ՌԴ-ն քննադատել է ԱՄՆ-ին ՝ NPT-ի դաշինքը խախտելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i7798-ՌԴ_ն_քննադատել_է_ԱՄՆ_ին_npt_ի_դաշինքը_խախտելու_համար
«Եվրոպայում ամերիկյան նոր ավիառումբեր տեղակայելով , ԱՄՆ-ը խախտում է NPT-ի դաշինքը».-նշել է ՌԴ ԱԳՆ սպառազինության վերահսկողության և չտարածման հարցերով վարչության տնօրեն Միխայիլ Ուլյանովը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2016 13:53 Asia/Tehran
  • ՌԴ-ն քննադատել է ԱՄՆ-ին ՝ NPT-ի դաշինքը խախտելու համար

«Եվրոպայում ամերիկյան նոր ավիառումբեր տեղակայելով , ԱՄՆ-ը խախտում է NPT-ի դաշինքը».-նշել է ՌԴ ԱԳՆ սպառազինության վերահսկողության և չտարածման հարցերով վարչության տնօրեն Միխայիլ Ուլյանովը :

Նրա խոսքերով , ՆԱՏՕ-ի շրջագծում եվրոպայում նոր ավիառումբեր տեղադրելով , ԱՄՆ-ն ակնհայտորեն խախտում է դաշինքի երկու կետերը , որոնց համաձայն միջուկային ուժերը հանձնառու ен եղել ՝ ոչ-միջուկային երկրներին ուղղակի կամ անուղղակի կերպով սպառազինություն չտրամադրել : Ոչ-միջուկային երկրներին ևս արգելվել է իրենց երկրում միջուկային սպառազինություն տեղադրել : ԱՄՆ-ն իր տակտիկական միջուկային զենքերի մի մասը, B61 տակտիկական շուրջ 200 միջուկային ռումբեր, տեղաբաշխել է ՆԱՏՕ-ի եվրոպական հինգ երկրներում ՝ Բելգիայում , Նիդերլանդներում , Գերմանիայում , Իտալիայում և Թուրքիայում և միտում է պահպանել , արդիականացնել և սպառազինել եվրապայում իր զինանոցները :

Թվում է , որ ՆԱՏՕ-ն ՝ որպես դաշինքի գլխավոր անդամ, ԱՄՆ-ի մասնակցությամբ , որոշել է խախտել NPT-ի դաշինքը , ինչը մտահոգում է Ռուսաստանի և աշխարհի շատ երկրներին , սակայն այս բոլոր բողոքներն ու քննադատություններն անտեսվում են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմից : Չնայած միջուկային զենքերի ապատարածմանն ուղղված ջանքերի վերաբերյալ հայտարարություններին , ՆԱՏՕ-ի անդամ երկրները բացասական քայլեր են նախաձեռնում : Փաստորեն Միխայիլ Ուլյանովի հնչեցրած քննադատությունը շարունակումն է ԱՄՆ-ի կողմից եվրոպական երկրներում նոր ավիառումբեր տեղակայելու դեմ Մոսկվայի բողոքը : ԱՄՆ-ի այս քայլը հակադրվում է միջուկային այդ երկու ուժերի միջև կայացած միջուկային համաձայնության ոգուն ՝ գործնականում հանգեցնելով Եվրոպա մայրցամաքում միջուկային սպառազինության տարածմանը : Ընդսմին , եվրոպական հինգ երկրներ , որտեղ տեղաբաշխվելու են ամերիկյան ավիառումբերը , վերանորոգում են ռումբերը կրող ինքնաթիռների նավատորմը , ինչը վկայում է Եվրոպայում այդ վտանգավոր սպառազինության տեղակայման հարցում ԱՄՆ-ի վճռակամության մասին : Եվրոպայում ավիառումբերի տեղակայման և արդիականացման համար Պենտագոնի նախագծի հետ ՆԱՏՕ-ի անդամ հիշյալ հինգ երկրների համաձայնությունը պատճառաբանվում է նրանով , որ միջուկային զենքերը ՆԱՏՕ-ի կանխարգելիչ քաղաքականության գլխավոր մասն են կազմում :

Բնականաբար ԱՄՆ-ի այս կողմնորոշմանը հակադարձել է Ռուսաստանը , որն իրականում տարիներ հակադրվել է Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայմանը և Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակից երկրներում ավիառումբերի տեղաբաշխմանը : Ի հակազդեցություն այդ քայլերի , Ռուսաստանը Լեհաստանի սահմանների մոտ գտնվող Կալինինգրադում տեղադրել է Իսկանդեր-Մ բալիստիկական հրթիռային համակարգը :