ԱՄՆ-ի համագործակցությամբ սաուդական կոալիցիայի միջոցով Եմենի ժողովրդի կոտորածը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i80091-ԱՄՆ_ի_համագործակցությամբ_սաուդական_կոալիցիայի_միջոցով_Եմենի_ժողովրդի_կոտորածը_շարունակվում_է
Եմենում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգողը քննադատեց սաուդական կոալիցիայի միջոցով խաղաղ քաղաքացիների սպանության շարունակվելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2017 13:28 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի համագործակցությամբ սաուդական կոալիցիայի միջոցով Եմենի ժողովրդի կոտորածը շարունակվում է

Եմենում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգողը քննադատեց սաուդական կոալիցիայի միջոցով խաղաղ քաղաքացիների սպանության շարունակվելը:

Եմենում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգող Ջիմի Մաքգոլդրիքը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ վերջին օրերի ընթացքում սաուդական կոալիցիայի ավիահարվածների հետևանքով զոհվել են մեծ թվով խաղաղ քաղաքացիներ:

ԱՄՆ-ի կանաչ ազդանշանով Արաբիան 2015 թվականի մարտից ռազմական հարձակման և ցամաքային, օդային ու ծովային շրջափակման է ենթարկել Եմենը: Արաբիան հիմնվելով ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային սադրանքի վրա և միջազգային հանրության իմաստավոր լռության պայմաններում փորձում է պատճառաբանել ու ընդլայնել Եմենում իր ոճրագործությունները: Այս շրջանակումշ սաուդցի պաշտոնատարները հասարակական կարծիքը Եմենում իրենց ոճրագործությունների ծավալներից շեղելու  նպատակով հայտարարում են, թե Արաբիան միայն հարվածում է Եմենի ռազմական բաժիններին: Դա ի տես այն բանի, որ Եմենում այդ երկրի ժողովրդի դեմ սաուդցիների բոլոր ոճրագործություններն արձանագրված են և դա վերջին օրերին սաուդական կոալիցիայի միջոցով ավելի մեծ թվով եմենցիների սպանվելու մասին ՄԱԿ-ի նոր զեկույցով, առավել բացահայտ տեսք է ստացել:

Չնայած Եմենում Արաբիայի ոճրագործությունների ծավալներին, դրանք սահմանափակ արձագանք են ունեցել միջազգային ԶԼՄ-ներում: Ինչպե՞ս կարելի է բացատրել պատերազմահար ու շրջափակման ենթարկված Եմենում տիրող վիճակի մասին ԶԼՄ-ների թույլ արձագանքը:

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, որ տարբեր միջոցներով ցանկանում է իշխանության վերադարձնել իր գործակալը համարվող այդ երկրի հրաժարված նախագահ Մանսուր Հադիին, ռմբակոծում է Եմենի տարբեր տարածքները: Դա ի տես այն բանի, որ մինչ այսօր այդ ռմբակոծությունների արդյունքը եղել է Եմենում մեծ թվով մարդկային կորուստը: Արաբիայի այս արկածախնդրությունը ոչ միայն միտում է անկայունություն ստեղծել Եմենում, այլև արտահայտում է տարածաշրջանային կարգը խախտելու Ալե Սաուդի ջանքերը: Արաբիան պատերազմի փող հնչեցնելով ու Եմենի դեմ զինվորական հարձակմամբ, տարածաշրջանում սրել է լարվածությունն ու անկայունությունը: Եմենի ճգնաժամի գլխավոր հետևանքներից մեկը կարելի է տարածաշրջանային միաձայնության ստեղծման հարցում Արաբիայի անկարողությունը, տարածաշրջանում ահաբեկչական հոսանքների հզորացումը և Ալե Սաուդի ռեժիմում ներքին հաշվեհարդարները համարել: Դա ի տես այն բանի, որ Պարսից ծոցի համագործակցության խորհրդում Արաբիայի «մեծ եղբոր» դիրքի խաթարումը և ռազմատենչ հայտարարություններին զուգահեռ միջազգային ու տարածաշրջանային մակարդակում Արաբիայի կամակորության պատճառով սաուդացիների այսպես կոչված հեղինակության առավել քան երբևէ հարցականի տակ գնալը Եմենի ճգնաժամի մյուս հետևանքներից են:

Եմենի ճգնաժամի կարգավորման համար քաղաքական առաջարկների հանդեպ Ռիադի անուշադրությունը պատճառ է դարձել, որ պատերազմը նույնությամբ շարունակվի: Նկատի առնելով Արաբիայի ներքին վիճակն ու Եմենի պատերազմի ապագա հեռանկարները թվում է, որ Արաբիան այդ ճգնաժամից փրկվելու համար որևէ պատվաբեր այլընտրանք ու սցենար չունի և ամեն օր ավելի է մխրճվում Եմենի ճահճուտում: