Առաջնորդության դերը Իսլամական հեղափոխության հաղթանակում և հաջորդ շրջանում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i83001-Առաջնորդության_դերը_Իսլամական_հեղափոխության_հաղթանակում_և_հաջորդ_շրջանում
Իսլամական հեղափոխության հաղթանակի այգաբացի տասնօրյակը Իրանի ժողովրդին հիշեցնում է դառը և քաղցր օրերը, երբ միաբանության ու Լուսահոգի Իմամ խոմեյնիի առաջնորդության շնորհիվ, ծնունդ առավ 20-րդ դարի ժողովրդական ամենամեծ հեղափախությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2018 09:02 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության հաղթանակի այգաբացի տասնօրյակը Իրանի ժողովրդին հիշեցնում է դառը և քաղցր օրերը, երբ միաբանության ու Լուսահոգի Իմամ խոմեյնիի առաջնորդության շնորհիվ, ծնունդ առավ 20-րդ դարի ժողովրդական ամենամեծ հեղափախությունը:

Ցանկացած հեղափոխության ճիշտ ուղղորդման համար ղեկավարությունը ունի մեծ նաշանակություն:  Լուսահոգի Իմամ Խոմեյնիի անհատականության ու իմաստուն առաջնորդության շնորհիվ, Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթեց: Իսամական հեղափոխության հաղթանակի կարևոր գործոններից են եղել հեղափոխության ուղղուրդումն ու կառավարումը: Իմամ Խոմեյնիի նման  բացառիկ անհատականությունը, նույնիսկ աքսորի պահին կարողացավ ճիշտ օգտագործել այդ միջոցները: 1357թ. բահմանի 12-ին, երբ Իմամ Խոմեյնին ժամանեց Իրան,  Փահլավի ռեժիմի խնդիրը փակվեց: Բահմանի 22-ին շահի բռնաատիրական ռեժիմը կործանվեց և Իմամ Խոմեյնիի իմաստուն առաջնորդությամբ, հաղթեց Իրանի իսլամական հեղափոխությունը: ԻԻՀ  նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իմամ Խոմեյնին հաղթանակի հասցրեց ժողովդական ամենամեծ հեղափոխությունը և ապշեցրեց ողջ աշխարհին: Մի հեղափոխություն, որ ոչ միայն Իրանի ժողովրդի, այլև իր ազդեցությունն է թողել տարածաշրջանի ու աշխարհի ճակատագրի վրա»:

Որպես Իսլամական հեղափոխության  մեծ ճարտարապետ, բոլորին էլ պարզ է Իմամ Խոմեյնիի դերը հեղափոխության հաղթանակի մեջ և աշխարհի գիտական շրջանակներում ու նույնիսկ ԱՄՆ-ի պես մեծ երկրներում բազում ուսումնասիրություններ են կատարվել այդ խնդրի շուրջ: Իմամ Խոմեյնին, ով այդ շարժման գագաթնակետի շրջանում ու դրանից առաջ քաջատեղյակ էր Իրանի հասարակության քաղաքական, մշակութային ու հասարակական իրավիճակին, ժողովրդի հոգում առաջացած «Աստվածային հեղաշրջումը» համարում էր հաղթանակի կարևորագույն ազդակը և հաջողության գաղտնիքը: Այդպիսի պայմաններում, Իմամ Խոմեյնիի խոսքերով, ժողովուրդը վերափախվեց ու միաժամանակ Աստծո շնորհիվ ժողովրդի միջից փարատվեց բոլոր վախերը ու նա քաջությամբ կանգնեց այդ ռեժիմի դեմ:

Իսլամական հողափոխության հաղթանակի հարցում հաշվի առնելով առաջնորդության նշանակությունը,  հեղափոխության հաղթանակի այգաբացի տասնօրյակի առաջին օրը կոչվել է «Իսլամական հեղափոխությունը-Իմամ Խոմեյնին- Վիլայաթ Ֆաղիհ և առաջնորդություն»: Այս անվանակոչությունը բացահայտում է հեղափոխության հաղթանակի նշանակությունը և Իրանի ժողովրդի հեղափոխության ու այլ հեղափոխությունների միջև եղած տարբերությունը: Իսլամական հեղափոխության առաջնորդության կարևորությունը միայն չի սահմանափակվում ու բացատրվում հեղափոխության բռնկման ժամանակաշրջանով և այսօր հեղափոխության հաղթանակի օրերի համաեմատությամբ, ավելի մեծ նշանակություն ունի առաջնորդության դերը: Իսլամական հեղափոխության հաղթանակից անցնում է շուրջ 40 տարի: Անկասկած հեղափոխության ճիշտ հունով առաջնորդությունը դրա շարունակման կարևոր գործոններից մեկն է: Իսլամական հեղափոխության կանգունությունը, որ բացատրվում է Իմամ Խոմեյնիի «Վիլայաթ Ֆաղիհ» տեսության ու հիմնական սկզբունքով, պատճառ է դարձել, որ հեղափոխությունը չշեղվի իր հունից և այդ հարցում մեծ դեր է ունեցել իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին: «Իսլամական հեղափոխությունը, իսլամական հանրապետությունը և Վիլայաթ Ֆաղիհը», որ Իմամ Խոմեյնիի թողած թանկագին հիշատակն է, այսօր հզորությամբ շարունակվում է Այաթոլլահ Խամենեիի առաջնորդությամբ և այսօր էլ թշնամիների սադրիչ քայլերի դեմ նա ապահով է պահել ԻԻՀ-ն: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը իսլամական հեղափոխության առանորդման, գաղափարների ու իսլամական արժեքների պահպանման և տիրակալական համակարգի մերժման հարցում հետևում է Իմամ Խոմեյնիի կառավարման ու առաջնորդության ավանդույթին և Այաթոլլահ Խամենեիի առաջնորդության ստվերի ներքո, իսլամական հեղափոխությունն իր քառասունամյակին դեռ շարունակում է մնալ կանգուն ու շարժվել առաջադիմության ուղով: