Թուրք պաշտոնյա. Սիրիայում ԱՄՆ-ի նախագիծը ձախողել է
Թուրքիայի փոխվարչապետն ասաց, որ այդ երկիրը Սիրիայի հյուսիսում գտնվող Մենբիջը Անկարայի կառավարության ընդդիմադիր քրդերից մաքրելով կվնասազերծի ԱՄՆ-ի պաշտպանների նախագիծը:
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը կիրակի օրը հայտարարեց, որ քանի դեռ ԱՄՆ իշխանությունները վերջ չեն տվել տարածաշրջանում իրենց տարածամոլական նպատակների հետապնդմանը, Թուրքիայի կառավարությունը կվնասազերծի նման նախագծերը:
«Թուրքիան չի թույլատրի ցանկացած քայլ, որը կհանգեցնի Թուրքիայի ու Սիրիայի սահմանների անվտանգության դեմ սպառնալիքին և չի սարսափում ճակատ առ ճակատ դիմակայելու նրանց ովքեր կանգնած են նման նախագծերի թիկունքին: «Ձիթենու ճյուղ» գործողության նպատակն է Թուրքիայի բանակի միջոցով Սիրիայի հյուսիսը մաքրել Թուրքիայի կառավարության ընդդիմադիր քրդերից և ապահովել տարածքի անվտանգությունը»,-հայտարարել է նա:
Թուրքիայի փոխվարչապետն ակնարկում է այն նախագծին, որ տարիներ շարունակ ԱՄՆ-ն «Մեծ Միջին Արևելք» անվան ներքո փորձել է գործադրել, սակայն տարածաշրջանի երկրների ու հատկապես դիմադրության առանցքի զգաստությունը կանխել է ԱՄՆ-ի նախագծերի իրագործումը: Սիրիայի ու Իրաքի ճգնաժամն ԱՄՆ-ին ու Սիոնիստական ռեժիմին նոր հնարավորություն տրամադրեց, որպեսզի տարածաշրջանից որոշ բաժինների մասնատման հնարավորությունը առաջ քաշելով «Մեծ Միջին Արևելք» նախագծի վերականգնման համար ենթահող պատրաստեն:
Սիրիայի ամբողջ տարածքում տարբեր խմբերի ձևավորումը, ԻԼԻՊ ահաբեկչական խմբին հովանավորելն ու այդ երկրում ու Իրաքում ազգային հոսանքներին զինելը մաս են կազմում ԱՄՆ-ի ջանքերի, որպեսզի այդպիսով դիմադրության առանցքի երկրները մասնատվեն մի քանի բաժինների և կորցնեն տարածաշրջանային հավասարությունների վրա ազդելու իրենց կարողությունը: Միևնույն ժամանակ այդ երկրների մասնատված յուրաքանչյուր բաժինն ահաբեկիչների համար ապահով հենարանի ու տարածաշրջանում չարիքի առանցքի կվերածվի, որպեսզի այդ միջոցով տարածաշրջանի ժողովրդի դեմ գործադրվեն իսրայելյական ու ամերիկյան նախագծերը:
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինն այս կապակցությամբ ասում է. «Մեծ Միջին Արևելք նախագծի մի մասը հիմնված է անկախ երկիր հիմնելու համար տարածքի քրդերի հանդեպ ԱՄՆ-ի հովանավորության վրա, ինչը ԱՄՆ-ի արդիական գաղութատիրության մոտեցման շարունակությունն է համարվում: Սիրիայի պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն իր անվտանգության ծառայություններից օգտվելով ու նաև ռազմական օժանդակություններ առաքելով պաշտպանեց այդ երկրի զինված քրդական խմբերին»:
Այս ժամանակահատվածում յուրահատուկ կարևորութուն է ստանում տարածաշրջանի կայունության ու անվտանգության պահպանումը, ինչը պահանջում է պաշտպանել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու կանխել ցանկացած տեսակի անջատողականությունը: Նույն ակնկալիքը գոյություն ունի նաև Թուրքիայի կառավարությունից, որպեսզի ինչպես շարունակ հավակնում է, փորձի ձիթենու ճյուղ նվիրել իր հարևաններին ու նրանց քաղաքացիներին և ահաբեկչական խմբերի դեմ պայքարելով հանդերձ խաղաղ քաղաքացիներին պաշտպանելու ուղղությամբ որևէ ջանք չխնայի: