ՌԴ նախագահի հրամանով ռուսական զորքերը դուրս կբերվեն Սիրիայից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i8278-ՌԴ_նախագահի_հրամանով_ռուսական_զորքերը_դուրս_կբերվեն_Սիրիայից
Երկուշաբթի օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է մարտի 15-ից սկսել դուրս բերել ռուսական զորքերը Սիրիայից: Նրա խոսքով` հանձնարարականը, որը դրվել էր բանակի առաջ, ընդհանուր առմամբ կատարվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2016 09:19 Asia/Tehran
  • ՌԴ նախագահի հրամանով  ռուսական զորքերը դուրս կբերվեն Սիրիայից

Երկուշաբթի օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է մարտի 15-ից սկսել դուրս բերել ռուսական զորքերը Սիրիայից: Նրա խոսքով` հանձնարարականը, որը դրվել էր բանակի առաջ, ընդհանուր առմամբ կատարվել է:

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ավելի մեծ դեր պետք է ունենա Սիրիայի խաղաղության գործընթացում: Ասվում է, թե ռուսական կետերը Տարտուսում կշարունակեն աշխատել նախկին ռեժիմով:

Նա հույս է հայտնել, որ ռուսական զորքերի դուրս բերումը Սիրիայից լավ խթան կդառնա այդ երկրի քաղաքական ուժերի միջև բանակցային գործընթացի համար:

Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցում, բարձր գնահատելով Սիրիայում Ռուսաստանի քայլերը, Բաշշար Ասադը հույս է հայտնել, որ ժևյան խաղաղության բանակցություններն արդյունավետ կլինեն: Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ ու փորձագետներ փորձել են այնպես ձևացնել, որ Ռուսաստանը նահանջում է Սիրիայի օրինական կառավարությանը հովանավորելու իր դիրքերից: Իսկ սիրիացի պաշտոնատարները դրական են արձագանքել այդ որոշմանը և կարևորել են ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում Մոսկվա-Դամասկոս համագործակցությունը:

Սիրիայից ռուսական զորքերի դուրս բերման որոշումը պետք է վերլուծել վերջին զարգացումների շրջանակում: Սիրիայում իրադարձությունների զարգացման վրա ազդեցիկ են եղել այդ երկրի հարցով ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները և Սիրիայում անցումային շրջանի մասին քաղաքական բանակցությունները:

Երկուշաբթի օրվանից, ՄԱԿ-ի վերահսկողությամբ Ժնևում մեկնարկած այդ բանակցությունները հովանավորվում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից, որոնք ըստ երևույթին համաձայնության են եկել Սիրիայում պատերազմին վերջ դնելու կապակցությամբ:

Արևմուտքցիները և նրանց արաբ դաշնակիցներն ու Թուրքիան բազմիցս հայտարարել են, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությունն այդ երկրում տիրող ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացի ձախողման պատճառ դարձավ և միշտ պահանջել են ռուսական զորքերը դուրս բերել Սիրիայից: Իսկ այսօր Ռուսաստանը մտադիր է Սիրիայից իր զորքերը դուրս բերելով, ենթահող ստեղծել Սիրիայի կառավարության և հակամարտող ուժերի միջև լուրջ բանակցությունների սկսման համար:

Մի շարք վերլուծաբաններ հայտարարել են, որ Սիրիայից ռուսական ուժերի դուրս բերելը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը գաղտնի համաձայնության են եկել Սիրիայում տիրող ճգնաժամին վերջ դնելու համար: Պետք է նկատի առնել, որ Սիրիայից ռուսական ուժերի դուրս բերվելը չի նշանակում, որ Մոսկվան դդարեցնոմ է Սիրիայում ռազմական գործողություններիը: Այդ կապակցությամբ, ՌԴ արտգործնախարար՝ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնության են եկել համադրել Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ ուղղված գործողությունները:

Այդ համաձայնության հիմամբ, ռուսական ուժերը կազատագրեն Պալմիրա քաղաքը, իսկ երկու երկրների ուժերը ԻԼԻՊ-ի վերահսկողությունից դուրս կբերեն Ռաքքա նահանգը:

Այդպիսով, Սիրիայից ռուսական զորքերի դուրս բերելով աշխուժություն կառաջանա ժնևյան բանակցություններում և արևմուտքցիներն ու նրանց դաշնակիցները չեն կարողանա պատրվակներ հորինել Սիրիայում տիրող ճգնաժամին վերջ դնելու մասին: