Սոչի՝ երկրորդ ժնևեյան բանակցություններ Սիրիայի համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i82873-Սոչի_երկրորդ_ժնևեյան_բանակցություններ_Սիրիայի_համար
Ռուսաստանի Սոչիում Սիրիաական-Սիրիական ազգային երկխոսության նիստն ավարտվել է առանց որոշակի արդյունքի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2018 08:50 Asia/Tehran
  • Սոչի՝ երկրորդ ժնևեյան բանակցություններ Սիրիայի համար

Ռուսաստանի Սոչիում Սիրիաական-Սիրիական ազգային երկխոսության նիստն ավարտվել է առանց որոշակի արդյունքի:

Սոչիի նիստը ցույց տվեց, որ քիչ հավանական է, որ հնարավոր լինի սիրիական ճգնաժամը լուծել քաղաքական գործընթացներով: Հիմնական հարցն այն է, թե ինչու Սիրիայի մասին քաղաքական բանակցությունները ոչ մի առաջընթաց չեն արձանագրում:

Սիրիայի ճգնաժամը թևակոխել է ութերորդ տարին: Թեև ահաբեկիչներն ու ընդդիմադիրները Սիրիայի վարչակարգի առջև շատ թույլ դիրքորոշում ունեն, սակայն պատրաստ չեն մասնակցել բանակցային գորընթացներին:

Սիրիայի ընդդիմադիրները փորձում են ռազմական դաշտում իրենց պարտությունները  փոխարինել քաղաքական դաշտում: Նույնիսկ երեքշաբթի օրը Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, նրանք բողոքեցին բանակցային սեղանին Սիրիայի դրոշակի առկայության դեմ: Սոչիի հանդիպումը ցույց տվեց, որ Սիրիայի ընդդիմադիրները ոչ միայն ուզում են  ներգրավվել իշխանությունում, այլև պահանջում են Ասադին հեռացնել իշխանությունից:

Սոչիում կայացած բանակցությունների հիմնական թեման Սիրիայի նոր սահմանադրության կազմավորումն էր, սակայն հակառակորդներն ու նրանց կողմնակիցները ձգտում են լուծել այնպիսի հարցեր, ինչպիսիք են անցումային կառավարություն հաստատելը և Բաշար Ասադի վիճակի կարգավորումը: Նրանք պնդում են Սիրիայում իշխանափոխության, երկրի համակարգը խորհրդարանական  նախագահական ու ապակենտրոնացված իշխանության վերածելու ծրագրի իրագործման վրա:

Թեև սիրիական ընդդիմությունը մասնակցում է Սոչիի և նույնիսկ Ժնեւի գագաթնաժողովներին, սակայն սակայն այդ անձինք ու խմբերը կապված են որոշակի երկրի հետ և  հրաման են ստանում այդ երկրից:

Սակայն հենց այս խնդիրը ցույց է տալիս, որ տարածաշրջանային և վերտարածաշրջանային դերակատարները փորձում են որոշել իրենց ապագա կարգավիճակը Սիրիայում, այլ ոչ թե օգնել Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը բացահայտորեն հայտարարել է, որ խաղաղ բանակցությունները կառավարության և սիրիական ընդդիմության միջև պետք է անցկացվեն Շվեյցարիայի  Ժնևում, ՄԱԿ-ի հովանու ներքո, այլ ոչ թե Սոչի քաղաքում, Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի նախաձեռնությամբ կազմակերպված Ազգային կոնգրեսում:

Նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթի ժամանակ Սոչիի նիստից ընդդիմադիրների պատվիրակության դուրս գալը նպատակ ունի խափանել Սիրիայի ճգնաժամում Ռուսաստանի դերակատարությունը, ինչը կարևորում է Սիրիայի անդրազգային դերակատարների միջև իշխանության հավասարակշռության կարևորությունը: 

Անկասկած, այսպիսի հանդիպումը, որը շատ կարևոր քաղաքական նպատակ է հետապնդում, պետք է անցկացվի սահմանափակ թվով մասնակիցների հետ: Միևնույն ժամանակ, Սոչիի նիստը կայացավ ավելի քան 1500 մասնակիցների ներկայությամբ: Որքան մասնակիցների թիվը ավելանա նման նիստերում, այնքան ավելի դժվար կլինի քաղաքական համաձայնության հասնելը:

Պետք է ասել, որ Սոչիի հանդիպումը Սիրիայի Ժնևյան նիստի նման ապարդյուն է անցել, քանի որ Սիրիայի ընդդիմադիրներն ու նրանց Արևմտյան ու արաբական կողմնակիցները չեն ցանկանում Սիրիայի ճգնաժամը Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ներգրավվածությամբ կարգավորել: