Իրանի միջուկային փորձարկման կապակցությամբ հակաքարոզչությունները շարունակվում են
Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկման վերաբերյալ արևմտյան քաղաքական շրջանակների հակաքարոզչությունը շարունակվում է: Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատրաստվում է փակ դռների հետևում նիստ գումարել:
Չնայած ԱՄՆ պաշտոնատարները հայտարարել են, որ Իրանի միջուկային փորձարկումը չի հակասում ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին , այնուամենայնիվ, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկումը ապակայունացնող և հրահրիչ քայլ է բնութագրել:
Նախատեսված է, որ Եվրամիության ԱԳ նախարարներն այսօր քննարկեն Իրանի հրթիռային փորձարկումը: ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի մշտական ներկայացուցիչ՝ Դաննի Դանոնը շարունակելով այդ հակաքարոզչությունը և միանալով այդ կազմակերպությունում ԱՄՆ դեսպանին , Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իրանի հրթիռային փորձարկումը:
Այդ անհիմն հայտարարությունը կատարվում է այն դեպքում ,երբ Իրանն ատոմային զենքերի արտադրումն ու տարածումն արգելող պայմանագրի՝ «ԷՆ ՓԻ ՓԻ»-ի անդամ է և հավատարիմ է դրան: ԻԻՀ-ը ելնելով իր կրոնական հավատալիքներից և իր պաշտպանական դոկտրինայից , դեմ է զանգվածային ոչնչացման զենքերի արտադրմանը: Իրանը նաև առաջարկել է 2018 թ.-ին միջուկային զինաթափման հարցով միջազգային գերագույն խորհրդաժողով անցկացնել: Այդ առաջարկն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:
ԻԻՀ հրթիռային կարողությունն այն դեպքում է սպառնալիք ներկայացվում, երբ ցանկացած սպառնալիքի դիմակայման համար պատրաստվածությունն ու կանխարգելիչ ուժ ունենալը յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքն է և Իրանը ևս ունի այդ իրավունքը: Ուրեմն որոշ շրջանակների կողմից Իրանի հրթիռային փորձարկումների սպառնալիք դիտվելն ունի մի քանի պատճառներ,որոնցից մեկն է՝ իրանաֆոբիայի նախագծի շարունակման համար պատրվակ ստեղծելը:
Չի բացառվում ,որ այդ հակաքարոզչությունը և ճնշումների մեծացումն ու այդ հարցը Անվտանգության խորհուրդ տեղափոխելը միտված են ենթահող ստեղծել իբր թե Իրանի հրթիռային կարողության տեխնիկական կողմերը քննարկելով նպատակով:
Այդ խնդիրն ավելի վաղ արծարծվել էր միջուկային բանակցությունների ընթացքում: Բայց երբ Իրանը կտրուկ դիրքորոշմամբ հանդես գալով հայտարարեց, որ Թեհրանը երբեք չի բանակցելու իր հրթիռային պաշտպանական կարողության մասին , այդ հարցը հանվեց բանակցությունների օրակարգից:
Հաշվի առնելով հրթիռային ոլորտում Իրանի գործունեության պարզ ու հստակ լինելը և ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231-ին չհակասելը, ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հակաիրանական քայլերը հակադրվում են պաշտպանական հարցերով միջազգային կոնվենցիաներին: Դա այն դեպքում ,երբ Իրանին միշտ սպառնացել են տարածաշրջանային ու վերտարածաշրջանային ուժերը և այդ սպառնալիքները ոչ միայն չեն պակասել ,այլև ավելացել են:
ԻԻՀ հաշվի առնելով գերակայություններն ու պաշտպանական անհրաժեշտությունները , իր պաշտպանական դոկտրինան մշակել է ռազմավարական նպատակների հիմամբ: