Ֆրանսիայի ԱԳ նախարարը սխալ ուղով է գնում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i76267-Ֆրանսիայի_ԱԳ_նախարարը_սխալ_ուղով_է_գնում
Հայտնվելով Արաբիայի ԱԳ նախարարի ազդեցության տա, Ֆրանսիայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ԻԻՀ-ի դերի կապակցությամբ ՝ Թեհրանին մեղադրելով Լիբանանի և Եմենի ներքին գործերին միջամտելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2017 08:35 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ԱԳ նախարարը սխալ ուղով է գնում

Հայտնվելով Արաբիայի ԱԳ նախարարի ազդեցության տա, Ֆրանսիայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ԻԻՀ-ի դերի կապակցությամբ ՝ Թեհրանին մեղադրելով Լիբանանի և Եմենի ներքին գործերին միջամտելու մեջ:

Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրը հինգշաբթի օրը մամուլի համատեղ ասուլիս է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանը Ռիադում : Արաբիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ անհրաժեշտ է Լիբանանի Հեզբոլլահի դեմ քայլեր անել: Ռիադում Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականից հետո Իրանի ու Լիբանանի դեմ իր խոսքերը շարունակելով, Ալ-Ջոբայրը հայտնել է, որ Իրանը  Հեզբոլլահից օգտվում է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու համար: Ֆրանսիայի ԱԳ նախարարը ևս հայտնել է, որ մտահոգիչ է տարածաշրջանային ճգնաժամերում Թեհրանի դերակատարությունը:

Արաբիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների մտահոգությունները չեն համապատասխանում Ասիայի արևմուտքում տիրող իրավիճակին ՝ համարվելով սխալ ուղղությամբ քաղաքականություն վարել: Ամենամտահոգիչն այն է, որ արևմտյան երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, անտարբեր են տարածաշրջանում Արաբիայի ավերիչ քաղաքականության նկատմամբ: Միջինարևելյան ևԵմենի իրադարձությունների նկատմամբ միակողմանի դիրքորոշումը վկայում է այն մասին, որ սաուդական նավթային դոլարները և նրանց կեղծ համոզումներն են ուղորդում  Արաբիայի հետ քայլ պահող երկրներին:

Ասիայի արևմտյան տարածքի իրադարձություններին իրատեսական մոտեցումը պարզում է, թե տարածաշրջանի ո՞ր երկրներն են մտահոգիչ քայլեր անում: Ֆրանսիան և մյուս երկրներ, որոնք Արաբիայի ազդեցության տակ են, քաջ տեղյակ են, որ տարածաշրջանում լարվածության ու ճգնաժամի արմատները պետք է որոնել Իսրայելի և Արաբիայի համագործակցությունում, որոնք միմյանց օգնությամբ տարածաշրջանի դեմ դավեր են նյութում:

Միջազգային հանրության և մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ երկրների , այդ թվում Ֆրանսիայի լռության ներքո Եմենի կանանց ու երեխաների կոտորածը, իրողություն է, որը կեղծ հայտարարություններով փոխել հնարավոր չէ: Անկասկած արևմուտքցիները, որոնք սաուդցիներին ավերիչ զենքեր են տրամադրում, եմենցիների դեմ պատերազմի մեղսակիցներն են: Եմենի պաշարումը, նրա դեմ արգելված զենքերի կիրառումը, բոլորն աղետալի իրավիճակ են ստեղծել:

Այդ ճգնաժամային իրավիճակւ սպառնում է 400 հազար եմենցի երեխաների կյանքը: Տարածաշրջանի ներկա իրավիճակը մտահոգում է մարդկությանը: Այդ շրջանակում, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Վերտարածաշրջանային որոշ երկրների կողմից տարածաշրջանի երկրներին մահաբեր զենքերի վաճառքը, որոնք կիրառվում են Եմենի ժողովրդի դեմ և Արաբիային ու նրա դաշնակիցներին աջակցումը, բոլորը տարածաշրջանում  անապահովություն ու անկայունություն են տարածել»: