Ալե-Խալիֆայի ռեժիմը և Բահրեյնում մարդու իրավունքների սև անցյալը
2016 թ. փետրվարի 14-ին Բահրեյնում ժողովրդական հեղափոխությունը 6-րդ տարին է թևակոխել : Միջազգային հանրության պահած լռության հետևանքով , Բահրեյնի ժողովրդական հեղափոխությունը բռնաճնշվել է Ալե-Խալիֆայի ռեժիմի և սաուդական ուժերի կողմից : Բահրեյնի բռնահարված ժողովուրդը մշտապես ենթարկվել է ռեժիմի ճնշումներին :
Ալե-Խալիֆայի ռեժիմը հեղափոխականների դեմ որդեգրել է բռնաճնշման , խոշտանգման ու բանտարկության քաղաքականությունը : Երկրում մարդու իրավունքների իրավիճակն այնքան ճգնաժամային է , որ 2011 թ.-ից ի վեր, ՄԱԿ-ի քննիչները բացատրություն են պահանջել իշխանություններից ՝ քաղաքացիների դեմ կիրառվող խտրականությունների , նաև կրոնական , մշակութային , քաղաքական ու խոսքի ազատության իրավունքները ոտնահարվելու համար : Քննիչների ընդգծմամբ , քաղաքացիների միջև խտրականություն է իրականացվում կրոնավայրերի ավերման միջոցով : Amnesty International միջազգային կազմակերպությունը դատապարտելով ընդդիմադիրների հետ Ալե-Խալիֆայի ռեժիմի վերաբերմունքը , պահանջել է անհապաղ ազատ արձակել Բահրեյնի ռեժիմի ընդդիմադիրների ղեկավարներից ՝ Ֆազել Աբբասին : Կազմակերպության հայտարարությամբ , Բահրեյնի իշխանությունները ծայրահեղական քայլերի են դիմում ՝ ընդդիմադիրներին լռեցնելու համար : Բահրեյնում հեղափոխությունը շարունակվելով , Ալե-Խալիֆայի ռեժիմը խստացրել է իր բռնությունները , սակայն ընդդիմադիրները վճռակամորեն շարունակում են իրենց պայքարը :
Բահրեյնի ռեժիմի կողմից ընդդիմադիրների առաջնորդների բանտարկումն իրականացվում է ժողովրդական հեղափոխություն կառավարելու նպատակով : Բահրեյնի ազգային «Ալ-Վեֆաղ» իսլամական հավաքականության գլխավոր քարտուղար ՝ Շեյխ Ալի Սալմանի և «Ալ-Վահդավի» հավաքականության գլխավոր քարտուղար ՝ Ֆազել Աբբասի կալանավորումը ևս իրականացվել է այս նպատակով : Բահրեյնական աղբյուրների հաղորդմամբ , սույն թվականի մարտի 3-ից 11-ի ընթացքում , մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի թիվն աճել է : Այս ընթացքում , անվրանգության ուժերը առանց պատճառի ձերբակալել են 13 հոգու : Մեկ շաբաթվա ընթացքում անվտանգության ուժերի կողմից ընդդիմադիրներին խոշտանգելու 9 դեպք է գրանցվել :
Այս դեպքերից բացի , քաղաքացիության իրավունքի չեղարկումը , աշխատանքից ազատելը և մզկիթների ավերումը , Բահրեյնի ժողովրդի իրավական ու օրինական պահանջների դեմ ռեժիմի ձեռնարկած ծայրահեղական քայլերի մաս են կազմում : Բահրեյնի հեղափոխական ժողովուրդը պահանջում է արդարություն , խտրականությունների վերացում և ընտրյալ իշխանության ձևավորում : Պահանջներ , որոնք համարվում են միջազգային ու մարդու իրավունքների շրջանակում :
Բահրեյնի հեղափոխական ժողովրդի դեմ Ալե-Խալիֆայի ռեժիմի իրականացրած քայլերն ապացուցում են նրա սև գործունեությունը : Ժողովուրդն այսօր սպասում է մարդու իրավունքների պաշտպան կենտրոնների քայլերին , որից հետո պարզվելու է , թե հիշյալ կառույցները մարդու իրավունքները զոհելո՞ւ են հանուն Ալե-Խալիֆայի ռեժիմին սատարելու քաղաքականությանը , թե ոչ :