Մոգերինիի բանակցությունները Վաշինգտոնում ՝ ՀԳՀԾ-ն պահպանելու համար
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու ՝ Ֆեդերիկա Մոգերինին Վաշինգտոնում կարևորելով այն փաստը, որ ՀԳՀԾ-ն բանակցության ենթակա չէ, ասել է.«Թվում է, որ ամերիկացիները ցանկանում են պահպանել միջուկային համաձայնությունը»:
Ֆեդերիկա Մոգերինին, ով ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ բանակցելու նպատակով Վաշինգտոն է այցելել, ասել է .«Թվում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է մնալ ՀԳՀԾ-ում»:
Նա բացառել է Միջուկային համաձայնության շուրջ բանակցությունների վերսկսումն, ասելով.«Եթե մեկը ցանկանա այդ հարցի շուրջ նոր բանակցություններ սկսել, ապա նա խափանելու է համաձայնությունն ամբողջությամբ»:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց չհաստատել ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը, ԱՄՆ Կոնգրեսին 60 օր ժամանակ տրվեց ՝ որոշում ընդունել Իրանի դեմ միջուկային կասեցրած շրջափակումները դադարեցնելու կամ շարունակելու կապակցությամբ: ՀԳՀԾ-ի տեքստում ԱՄՆ-ը հստակ հանձնառու է եղել , քանի դեռ Իրանը կատարում է համաձայնության շրջանակում իր հանձնառությունները, չեղարկել կամ կասեցնել հակաիրանական շրջափակումները: ՄԱԳԱՏԷ-ն ևս ութ անգամ հաստատել է միջուկային համաձայնությանն Իրանի հավատարմությունը: Այնուամենայնիվ, Թրամփն առանց որևէ պատճառի, հայտարարել է, որ Իրանը չի հարգում ՀԳՀԾ-ի հոդվածները: Ուստի Սպիտակ տունը ՀԳՀԾ-ի հետ կապված որոշումների ընդունումը Կոնգրեսին է հանձնել:
Իհարկե ՀԳՀԾ-ն հաստատվել է եվրոպական երեք երկրների ՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի, նաև ԱԽ-ի երկու մշտական անդամներ Ռուսաստանի և Չինաստանի ներկայությամբ ու օգնությամբ: Այդ իսկ պատճառով, միջուկային համաձայնության հարցում ԱՄՆ-ի խափանումները զայրացրել են միջազգային հանրությանը և համաձայնության մյուս կողմերին: Այսօր Մոգերինին ՝ որպես Եվրամիության գերագույն պատասխանատու , Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ ուղղակի բանակցություններ է սկսել ՝ ամերիկացիների կողմից Իրանի հետ միջուկային համաձայնության չեղարկումը կանխելու համար:
Փաստերը ցույց են տալիս, որ ՀԳՀԾ-ի վերաբերյալ Թրամփի անպատասխանատու հայտարարությունների խառնաշփոթն անցնելուց հետո, Սպիտակ տունը և Կոնգրեսն աստիճանաբար ընդունում են միջազգային հանրության ցանկությունը: Եվրոպան կտրականապես հայտարարել է , որ հարգելու է ՀԳՀԾ-ն և ոչ մի բանակցություն էլ չի վարելու այն փոխելու համար: Մոգերինին ավելի վաղ հայտարարել էր, որ միջուկային համաձայնության բովանդակությունը համարվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի մի մասը և աշխարհի բոլոր երկրները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, պետք է հարգեն այդ բանաձևը:
Նման դիրքորոշումը Կոնգրեսի անդամներից խլում է ՀԳՀԾ-ի փաստաթութը փոփոխելու հնարավորությունը, թեև Վաշինգտոնում մի խումբ փորձում է միջուկային համաձայնությանը չհամապաստախանող քայլերով թուլացնել կամ խափանել այն: Ակնկալվում է, որ Մոգերինին Վաշինգտոնում իր առքելության շրջանակում, փորձելու է նաև դիմագրավել այդ քայլերին: