ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ կոնգրեսում ձևավորված հոսանքը նահանջում է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i75938-ՀԳՀԾ_ի_դեմ_ԱՄՆ_կոնգրեսում_ձևավորված_հոսանքը_նահանջում_է
ԱՄՆ կոնգրեսում Իրանի հետ միջուկային համաձայնության դեմ հոսանքի բացահայտ նահանաջի շրջանակներում, սենատոր Բոբ Քուրքերը հայտարարել է, որ հրաժարվում է Իրանի հետ միջուկային համաձայնության փոփոխության մասին նախագծից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2017 08:41 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ կոնգրեսում ձևավորված հոսանքը նահանջում է

ԱՄՆ կոնգրեսում Իրանի հետ միջուկային համաձայնության դեմ հոսանքի բացահայտ նահանաջի շրջանակներում, սենատոր Բոբ Քուրքերը հայտարարել է, որ հրաժարվում է Իրանի հետ միջուկային համաձայնության փոփոխության մասին նախագծից:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահն ասել է.«Քանի որ իմ և Սենատոր Թոմ Քաթենի ներկայացրած նախագիծը չի հովանավորել սենատորների 50 տոկոսը, հրաժարվում եմ այդ նախագծից»: Քուրքերը և Քաթենը ջանքեր էին գործադրում կոնգրեսում վավերացնելով այն նախագիծը ճանապարհ հարթել Իրանի դեմ սառեցված շրջափակումների կրկին ակտիվացման համար: Ըստ այդ նախագծի նախատեսվում էր, եթե Իրանը շարունակի իր հրթիռային ծրագրերը, շրջափակումները նորից կսահմանվենն: Քուրքեր-Քաթեն նախագծին  աջակցում էր նաև պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, քանի որ նա կարող էր լուծում տալ 2015թ. վավերացված «Իրանի հետ միջուկային համաձայնության վերայանման» օրենքում ԱՄՆ նախագահի կողմից ՀԳՀԾ-ի 90-օրյա հաստատման խնդրին:

Այնուամենայնիվ անցյալ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած խորհրդակցությունները ցույց տվեցին, որ ՀԳՀԾ-ի դեմ հանրապետականների կողմից ներկայացված համատեղ նախագծի վավերացման օգտին չեն քվերակրկել հանրապետական 52 սենատորներ: Նշվում է, որ ՀԳՀԾ-ի կետերի հետ այդ նախագծի հակասությունն է հակադրության հիմնական պատճառը: ՀԳՀԾ-ում Իրանի հրթիռային ծրագրին առնչվող որևէ կետ չկա և Իրանի հրթիռային ծրագրի շարունակման պատճառով շրջափակումների ակտիվացումը փաստորեն ՀԳՀԾ-ի չեղարկման նշանակություն ունի: Այդ իսկ պատճառով ոչ միայն դեմոկրատական սենատոներից ոչ մեկը չի աջակցել այդ նախագծին, այլև այդ հոսանքի նահանջի մեջ մեծ ազդեցություն են ունեցել նաև Եվրոպայի հստակ դիքորոշումները:

Իհարկե դեռևս ակնկալվում է, որ ՀԳՀԾ-ի ընդդիմադիրները կշարունակերն իրենց ջանքերը՝ համաձայնության կործանման համար: Որպես օրինակ՝ ԱՄՆ կոնգրեսը ջանքեր է գործադրում Իրանի դեմ վավերացնել ոչ միջուկային շրջափակումներ՝ ԻԻՀ պաշտպանական հզորությունը կանխելու, Արևմտյան Ասիայի տարածաշրջանում այդ երկրի ազդեցությունը սահմանափակելու և ՀԳՀԾ-ից Իրանին հասնող օգուտները նվազագույնի հասցնելու պատրվակներով: ԱՄՆ-ն նպատակ ունի աստիճանաբար թուլացնել ու լիովին չեղարկել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնությունը:

Այդուհանդերձ Քուքերի կողմից իր իսկ նախագծից հրաժարվելու մասին հնչեցված հայտարարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ կոնգրեսն անկարող է ոչնչացնել Իրանի և Վեցյակի անդամ երկրների միջև կնքված ու ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևով հովանավորվող միջազգային համաձայնությունը: Խնդրի կարևորությունն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուս գալու մասին հնչեցրած բազում սպառնալիքներին, անցյալ ամսվա ընթացքում նախագահ Թրամփը չհայտարարեց ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և այդ կապակցությամբ որոշման ընդունումը հանձնեց կոնգրեսին: Իսկ այժմ, կարծես թե կոնգրեսն էլ միջազգային հանրության դեմ առճակատման կարողությունը չունի: