Արաբիան շարունակում է Լիբանանի դեմ քաղաքական ու ռազմական ճնշումները
Լիբանանի կառավարության, բանակի ու Հեզբոլլահի դեմ Արաբիայի ճնշումների նոր շրջանը սկսվելով, այդ երկրի հյուսիսային և հյուսիս-արևելյան տարածքները լիբանանյան ուժերի և Արաբիայի կողմից պաշտպանվող ահաբեկիչների սաստիկ բախումների բեմ են դարձել:
Լիբանանի բանակին Արաբիայի ֆինանսական օժանդակությունները դադարեցվելու մասին լուրը հայտարարվելուց և Հեզբոլլահը ահաբեկչական կառույց հայտարարվելու ուղղությամբ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի վերցրած քայլից քանի օր անց, լիբանանյան աղբյուրները տեղեկացրել են «Աըրսալ»-ի սահմանային տարածքում ԻԼԻՊ-ի և Ալնոսրայի ճակատի ահաբեկիչների հետ Լիբանանի ուժերի սաստիկ բախումների մասին, որոնց ընթացքում ահաբեկիչները ծանր կորուստներ են կրել:
Լիբանանյան աղբյուրները հաղորդել են, որ այս բախումների ընթացքում սպանվել են ԻԼԻՊ-ի ու Ալնոսրայի ճակատի առնվազն 80 ահաբեկիչներ և մեծ թվով ուրիշներ վիրավորվել են: Ահաբեկիչների հետ լիբանանյան բանակի այսօր արձանագրված բախումներից առաջ, Լիբանանի բանակի հրամանատար Ջան Ղահվեջին, զգուշացնելով այդ երկրի սահմանային տարածքներում ահաբեկչական խմբերի հրահրումների կապակցությամբ, ընդգծել էր այդ տարածքներում ահաբեկիչներին դիմակայելու լիբանանյան ուժերի պատրաստակամության մասին:
Լիբանանի բանակի հրամանատարը երկու օր առաջ ընդգծելով այդ երկրի ուժերի զգաստությունն ու նաև ԻԼԻՊ-ի ու Ալնուսրայի ճակատի ահաբեկիչների դեմ պայքարի հարցում Լիբանանի Հեզբոլլահի հետ համագործակցությունն ասել է, որ Բեյրութը կանխելով տարածաշրջանում գոյություն ունեցող անկայունության Լիբանան տարածվելը, պատասխանելու է Լիբանանի մասնատման նպատակով խռովարարական նախագծերի վերականգնմանն ուղղված ցանկացած դավադիր քայլի:
Սահմանային բախումների խստացումը և Լիբանանի դեմ ուղղված քաղաքական ու ռազմական արտաքին սադրանքների դիմաց Լիբանանի զգաստության կապակցությամբ այդ երկրի բանակի հրամանատարի հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ Արաբիան վերջին երկու շաբաթներում Լիբանանի կառավարությանը թուլացնելու և բանակին ու դիմադրությանը հարվածելու նպատակով ճնշումների նոր շրջան է սկսել Բեյրութի դեմ:
Արաբիան, որ բազմիցս հայտարարել է ԻԼԻՊ-ի ու Ալնուսրայի ճակատի հանդեպ իր պաշտպանությունը, վերջին երկու շաբաթներում Սիրիայի հյուսիսում ու նաև Լիբանանի սահմանային տարածքներում Հեզբոլլահի դիմադրության դիմաց ԻԼԻՊ-ի ու Ալնուսրայի ճակատի կրած պարտություններից հետո նոր քայլեր է ձեռնարկել Լիբանանի կառավարության ու Հեզբոլլահի դեմ:
Արաբիան երկու շաբաթ առաջ տեղեկացրեց Լիբանանին խոստացված երեք միլիարդ դոլար ֆինանսական օժանդակության չեղարկման մասին, իսկ անցած շաբաթ էլ Հեզբոլլահի վրա ճնշում գործադրելու նպատակով, արաբական որոշ այլ երկրների հովանավորությամբ այդ խմբի անունը ներառեց ահաբեկչական կառույցների ցուցակում: Այդ քայլն արժանացավ տարածաշրջանային ու միջազգային խիստ քննադատության:
Այդուհանդերձ թվում է, որ Սաուդյան ռեժիմը Հեզբոլլահին ահաբեկիչ անվանելու նախագծի գործադրման և այդ նախագծի հանդեպ տարածաշրջանային հովանավորություն ձեռք բերելու հարցում ձախողելուց հետո, այժմ էլ իրեն կապված ահաբեկիչներին սահմանային տարածքներում գործողություններ իրականացնելու ուղղությամբ հրահրելով, նպատակ ունի Լիբանանի կառավարության, ուժերի ու Հեզբոլլահի վրա ճնշում գործադրելուն զուգահեռ նաև այդ երկրի նախագահի ընտրության հետ կապված իր ձեռքն առնել այդ երկրի քաղաքական ասպարեզում նախաձեռնությունը:
Դա ի տես այն բանի, որ Լիբանանի կառավարության ու դիմադրության հանդեպ ժողովրդային պաշտպանության պատճառով այս դավադիր քայլը ձախողել է: