Պայթյուն Սանկտ Պետերբուրգում. Ռուսաստանը և ահաբեկչական հարձակումների հեռանկարը
Ռուսաստանի ահաբեկչության դեմ պայքարի ազգային կոմիտեն այսօր հայտարարել է, որ չորեքշաբթի օրը Սանկտ Պետերբուրգի Կալինինի հրապարակում գտնվող «Պերեկրյոտսկ» հանրախանութում որոտացած պայթյունը, որի հետևանքով 13 մարդ է տուժել, իրականացվել է ձեռնաշեն ռումբով : ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունն անվանել է ահաբեկչություն:
Հաշվի առնելով ,որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները և այդ երկրում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերն առջևում են, Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների իրականացման հավանականությունը մեծանալու է: ԻԼԻՊ-ի և «Ալ Նուսրա ճակատ»-ի նման ահաբեկչական խմբավորումների մեծ թվով անդամներ Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Կովկասյան տարածաշրջանի երկրների քաղաքացիներ են: Նկատի առնելով Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ի կրած պարտությունը և ահաբեկչական մյուս խմբավորումների նկատմամբ գործադրվող ճնշումները , արագացել է վերջիններիս իրենց երկիր վերադառնալու գործընթացը:
ՌԴ ղեկավարները, մասնավորապես Վլադիմիր Պուտինը համոզված են, որ ծայրահեղականության և ահաբեկչության դրսևորած սպառնալքիներն ընդլայնվում են, որոնց դեմ պետք է հետևողական ջանքերով լուրջ պայքար մղել: Ռուսաստանի ներսում տարբեր միջոցներ են ձեռնարկվել՝ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար: Դրանցից կարևորագույնը 2015 թվականի դեկտեմբերի վերջին մի քանի կարևոր ափամերձ տարածքներում, այդ թվում` Կասպից ծովում, Ղրիմի թերակղզում, Հեռավոր Արևելքում և Արկտիկայի տարածքում հակաահաբեկչական գործողությունների կենտրոնների ստեղծումն էր: Այդ կենտրոնների ստեղծման պատճառն այն էր, որ Ռուսաստանի քաղաքական ու անվտանգության ավագ պաշտոնյաների կարծիքով, այդ երկրում ահաբեկչական շարժումների հավանականությունը կտրուկ աճել է:
2016 թվականի սկզբի,ն ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու նպատակով, ստեղծվեց Ռուսաստանի Ազգային գվարդիան: Հաջորդ քայլը տեղի ունեցավ 2016 թվականի հուլիսին, երբ ահաբեկիչների կողմից վիրտուալ միջավայրը և ինտերնետը շահարկելու դեմ պայքարի նպատակով, Վլադիմիր Պուտինը ստորագրեց նոր օրինագիծ և խիստ վերահսկողություն սահմանեց սոցցանցերի վրա: Այնուամենայնիվ, ռուս քաղաքագետ Լեոնիդ Իվաշևի կարծիքով, արևմտյան երկրների կողմից ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող աջակցության դադարեցումն ահաբեկչությանը դիմակայելու նախապայմանն է:
Մոսկվայի պաշտոնյաները, այդ թվում նախագահ Պուտինը, բազմիցս ընդգծել են արևմուտքի ուղղակի դերակատարությունն ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես՝ ԻԼԻՊ ահաբեկչական-թաքֆիրական խմբի ստեղծման գործում: Քանի դեռ ահաբեկչական խմբավորումները հովանավորվում են արևմտյան երկրների և նրանց արաբ դաշնակիցների, այդ թվում Սաուդյան Արաբիայի կողմից, այս ավերիչ երևույթը չի կարող արմատախիլ լինել:
Ռուս քաղաքագետ Իվան Իպոլիտովի կարծիքով ԱՄՆ-ն վերջին տարիների ընթացքում մշտապես ահաբեկչությունը և ծայրահեղականությունը որպես գործիք է օգտագործել այդ երկրի արտաքին քաղաքականությունը առաջ տանելու, միջինարևելյան երկրները թուլացնելու և ահաբեկչության ու ծայրահեղականության աճելու համար ենթահող ստեղծելու նպատակով: Դա հենց այն խնդիրն է, որին Պուտինը բազմիցս անդրադարձել է, և որից բխող լուրջ սպառնալիքները ոչ միայն ուղղված են արևմտյան երկրների այլև ահաբեկչության հարցում ներքաշված մյուս երկրների դեմ: