Եմենում միջամտության մասին Իրանի դեմ մեղադրանքները՝ ԱՄՆ-ի կանաչ ազդանշանով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i75746-Եմենում_միջամտության_մասին_Իրանի_դեմ_մեղադրանքները_ԱՄՆ_ի_կանաչ_ազդանշանով
Իր հակաիրանական քաղաքականությունները շարունակելով, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, անհիմն հայտարարություն կատարելով, Եմենից Ռիադ հրթիռի աձակման պատասխանատվությունն Իրանին է ուղղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2017 09:05 Asia/Tehran
  • Եմենում միջամտության մասին Իրանի դեմ մեղադրանքները՝ ԱՄՆ-ի կանաչ ազդանշանով

Իր հակաիրանական քաղաքականությունները շարունակելով, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, անհիմն հայտարարություն կատարելով, Եմենից Ռիադ հրթիռի աձակման պատասխանատվությունն Իրանին է ուղղել:

Շաբաթ օրը, Սաուդյան Արաբիան Ռիադի օդային ատարածքում բալիստիկ հրթիռ է նկատել և հայտարարել է, որ հրթիռն արձակվել է Եմենի կողմից:

Հակադարձելով ԱՄՆ-ի կեղծ հայտարարությանը, Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին ասել է.«Թշնամին առիթը բաց չի թողնում Իրանին մեղադրելու համար և անշուշտ մենք հերքում ենք նման հայտարարությունը»:

Եմենի պատերազմը օրական մեծ թվով նյութական ու մարդկային կորուստներ է պարտադրում Սաուդյան Արաբիային ու Եմենին:

2015թ. մարտի 25-ին, Եմենի դեմ սկսվեց Սաուդյան Արաբիայի «վճռական փոթորիկ» ռազմական գործողությունը: Հայացք նետելով այդ հարձակմանը, որը 27-օրյա ավիահարձակումներից հետո, հանգեց ցամաքային ու ծովային բախումների, նկատում ենք, որ Սաուդյան Արաբիայի ռազմական հարցերի ստրատեգներն այն համոզման են եղել, որ կարճաժամկետում կարող են Եմենում իրագործել իրենց նպատակները, սակայն դա այդպես չեղավ:

ԱՄն-ի նախագահն այն պայմաններում է Իրանին մեղադրում Եմենում միջամտության մեջ, երբ Սիրիայում ու Եմենում Վաշինգտոնի ու Ռիադի քաղաքականությունները ձախողման են մատնված: Հետևաբար այդ ձախողումները քողարկելու նպատակով, Իրանի դեմ մեղադրանքներ են ուղղում:

Երկրորդ աշխարհամարտից հետո, ամերիկացիների որդեգրած քաղաքականությունների հետևանքով զոհվել են միլիոնավոր մարդիկ: Վիետնամում, Աֆղանստանում, Ինդոնեզիայում, Պակիստանում, Սուդանում, Իրաքում և այլ երկրներում ԱՄՆ-ի իրականացրած ուղղակի և անուղղակի պատերազմների հետևանքով միլիոնավոր մարդիկ են զոհվել: Իրանը նույնպես այդ պատերազմների զոհերից է եղել:

Եմենի և Միջին Արևելքի հարցերի ամերիկացի փորձագետ, համալսարանի դասախոս պրոֆեսոր Չարլզ Չմիցը Մեհր լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Եմենի պատերազմում ԱՄՆ-ի դերակատարության մասին ասել է.«Եմենի պատերազմում ԱՄՆ-ի դերը շատ մեծ է: ԱՄՆ-ի ուղղակիորեն Ալ-Ղաիդայի դեմ պայքարի արշավի միջոցով և անուղղակիորեն Սաուդյան Արաբիային հովանավորելով, միջամտել է Եմենի պատերազմում»:

ԱՄՆ-ն ոչ միայն ուղղակիորեն պատասխանատու է մարդկանց սպանության համար, այլև Պաղեստինում ու Եմենում հովանավորել է Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի մանկասպան ռեժիմներին: 

Իրանի մասին Թրամփի կեղծ հայտարարությունն իրականում վկայում է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի վերջին տարիների քաղաքականության պարտության մասին: Սակայն Վաշինգտոնի պաշտոնատարները իրենց գործելակերպի դիմաց պատասխանատու լինելու փոխարեն, փորձում են Իրանին մեղավոր ներկայացնել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի համար և այդպիսով սաուդցի պաշտոնատարներին խրախուսում են շարունակել Իրանաֆոբիա տարածելու քաղաքականությունը: