Թրամփը երկարաձգեց Իրանի դեմ միջուկային շրջափակումների առկախման ժամկետը
Ինչպես և նախատեսվում էր, ԱՄՆ նախագահը կրկին երկարաձգեց Իրանի միջուկային շրջափակումների առկախման ժամկետը :
5 + 1 խմբի համաձայնագրի համաձայն, ներառյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացած համաձայնության, Իրանի միջուկային գործունեության պատրվակով Իրանի նկատմամբ կիրառված բոլոր պատժամիջոցները պետք է չեղարկվեն կամ կասեցվեն մինչև այն ժամանակ որ Թեհրանը կատարում է ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրաժարվելու է ինչպես ինքն էր ասել. «ԱՄՆ-ի պատմության ամենավատ գործարքից», չնայած որ այդ դիրքորոշումը հակասում է ԱՄՆ Կոնգրեսի և Եվրամիությանը դիրքորոշումներին:
Հենց այդ պատճառով, երկու տարի առաջ, ԱՄՆ-ի նախկին և ներկա կառավարությունները շարունակում էին կասեցնել Կոնգրեսի կողմից Իրանի դեմ կիրառված միջուկային շրջափակումները: Իհարկե, վերջին ամիսներին ԱՄՆ-ի պաշտոնյաները որոշ ԶԼՄ-ների հետ միասին կասկածներ էին առաջացրել շրջափակումների կասեցման վերականգնման վերաբերյալ:
Չնայած բարձրացրած աղմուկին, այս անգամ ևս, Թրամփը վերականգնել է կատարված պարտավորությունների նկատմամբ շրջափակումների կասեցումը: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների նախագահը սպառնում էր, որ վերջին ամգամ է երկարացնում շրջափակումների առկախման ժամկետը:
Թրամփը սպառնալով Եվրոպային հայտարարել է, որ եթե Իրանի հետ միջուկային գործարքի որևէ փոփոխություն չլինի, ապա 120 օր հետո Իրանի դեմ շրջափակումների չեղարկման ժամկետի երկարաձգումն այլևս չի կիրառվի, և Միացյալ Նահանգները պաշտոնապես դուրս կգա ՀԳՀԾ-ից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է. «Եթե Իրանի դեպքում վերահսկողությունների խստացման ու նաև Իրանի հրթիռային հարցերը ներառելու կապակցությամբ նախագահի նկատի առած բարեփոխումները ՀԳՀԾ-ում չիրականացվեն, ԱՄՆ-ն կհրաժարվի այս համաձայնությունից»:
Սա այն դեպքում, երբ Իրանի միջուկային համաձայնությունը կայացել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի և Չինաստանի հետ:
Այլ կերպ ասած, նույնիսկ եթե եվրոպական երկրները համաձայնեն Թրամփի հետ, ՀԳՀԾ-ը փոփոխության ենթարկելու նպատակով բանակցությոնների վերսկսումը պետք է կատարվի Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համաձայնությամբ:
Այս երեք երկրները բազմիցս հայտարարել են, որ դեմ են Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ բանակցությունների վերսկսմանը:
Եվրամիությունը հայտարարել է. «ԵՄ-ը հավատարիմ է ՀԳՀԾ-ին և կշարունակի լիարժեք և արդյունավետորեն իրականացնել համապարփակ գործողությունների ծրագիրը»:
Հետևաբար, չի թվում, որ հաջորդ 120 օրերի ընթացքում ԱՄՆ կառավարությունը պետք է փոխի միջուկային գործարքի դրույթները: Այս դեպքում ԱՄՆ կառավարությունը պետք է կամ հրաժարվի իր ներկա դիրքորոշումից, կամ դուրս գա ՀԳՀԾ-ից:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի միջուկային գործարքից հեռացումը կամ դրա չեղարկումը կնշանակի ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ ունեցած ՀԳՀԾ-ի պարտավորությունների չեղարկում:
Թեհրանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են հնարավորինս կարճ ժամանակում վերադառնալ ՀԳՀԾ-ից առաջվա պայմաններին, և որակական ու քանակական առումով թափ հաղորդել Իրանի միջուկային խաղաղանպատակ գործունեությանը :
Նույն նախազգուշացումները պատճառ են դարձել, որ չնայած ԱՄՆ Կոնգրեսի կամ Եվրամիության սպառնալիքներին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվի դուրս գալ իր բնորոշմամբ «ԱՄՆ-ի պատմության ամենավատ գործարքից»: