորհրդի անդամ, համալսարանի դասախոս, պատմաբան և Ռուսաստանի ազգերի բարեկամության համալսարանում Ասիայի և Աֆրիկայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Պորտաևի համոզմամբ, ամեն դեպքում Իրանը լինելու է հաղթողը, նույնիսկ եթե Դոնալդ Թրամփը չեղարկի Թեհրանի հետ համաձայնությունը:
Ուստի, ԱՄՆ-ը փորձում է Իրանին հարկադրել ՀԳՀԾ-ից հրաժարման հարցում անել առաջին քայլը: Այդպիսով, ԱՄՆ-ի հաշվարկումներով, Իրանը պետք է վճարի ՀԳՀԾ-ի խափաման ծախսերը: