Սիրիայում ազգային բանակցությունները՝ Թեհրան-Դամասկոս բանակցությունների առանցքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i82613-Սիրիայում_ազգային_բանակցությունները_Թեհրան_Դամասկոս_բանակցությունների_առանցքում
Հունվարի 29-ին և 30-ին, Սիրիայում ազգային բանակցությունների անցկացման շեմին, Աստանայի գործընթացում ԻԻՀ ավագ բանագնաց, քաղաքական հարցերով Իրանի արտգործնախարարի ավագ օգնական Հոսեյն Ջաբերի Անսարին, շաբաթ օրը Դամասկոսում հանդիպում և զրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և մյուս պաշտոնատարների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2018 09:12 Asia/Tehran
  • Սիրիայում ազգային բանակցությունները՝ Թեհրան-Դամասկոս բանակցությունների առանցքում

Հունվարի 29-ին և 30-ին, Սիրիայում ազգային բանակցությունների անցկացման շեմին, Աստանայի գործընթացում ԻԻՀ ավագ բանագնաց, քաղաքական հարցերով Իրանի արտգործնախարարի ավագ օգնական Հոսեյն Ջաբերի Անսարին, շաբաթ օրը Դամասկոսում հանդիպում և զրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և մյուս պաշտոնատարների հետ:

Սոչիի բանակցությունները կարևոր են երկու տեսանկյունից: Նախ՝ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում զգալի առաջընթացի մասին են վկայում,  երկրորդ՝ այս շարժումը միտված է միջազգային մասշտաբով կայունություն ու խաղաղություն հաստատել Սիրիայում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակում:

Չնայած ԱՄՆ-ի խափանարարություններին, Աստանայի բանակցությունների գործընթացը զարգացման ընթացքում է և ենթահող է ստեղծվել Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև բանակցության համար, ինչը կարևոր իրադարձություն է միջազգային և տարածաշրջանային մասշտաբով:

Քաղաքական հարցերի միջազգային փորձագետ Ալեքս Մքքարկինն ասել է.«Պետք է ընդունել, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում Մոսկվան կարողացել է առաջ անցնել Վաշինգտոնից: Սակայն Սիրիայում ԱՄՆ-ի դիրքերի թուլանալը Սիրիայի հետ կապված բոլոր խնդիրների կարգավորման իմաստով չէ»:

ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի նպատակը Իրաքի և Սիրիայի աշխարհագրական տարածքում ԻԼԻՊ-ի պահպանումը և տարածաշրջանի քաղաքական ու անվտանգության հավասարություններից Դիմադրության կրճատումն էր:

Միջազգային հարցերի ավագ փորձագետ, ՌԴ Դումայի նախկին տեղակալ Սերգեյ Բաբուրինն ասել է.«Սիրիայում ահաբեկիչներն այսօր կորցնում են իրենց դիրքերը և դա Մոսկվայի, Թեհրանի և ինչ-որ չափով Անկարայի ջանքների արդյունքն է»:

Անդրադառնալով Ղազախստանի նիստում կայացած համաձայնություններին, Արևմտյան Ասիայի հարցերի փորձագետ Մոհամմեդ Սադեղ Քուշքին ասել է.«Տարբեր ժամանակներում Աստանայի նիստի անցկացումը տարածաշրջանում ավելի տեղային բանակցությունների ձևավորման է հանգեցրել և բանակցությունները չեն սահմանափակվել Ժնևում»:

Արևմտյան Ասիայի քաղաաքական հարցերի այս փորձագետը համոզված է, որ Աստանայի նստաշրջանի կարևորագույն ձեռքբերումն է՝ ճգնաժամի տեղայնացումը և Սիրիայի ճգնաժամի ընթացքից արևմտյան և նրանցից կախված տարածաշրջանային  միջամտող ուժերի դուրս քաշվելը, որոնք անցյալում Դամասկոսում լարվածության սրման պատճառ էին դառնում»:

Սոչիի նստաշրջանը կարող է Սիրիայի ճգնաժամի կարգավորման միակ ճանապարհը լինել, այնպես որ այլևս վերտարածաշրջանային ուժերի միջամտության և բռնարարքների կարիքը չլինի: Սիրիայում վեց տարի շարունակ պարտադրված պատերազմն ու անապահովությունն ապացուցեցին, որ ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանային որոշ հոսանքների գլխավոր նպատակն է մասնատել Սիրիան , կործանել Դիմադրությունը և մոռացության մատնել Պաղեստինի հարցը: Նման պայմաններում, ցանկացած սադրիչ գործողություն կրող է գլխավոր հունից շեղել ճգնաժամի կարգավորման գործընթացը: