Վերադարձ դեպի անցյալ. Թրամփի նոր հայեցակարգը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i82939-Վերադարձ_դեպի_անցյալ._Թրամփի_նոր_հայեցակարգը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր «Միավորված ազգերի կազմակերպության իրավիճակը» խորագրով կոնգրեսում ունեցած ամենամյա ելույթում կրկնել է իր հակաիրանական հայտարարությունները և մյուս կողմից ձևացրել, թե կանգնած է Իրանի ժողովրդի կողքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2018 14:42 Asia/Tehran
  • Վերադարձ դեպի անցյալ.  Թրամփի նոր հայեցակարգը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր «Միավորված ազգերի կազմակերպության իրավիճակը» խորագրով կոնգրեսում ունեցած ամենամյա ելույթում կրկնել է իր հակաիրանական հայտարարությունները և մյուս կողմից ձևացրել, թե կանգնած է Իրանի ժողովրդի կողքին:

Ելույթում Թրամփն ասել է. «Երբ Իրանի ժողովուրդը ապստամբեց իր կոռումպացված բռնապետության հանցագործությունների դեմ, ես չլռեցի: Միացյալ Նահանգները աջակցում են Իրանի ժողովրդին իրենց ազատության հասնելու համար պայքարում: Ես կոչ եմ անում կոնգրեսին անդրադառնալ Իրանի միջուկային գործարքի հիմնարար թերություններին»:

Նա փորձել է Իրանում որոշ փողոցային խռովությունները միացնել ՀԳՀԾ-ի խնդրին, որպեսզի ենթահող ստեղծի ԻԻՀ հետագա շրջափակումների համար: Վերլուծաբաններն  ընդգծել են, որ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի կողմից կիրառված շրջափակումներն ուղղված են Իրանի ժողովրդի կենսամակարդակը թուլացնելուն, հետեւաբար, ԱՄՆ-ի հետ ցանկացած ասոցիացիա նշանակում է շրջափակումների վերադարձ, որը կարող է թիրախավորել Իրանի տնտեսությունը:

ԻԻՀ ԱԳՆ Մուհամմեդ Ջավադ Զարիֆը պատասխանել է Թրամփի հակաիրանական հայտարարություններին:  Նա ասել է, որ Թրամփը  մեկ անգամ ևս ապացուցեց  Իրանի մասին իր անտեղյակությունը: Կարևոր կետ, որն ապացուցում է, որ Թրամփը սխալ է ընկալել  Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդական լեգիտիմությունը: Իրանցի դիվանագետների տեսանկյունից, Թրամփն ընկել է Իրանի դեմ ուղղված  հրեական-արաբական թակարդը:

Դոնալդ Թրամփն իր ելույթում մեկ անգամ ևս ցույց տվեց իր հակամիգրացիոն քաղաքականությունը: Քաղաքականությունը, որը տարբեր երկրներում աղմուկ է բարձրացրել:

Թրամփը ցույց տվեց, որ ռասիստական գաղափարներ ունի և միջազգային միջավայրը դիտում է  որպես տնտեսական ձեռնարկություն: Հատկապես, երբ նախազգուշացրեց իր դաշնակիցներին, որ կշարունակի օգնել միայն այն երկրներին, որոնք գտնվում են Վաշինգտոնի ճանապարհին: Հայացք, որը մի տեսակ պետական ստրկության նշան է:

Իհարկե, նրանք, ովքեր հասկանում են միջազգային միջավայրի ներկա համատեքստն ու տեղյակ են պետությունների միջև հարաբերություններից,  գիտակցում են, որ այս տեսակետն այլևս իմաստ չունի աշխարհի համար ու ավելի մոտ է այն քաղաքական գործիչների գործելակերպին, որոնք հավատում են 18-րդ ու 19-րդ դարերում եղած բարքերին:

Այսօրվա աշխարհը բազմաբևեռ է, ու չի ճանաչում գերտերության գերակայությունը: Մյուս կողմից, հասարակական կարծիքն ու քաղաքացիական հասարակությունը այնքան են հասունացել, որ նրանք թույլ չեն տալիս նախագահին միայնակ լուծել ամբողջ աշխարհի խնդիրները:

Այս  տեսակ ժողովրդվարական իշխանության օրինակը կարելի է տեսնել Իրանում: Այն երկիրը, որում, չնայած  փողոցային ցույցերին Վաշինգտոնի  լիակատար աջակցությանը, ժողովուրդը ցույցի դուրս եկավ ի պաշտպանություն իսլամական համակարգի և թույլ չտվեց, որ Սպիտակ տունը գործադրի իր նպատակները:

Տարբեր երկրներում մարդկանց ներկայությունը միշտ վտանգավոր է Վաշինգտոնի շահերի համար և ցույց է տվել, որ միջազգային միջավայրում ամերիկյան բռնությունը վերահսկող միակ ուժը ժողովրդական իշխանությունն է ու ցանկացած իշխանություն, որը կարող է օգտագործել ժողովրդական այդ ուժը, կարող է լուրջ սպառնալիք դառնալ ԱՄՆ-ի հեգեմոնիայի դեմ: