Եմենում Դիմադրության մարտիկներին պիտակավորելը՝ Իրանի դեմ Ռիադի քարոզչական ներկայացումը
Եմենում Դիմադրության ուժերի կողմից ստացած հարվածների պատճառով, Ռիադը Իրանի դեմ նոր ներկայացուցմներ է սարքում:
Ռիադը հույսով է, որ Անսարալլահի զենքերը Իրանին վերագրելով, կարող է պատճառաբանել ժողովրդական խմբավորման կողմից իր ձախողումը և հանրային կարիծքի մոտ այնպես ձևացնել, որ պատերազմում է ոչ թե ժողովրդական մի խմբավորման հետ, այլև Թեհրանի հետ:
Սա բազմիցս կրկնված սցենարն է որ Թել Ավիվը ցուցադրեց Լիբանանի Հեզբոլլահի հետ 33-օրյա պատերազմում և Գազայի գոտում ՀԱՄԱՍ-ի հետ 22-օրյա պատերազմում: Այդ մարտերում իր խայտառակ պարտությունները պատճառաբանելու համար, Թել Ավիվը Իրանին վերագրեց ժողովրդական Դիմադրության խմբերին և այդ շրջանակում ենթադրում էր, որ կկարողանա դուրս գալ իր ձախողումների ճահճից:
Ներկայումս, սաուդյան վարչակազմը միգուցե սիոնիստ խորհրդականների տված խորհուրդներով, Երուսաղեմը զավթող ռեժիմի ճանապարհով է ընթանում:
Ռիադը ԱՄՆ-ի դիվանագետների հակաքարզչությունների հետ միաժամանակ, փորձում է իրանաֆոբիայի նոր ձև տարածել տարածաշրջանում և աշխարհում և Իրանի դիմագիծը խեղելով պատճառաբանել Եմենի իրավազրկված ժողովրդի դեմ իր անօրինական պատերազմը: Իհարկե Սաուդյան Արաբիան սիոնիստների նման ձախողել է իր այդ ռազմավարության մեջ: Տարածաշրջանի հանրային կարծիքը, որ ականատես է եղել, Թեհրանն իր սրբավայրերի պաշտպան մարտիկների զոհողություններով ու նահատակությամբ հաղթել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին, չի կարող հավատալ այն մեծ սուտը, որ Իրանն է կանգնած Սաուդյան Արաբիայի դեմ հարձակման թիկունքում: Իսլամ աշխարհը գիտի, որ Իրանի իսլամական հեղափոխությունը օրինակ է ծառայում տարածաշրջանի մուսուլման ժողովուրդների համար, սակայն դա չհ նշանակուօ, որ Իրանն ուղղակիորեն զենք է տրամադրում Անսարալլահին:
Ուշագրավն այն է, որ Սաուդյան Արաբիան, որ որպես անկախ պետություն անգամ չի կարող իր համար զենք արտադրել և շարունակ Լոնդոնից ու Վաշինգտոնից է սպառազինական օգնություն ստանում, չի կարող ըմբռնել այն իրողությունը, որ ժողովրդական մի խմբավորում կարող է առանց այլ երկրներից զենք ստանալու, խիզախ պայքար մղել ոտնձգիչների դիմաց: Այդ իսկ պատճառով, այդ պետությունն իր խայտառակությունը քողարկելու նպատակով, Դիմադրության խմբերին է մեղադրում Իրանից հրթիռ ստանալու մեջ:
Սաուդյան Արաբիային զենք վաճառող պետությունները իրենք ոտնձգիչ պետություններ են և սաուդյան վարչակազմին ընկերակցելով, մասնակից են տարածաշրջանում անապահովության առաջացման գործընթացում: Նրանք փորձում են Ասիայի Արևմուտքում իրողությունները խեղաթյուրելով, պատճառաբանել Անսարալլահի դիմաց իրենց պարտությունը:
Չնայած այս հակաքարոզչություններին, Եմենի պատերազմի մասին իրողություն պարզ է: Իսլամ աշխարհը գիտի, որ իր հարևանության մեջ գտնվող երկրի բռնազավթման համար Սաուդյան վարչակազմը դաշինք է կնքել Արևմուտքի հետ և քաղաքական ու ռազմական անկարողության պատճառով, անկարող է ավարտել պատերազմը: Այս բազմամյա ոտնձգության արդյունքում սաուդյան վարչակազմն ատելի է դարձել իսլամ աշխարհում և Դիմադրությունն ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, ինչը կարող է հանգեցնել իսլամական երկրներում Եմենի դիմադրության մարտիկների թվի ավելացմանը: