Կլիմայական փոփոխությունների կանխումը բոլոր երկրների համատեղ պարտականությունն է
Նոյեմբերի 6-ին Գերմանիայի Բոնն քաղաքում կայացավ կլիմայական փոփոխությունների 23-րդ կոնվենցիայի նիստը:
ԻԻՀ ներկայացուցիչ Մաջիդ Շաֆայիփուրը նիստում նեկայացրեց Իրանի հաղորդագրությունը: ԻԻՀ հաղորդագրությունում նշված է.-«Բոլոր երկրները պետք է համագործակցեն կլիմայական փոփոխությունները կանխելու համար»:
Հաղորդագրությունում ընդգծված է, որ պետք է փորձել նվազեցնել ջերմոցային գազերի տարածումը մթնոլորտում և ֆինանսական օգնություն ցուցաբերել ջերմոցային գազերի տարածումը կանխող տեխնոլոգիաների զարգացմանը: Իսկ զարգացած երկրները պետք է հարգեն Փարիզի կլիմայական պայմանագիրը:
2015 թ.-ին 196 երկրների մասնակցությամբ Փարիզում տեղի ունեցած նիստում հաստատվեց կլիմայական կոնվենցիան:
Շրջակա միջավայրի պահպանությունը միջազգային հարց է և բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն շրջակա միջավայրին վնասող սպառնալիքները կանխելու համար:
Իրանի իսլամական հանրապետությունը այն երկրների շարքում է, որ ունի կլիմայական փոփոխությունները կանխելու ծրագիր:
Թեհրանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Գարի Լուիսը վերջերս հայտարարել է, որ Իրանը համագործակցում է Դարի զարգացման ծրագրի հետ և աշխարհի բոլոր երկրները ևս պետք է փորձեն այդ ուղղությամբ քայլել:
Այժմ Իրանի շրջակա միջավայրին սպառնում է աերոզոլների վտանգը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այդ կապակցությամբ ասել է.-«Հարևան երկրներում գործադրման է հանձնվել 22 ջրամբարների կառուցման նախագիծը, որը ավերիչ ազդեցություն է թողել Եփրատ և Տիգրիս գետերի վրա: Այդ նախագծերը ազդում են նաև Իրանի և Իրաքի շրջակա միջավայրի վրա և մենք չենք կարող այդ ավերիչ քայլերի հանդեպ անտարբեր մնալ»:
Անկասկած այս խնդրի հանդեպ պատասխանատու են Իրանի բոլոր հարևան երկրները, որոնք պետք է համագործակցեն շրջակա միջավայրը սպառնացող վտանգներին կանխելու հարցում:
Իրանի մասնակցությունը կլիմայական փոփոխությունների միջազգային կոնֆերանսին, բնապահպանության համատեղ ծրագրին (UNEP) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին (UNDP), վկայում է, որ միջազգային և տարծաշրջանային մակարդակներում Թեհրանը վճռակամորեն հետևում է շրջակա միջավայրի պահպանման քայլերին:
Անկասկած, շրջակա միջավայրի պահպանման հարցը պահանջում է միջազգային համատեղ համագործակցություն: Այդ իսկ պատճառով աշխարհի 194 երկրներ ստորագրել են Փարիզի կլիմայական համաձայնագիրը և ավելի քան 160 երկներ պաշտոնապես միացել են այդ կոնվենցիային:
2017 թ. օգոստոսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այդ երկիրը դուրս է գալիս Փարիզի կլիմայական Համաձայնագրից: Այս քայլով ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ պատրաստ չէ ընդունել միջազգային հանձնառությունը, որը պարտադրում է ջերմոցային գազերը նվազեցնելու ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել: Երևույթ, որի առաջացման գործում մեծ ազդեցություն են ունեցել արդյունաբերական երկրները: