ԱՄՆ-ի հյուպատոսային պատերազմն ընդդեմ Ռուսաստանի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i814-ԱՄՆ_ի_հյուպատոսային_պատերազմն_ընդդեմ_Ռուսաստանի
Վաշինգտոնը պատրվակ ծառայեցնելով ԱՄՆ-ի հյուպատոսային հարցերում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հայտարարությունը, չեղյալ է հայտարարել վեց ռուս պատվո հյուպատոսներից հինգի հավատարմագրերը: Այսպիսով ԱՄՆ-ում աշխատելու է միայն մեկ ռուս պատվո հյուպատոս:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2016 08:12 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի հյուպատոսային պատերազմն ընդդեմ Ռուսաստանի

Վաշինգտոնը պատրվակ ծառայեցնելով ԱՄՆ-ի հյուպատոսային հարցերում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հայտարարությունը, չեղյալ է հայտարարել վեց ռուս պատվո հյուպատոսներից հինգի հավատարմագրերը: Այսպիսով ԱՄՆ-ում աշխատելու է միայն մեկ ռուս պատվո հյուպատոս:

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մարք Թուներն ուրբաթ օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ այդ քայլն առնվել է ի հակազդեցություն Ռուսաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական ու հյուպատոսային աշխատանքներում ռուսների միջամտության, այդ թվում ամերիկացի պաշտոնյաների դեմ բռնությունների գործադրման և Մոսկվայում ամերիկացիներին պատկանող կենտրոնները պարտադիր կերպով արձակելուն:

Նա հավելել է, որ Ռուսաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական ու հյուպատոսային աշխատանքները խոչընդոտող քայլերը շարունակվելու դեպքում Սպիտակ տունը պատրաստ է անհրաժեշտ այլ քայլեր ձեռնարկել:

Ի դեպ, Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանության խոսնակ Ուիլիամ Սթիվենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի հինգ պատվո հյուպատոսարանների փակվելը համարվում է Ռուսաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության հարցերում Մոսկվայի միջամտությունների հանդեպ հակազդեցություն: Նա տեղեկացրել է Ռուսաստանի տարբեր տարածքներում այդ դեսպանությանը կից 28 ամերիկյան կենտրոնների արձակվելու մասին և ընդգծել է, որ Վաշինգտոնը պատասխանել է հիշյալ քայլին:

Ռուսաստանի ԱԳ ախարարության խոսնակ Մարիա Զախարովան մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Կալիֆոռնիայում, Յութայում, Մինեսուտայում, Ֆլորիդայում ու Պուերտո Ռիկոյում Ռուսաստանի պատվո հյուպատոսարանների արձակման Վաշինգտոնի որոշումը նողկալի է: Նա ասել է, որ այս քայլերը պատճառաբանելու ԱՄՆ-ի ջանքերն անտրամաբանական, իսկ երկկողմ հարաբերությունները սրելու կապակցությամբ Ռուսաստանին հասցված մեղադրանքներն անընդունելի են:

Թվում է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի առճակատումն ու հակադրումն ԱՄՆ-ում Ռուսաստանի հյուպատոսարանների արձակմամբ մտնում է նոր փուլ: Իրականում, Ուկրաինայի ճգնաժամը սկսվելով, ԱՄՆ-ն, որպես արևմուտքի պարագլուխ, պարզեց Ռուսաստանի դեմ ճնշումները խստացնելու դրոշը և իր եվրոպացի ու ոչ-եվրոպացի դաշնակիցների աջակցությամբ Մոսկվայի դեմ տարբեր սահմանափակություններ գործադրեց: Այս սահմանափակությունների առաջին փուլն սկսվեց մի խումբ ռուս պաշտոնյաների արևմտյան երկրների մուտքի արգելքով: Ի պատասխան Արևմուտքի թշնամական քայլերին, Ռուսաստանը քաղաքական պատժամիջոցներ գործադրեց և արգելեց եվրոպացի ու ամերիկացի որոշ պաշտոնատարների մուտքը այդ երկիրն: Իհարկե, այս քայլը հանգեցրեց արևմուտքցիների ու հատկապես եվրոպացիների դժգոհությանը: Հաջորդ փուլում արևմուտքի կողմից տնտեսական ու ֆինանսական խիստ պատժամիջոցներ գործադրվեցին Ռուսաստանի դեմ, որոնք պատժամիջոցների մի քանի փաթեթների տեսքով դեռ շարունակվում են:

Իսկ 015 թվականի դեկտեմբերի 22-ին, ԱՄՆ կառավարությունը Ռուսաստանի 34 անձանց ու հաստատությունների անունները Ուկրաինայի ճգնաժամի հետ առնչվելու պատճառով ներառեց Մոսկվայի դեմ պատժամիջոցների ցուցակում: ԱՄՆ կառավարությունը մի քանի ամիս առաջ էլ պատժամիջոցներ գործադրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված 7 պետական պաշտոնյաների և ռուսական 17 ընկերությունների դեմ: ԵՄ-ն ուրբաթ՝ դեկտեմբերի 18-ին Բրյուսելում գումարած նիստում համաձայնեց Ռուսաստանի սահմանված պատժամիջոցները երկարաձգել մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը : Այսպիսով պարզվում է, որ արևմուտքցիները ներկա ժամանակահատվածում Մոսկվայի հանդեպ միակ ազդեցիկ քաղաքականությունը համարում են տարբեր տեսակի պատժամիջոցների գործադրումը, որոնց նպատակն է ճնշում գործադրել Մոսկվայի վրա և նրան պարտադրել փոխելու Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ իր դիրքորոշումը: Այդուհադերձ ռուսները մինչ այժմ խիստ դիմադրություն են ցուցաբերել և արևմուտքի ցանկացած պատժամիջոցին պատասխանել են քաղաքական ու դիվանագիտական պատասխան պատժամիջոցներով: Անկասկած Վաշինգտոնի այս քայլն էլ հանգեցնելու է Մոսկվայի խիստ ու փոխադարձ քայլին: Այդպիսով երկու գերտերությունները տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ քայլ վերցնելու փոխարեն քայլում են դեպի առավել հակադրում և լարվածությունների սրում: