Տարածաշրջանի իրողությունները խեղաթյուրելու չարաբաստիկ եռանկյունու կեղծ հայտարարությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i82421-Տարածաշրջանի_իրողությունները_խեղաթյուրելու_չարաբաստիկ_եռանկյունու_կեղծ_հայտարարությունները
Հետևելով ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի իրանաֆոբիա տարածելու քաղաքականությանը, Սաուդյան Աաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջոբայրը Դավոսում հայտարարել է, որ Իրանը կիրառում է թայֆայականության քաղաքականություն և հովանավորում է ահաբեկչությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2018 08:48 Asia/Tehran
  • Տարածաշրջանի իրողությունները խեղաթյուրելու չարաբաստիկ եռանկյունու կեղծ հայտարարությունները

Հետևելով ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի իրանաֆոբիա տարածելու քաղաքականությանը, Սաուդյան Աաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջոբայրը Դավոսում հայտարարել է, որ Իրանը կիրառում է թայֆայականության քաղաքականություն և հովանավորում է ահաբեկչությունը:

Հինգշաբթի օրը, Դավոսում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, կարևորել են «տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործողությունների», այդ թվում բալիստիկ հրթիռների արտադրության կանխումը: Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր համար միակ կարևոր խնդիրը Իրանի հասանելիությունը միջուկային զենքին կանխելն է և միջուկային համաձայնության պահպանումն ու չեղարկումը ոչ մի նշանակություն չունեն:

Տարածաշրջանի իրողությունները խեղաթյուրելու և ԻԻՀ դերի ու քաղաքականության մասին ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ռեժիմի չարաբաստիկ եռանկյունու կեղծ հայտարարություններն ու քարոզչությունները չեն կարող տարածաշրջանի իրողությունները փոխել հօգուտ իրենց: Ահաբեկչության դեմ իրական պայքար մղող և Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի ոչնչացմանը նպաստած միակ երկիրն ԻԻՀ-ն է:

Չնայած հակաքարոզչություններին,  ԱՄՆ-ին, Իսրայելի ռեժիմին ու Սաուդյան Արաբիային չի հաջողվելու խեղաթյուրել  Ասիայի արևմուտքում Իրանի կառուցողական ու կայունացնող դերակատարությունը: Բոլորը լավ գիտեն, որ սաուդյան վահաբականությունը, ամերիկյան զենքը և ահաբեկիչների նկատմամբ սիոնիստների հովանավորությունն անթաքույց իրողություններ են և իրանաֆոբիա տարածելով, նրանք ոչ մի բան չեն շահելու:

Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Որքան Թրամփը և իր դաշնակիցները փորձեն հակաքարոզչություններով խեղել իրողությունները և որքան ԱՄՆ-ը փորձի ԻԼԻՊ-ի ձախողումն իրեն վերագրել, նրանք չեն կարող փոխել իրողությունները»:

Ասիայի Արևմուտքում ԻԼԻՊ-ի պարտությունից հետո, իսլամական դիմադրությունը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դիմաց հայտնվել է հզորության գագաթնակետում: Նման պայմաններում սաուդցիների, ամերիկացիների և սիոնիստների համատեղ գործողություններն ու տեղաշարժերը բացասական վերաբերմունք չեն առաջացնի Իրանի նկատմամբ: Այն օրը, երբ Դավոսում ԱՄՆ-ի նախագահը և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը տարածաշրջանում Իրանի դերը ավերիչ հայտարարեցին, CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Իրաքի վարչապետ՝ Հեյդար Ալ-Էբադին մերժեց Ռիադի հայտարարությունը, թե Իրանը սև ու բացասական ուժ է տարածաշրջանում և ողջունեց ԻԻՀ դերակատարությունը՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Իրաքի կառավարությանը օժանդակելու հարցում:

Կատարի արտգործնախարար Մուհամմեդ Բեն Աբդոլռահման Ալեսանին ասել է.«Երբ հետևում ենք տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում Եմենի ու Լիբանանի իրողություններին, նկատում ենք, որ Սաուդյան Արաբիայի քաղաքականությունները ոչ միայն Կատարում, այլև ողջ տարածաշրջանում են անկայունություն առաջացրել»:

Ազգային ինքնիշխանություն ունեցող անկախ պետությունների համար ապացուցված է, որ ԻԻՀ-ը կառուցողական դերակատարուն ունի Միջին Արևելքում: Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի ինքնահռչակ խալիֆայության պարտությունից հետո, և տարածաշրջանային հարաբերություններում խաղաղ, բարիդրացիական ու խաղաղ համակեցության գաղափարը տարածելով, Իրանը տարբեր ոլորտներում վստահելի պետություն է համարվում: