Ահմեդ Շահիդի քաղաքականացված զեկույցը
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցաբեր Ահմեդ Շահիդը հրապարակել է Իրանի կապակցությամբ իր տարեկան կրկնված զեկույցը:
Լրատվական որոշ աղբյուրներում արձագանք գտած այս զեկույցում մի շարք անհիմն հայտարարություններ ու մեղադրանքներ, Ահմեդ Շահիդի համար պատրվակ են ծառայել, որպեսզի ահիմն հայտարարություններ կատարի Իրանի վերաբերյալ:
Ինչպես և նախկինում, Ահմեդ Շահիդն իր զեկույցում փորձ է կատարել Իրանում մարդու իրավունքների վիճակի հետ կապված իր մտահոգությունները փոխանցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին: Զեկույցը շուրջ երկու շաբաթ հետո քվեարկության է դրվելու Ժնևում գումարված ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստում:
Իրանում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբեր Ահմեդ Շահիդի հինգշաբթի օրը հրապարակած զեկույցում հայտարարություն է արվել այն մասին, թե Իրանում հարյուրավոր լրագրողներ, ակտիվիստներ ու կառավարության ընդդիմադիրներ գտնվում են բանտում:
Զեկույցում նաև քննադատվել է թմրանյութերի մաքսանենգների նկատմամբ մահապատժի գործադրումը: Նա Իրանից պահանջել է հրաժարվել թմրանյութերի հետ կապված ու նաև նման այլ հանցագործությունների դեպքում մահապատժի դատավճիռ արձակելուց:
Դա ի տես այն բանի, որ այդ արարքներից շատերը իսլամական օրենքների համաձայն հանցանք են համարվում և դրանց համար սահմանված պատիժները կանխարգելիչ նպատակ են հետապնդում: Գուցե Ահմեդ Շահիդի դիտանկյունից այդ արարքները հանցագործություն չեն համարվում, սակայն հարց է ծագում, թե ինչպե՞ս պիտի վարվել նրանց հանդեպ ովքեր շարունակ ձգտում են հասարակության ոչնչացմանը:
Այլ պարագաներում էլ բազմաթիվ հարցումներ ու անորոշություններ գոյություն ունեն Ահմեդ Շահիդի զեկույցում նշված դեպքերի կապակցությամբ: Օրինակ հարց է ծագում, թե արդյոք ԱՄՆ-ում սևամորթների քաղաքացիական բողոքների հանդեպ բռնաճնշումներն ու վայրագ հալածանքները և ցեղապաշտության հետ կապված Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Կանադայի և որոշ այլ երկրների քայլերը մարդու իրավունքների չափանիշներով հետապնդման ու քննարկման թեմա չեն կարող լինել:
Ահմդ Շահիդն իր զեկույցում նկատի չի առել մարդու իրավունքների իրական կողմերը և անտեսելով Իրանի կրոնական ու մշակութային արժեքներն ու բարոյական նորմերը և լիարժեք քաղաքականացված հայացքներով է մոտեցել մարդու իրավունքների հարցին: Նա այս անիրական մոտեցմամբ և թշնամական նպատակներով կանանց ու փոքրամասնությունների դեմ գործադրվող խտրականության և խոսքի ու խղճի ազատության հետ կապված որոշ հայտարարություններ է կատարել: Զեկույցում անդրադարձ կա նաև ընտրությունների հարցին և քննադատվել է Պահապան խորհրդի կողմից թեկածուների արժանավորության քննարկման գործընթացը:
Զեկույցը հետևել է Ահմեդ Շահիդի նախկին զեկույցների օրինակին, որոնք Կանադայի, ԱՄՆ-ի ու Բրիտանիայի նման երկրների հանձնարարությամբ, վերլուծում ու գնահատական են տալիս Իրանում մարդու իրավունքների վիճակին:
Իրանում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ ՄԱԿ-ի զեկուցաբերի զեկույցը իմաստավոր կապ ունի Իրանի դեմ արևմուտքի հրահրումների հետ, որը հանգում է Իրանաֆոբիայի թեմային: Անկակած նման զեկույցներ ներկայացվում են Իրանի դեմ արևմուտքի ճնշումների շրջագծում և ի ցույց են դնում մարդու իրավունքների կապակցությամբ արևմուտքի դիտնակյուններում գոյություն ունեցող երկվությունն ու խտրական մոտեցումը: