ԱՄՆ-ի տնտեսական կանխարգելիչ ռազմավարությունն ԻԻՀ դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i82503-ԱՄՆ_ի_տնտեսական_կանխարգելիչ_ռազմավարությունն_ԻԻՀ_դեմ
Չնայած երկու տարի անցել է ՀԳՀԾ-ի համաձայնության գործադրումից, սակայն ԱՄՆ-ի կառավարությունը տարբեր պարտավակներով փորձում է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2018 08:38 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի տնտեսական կանխարգելիչ ռազմավարությունն ԻԻՀ դեմ

Չնայած երկու տարի անցել է ՀԳՀԾ-ի համաձայնության գործադրումից, սակայն ԱՄՆ-ի կառավարությունը տարբեր պարտավակներով փորձում է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ:

Այս քայլը վկայում է Իրանի ժողովրդի հանդեպ ԱՄՆ-ի  թշնամության խորության մասին: Այս թշնամական քաղաքականության ընթացքում Թրամփը նախապայմաններ է սահմանել ՀԳՀԾ-ում մնալու համար, որի գործադրումը հիմնականում նշանակում է վերականգնել Իրանի դեմ սահմանված շրջափակումները:

Այս նախապայմանները ներառում են Միացյալ Նահանգների ու Եվրամիության համատեղ գործողությունները` կանխելու Իրանի հրթիռային պաշտպանական հզորությունը: Ահաբեկչության աջակցելու պատրվակով ԱՄՆ-ը փորձում է բանկային ճնշումների կիրառմամբ սահմանափակել Իրանում արտասահմանյան ներդրումները: 

ԱՄՆ-ի նպատակները կարելի է ամփոփել երկու հիմնական գլուխներում: Նախ, Իրանի պաշտպանական կարողությունների վերահսկումը, հատկապես հրթիռային ոլորտում,   երկրորդը `տարածաշրջանում սահմանափակել Իրանի ռազմավարական խորությունը:

ԱՄՆ-ը մի քանի տարի առաջ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով և համաձայն Սիոնիստական ռեժիմի նպատակների,  փորձեց թուլացնել Դիմադրության ճակատը տարածաշրջանում և սահմանափակել Իրանի ռազմավարական խորությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում : ԱՄՆ-և նաև փորձեց Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի և թաքֆիրական ահաբեկչական խմբերի միջոցով, ինչպիսիք են ԻԼԻՊ-ը եւ Ջաբհաթ Ալ-Նուսրա ճակատը պրոքսի պատերազմներ հրահրել տարածաշրջանում:

Սակայն այս  ծրագիրը չկարողացավ իր նպատակներին հասնել: Այժմ մենք ականատես ենք դառնում Դիմակայության առանցքի հաղթանակներին և Իրաքում, Սիրիայում ու Եմենում ԱՄՆ տարածաշրջանային դաշնակիցների քաղաքականության ձախողմանը:

Քաղաքական հարցի փորձագետ Աբոլղասեմ Ղասեմ Զադեն «Էթելաաթ» օրաթերթում գրել է.«Թրամփի Միջին Արևելքի տարածաշրջանային քաղաքականությունը հիմնված է երկու սկզբունքների վրա. Առաջին հերթին, Իրանի Իսլամական Հանրապետության  թուլացումը, հատկապես տնտեսական շրջափակումների կիրառմամբ: Երկրորդ, ԱՄՆ-ի քաղաքականության հարմարեցումը Իսրայելի  տարածաշրջանային հեգեմոնիայի հետ Միջին Արևելքի և Պարսից ծոցի տարածաշրջաններում»:

Թեհրանում գերմանացի հայտնի լրագրող Յուրգեն Թոդենհոֆերին տված հարցազրույցում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է.«Տարածաշրջանի մյուս երկրների համեմատությամբ Իրանը չնչին բյուջե է հատկացրել սպառազինական ծրագրերի  համար: Սաուդյան Արաբիան ունի ավելի շատ հրթիռներ, քան մենք, որոնք կարող են միջուկային  մարտագլխիկներ կրել, իսկ մեր հրթիռներն այդպես  չեն նախագծված: Սաուդյան Արաբիայի հրթիռները չինական են ու նրանց միջմայրցամաքային հրթիռները 2500 կիլոմետր  հեռահարություն ունեն: Այդ հրթիռների չինական տարբերակները 12.000 կիլոմետր հեռակարություն ունեն:Սակայն մենք ունենք հրթիռներ, որոնք չունեն միջուկային մարտագլխիկներ վարելու և դրանց առավելագույն հեռահարությունը 2000 կմ է: Մենք չենք օգտագործում այդ հրթիռները ցանկացած երկրի դեմ, և   հայտարարել ենք, որ  այն կօգտագործենք միայն պաշտպանության համար»:

Այսպիսով,այն ինչ  Թրամփի կողմից հայտարարվել է որպես Իրանի կողմից ապակայունացնող քայլ , ըստ էության, ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության ձախողման պատասխանն է, որը ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության ուժային  ռեսուրսների թուլացման դեմ: