Սիրիայում ազգային բանակցությունները՝ Թեհրան-Դամասկոս բանակցությունների առանցքում
Հունվարի 29-ին և 30-ին, Սիրիայում ազգային բանակցությունների անցկացման շեմին, Աստանայի գործընթացում ԻԻՀ ավագ բանագնաց, քաղաքական հարցերով Իրանի արտգործնախարարի ավագ օգնական Հոսեյն Ջաբերի Անսարին, շաբաթ օրը Դամասկոսում հանդիպում և զրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և մյուս պաշտոնատարների հետ:
Սոչիի բանակցությունները կարևոր են երկու տեսանկյունից: Նախ՝ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում զգալի առաջընթացի մասին են վկայում, երկրորդ՝ այս շարժումը միտված է միջազգային մասշտաբով կայունություն ու խաղաղություն հաստատել Սիրիայում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակում:
Չնայած ԱՄՆ-ի խափանարարություններին, Աստանայի բանակցությունների գործընթացը զարգացման ընթացքում է և ենթահող է ստեղծվել Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև բանակցության համար, ինչը կարևոր իրադարձություն է միջազգային և տարածաշրջանային մասշտաբով:
Քաղաքական հարցերի միջազգային փորձագետ Ալեքս Մքքարկինն ասել է.«Պետք է ընդունել, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում Մոսկվան կարողացել է առաջ անցնել Վաշինգտոնից: Սակայն Սիրիայում ԱՄՆ-ի դիրքերի թուլանալը Սիրիայի հետ կապված բոլոր խնդիրների կարգավորման իմաստով չէ»:
ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի նպատակը Իրաքի և Սիրիայի աշխարհագրական տարածքում ԻԼԻՊ-ի պահպանումը և տարածաշրջանի քաղաքական ու անվտանգության հավասարություններից Դիմադրության կրճատումն էր:
Միջազգային հարցերի ավագ փորձագետ, ՌԴ Դումայի նախկին տեղակալ Սերգեյ Բաբուրինն ասել է.«Սիրիայում ահաբեկիչներն այսօր կորցնում են իրենց դիրքերը և դա Մոսկվայի, Թեհրանի և ինչ-որ չափով Անկարայի ջանքների արդյունքն է»:
Անդրադառնալով Ղազախստանի նիստում կայացած համաձայնություններին, Արևմտյան Ասիայի հարցերի փորձագետ Մոհամմեդ Սադեղ Քուշքին ասել է.«Տարբեր ժամանակներում Աստանայի նիստի անցկացումը տարածաշրջանում ավելի տեղային բանակցությունների ձևավորման է հանգեցրել և բանակցությունները չեն սահմանափակվել Ժնևում»:
Արևմտյան Ասիայի քաղաաքական հարցերի այս փորձագետը համոզված է, որ Աստանայի նստաշրջանի կարևորագույն ձեռքբերումն է՝ ճգնաժամի տեղայնացումը և Սիրիայի ճգնաժամի ընթացքից արևմտյան և նրանցից կախված տարածաշրջանային միջամտող ուժերի դուրս քաշվելը, որոնք անցյալում Դամասկոսում լարվածության սրման պատճառ էին դառնում»:
Սոչիի նստաշրջանը կարող է Սիրիայի ճգնաժամի կարգավորման միակ ճանապարհը լինել, այնպես որ այլևս վերտարածաշրջանային ուժերի միջամտության և բռնարարքների կարիքը չլինի: Սիրիայում վեց տարի շարունակ պարտադրված պատերազմն ու անապահովությունն ապացուցեցին, որ ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանային որոշ հոսանքների գլխավոր նպատակն է մասնատել Սիրիան , կործանել Դիմադրությունը և մոռացության մատնել Պաղեստինի հարցը: Նման պայմաններում, ցանկացած սադրիչ գործողություն կրող է գլխավոր հունից շեղել ճգնաժամի կարգավորման գործընթացը: