ԱՄՆ-ի թշնամական քայլերը և Իրանի ժողովրդի զգոնությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i83041-ԱՄՆ_ի_թշնամական_քայլերը_և_Իրանի_ժողովրդի_զգոնությունը
Խոսքն ուղղելով Իրանի ժողովրդի համար կոկորդիլոսի արցունք թափող ամերիկացի պետայրերին, ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդը չի մոռացել տարածաշրջանում ձեր ոտնձգությունները: Դուք ներխուղել եք Իրաք և Աֆղանստան, օգնում եք ԻԼԻՊ-ին և դեմ եք տարածաշրջանում անվտանգության հաստատմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2018 15:12 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի թշնամական քայլերը և Իրանի ժողովրդի զգոնությունը

Խոսքն ուղղելով Իրանի ժողովրդի համար կոկորդիլոսի արցունք թափող ամերիկացի պետայրերին, ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդը չի մոռացել տարածաշրջանում ձեր ոտնձգությունները: Դուք ներխուղել եք Իրաք և Աֆղանստան, օգնում եք ԻԼԻՊ-ին և դեմ եք տարածաշրջանում անվտանգության հաստատմանը»:

Հինգշաբթի օրը, Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տասնօրյակի առաջին օրը, Քերման նահանգի Սիրջան քաղաքում, նշելով, որ Վաշինգտոնում ոչ ոք չի մտածում, թե կարող է որոշում կայացնել Իրանի մեծ ժողովրդի համար, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Պատմության ընթացքում Իրանի ժողովուրդը տեսել է ձեր ոճրագործությունները և չի մոռացել ձեր ստեղծած Սավաքի խոշտանգումները»:

Ռոհանիի խոսքերով, ամերիկացի պետայրերը Իրանի մի քանի քաղաքներում տեղի ունեցած խռովությունների ժամանակ հանդես եկան ժողովրդի հովանավորի դերում, այն դեպքում, երբ  2017թ. սեպտեմբերին, նույն այդ  պաշտոնյաները Իրանի ժողովրդին ահաբեկիչ էին անվանել:

Իսլամական հեղափոխության հաղթանակից անցած մոտ 40 տարիների ընթացքում ամերիկացիները բազմիցս են նման թշնամական վերաբերմունք դրսևորել:

Անգամ իսլամական հեղափոխության հաղթանակին նախորդող ժամանակաշրջանում, Իրանում Մոսադդեղի օրինական կառավարության հանդեպ հեղաշրջման հեղինակների  նկատմամբ ամերիկացիների վերաբերմունքը վկայում է նրանց կեղծ բարեկամության մասին:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, ավելացան ԱՄՆ-ի երեսպաշտական քայլերը և այդ երկրի տարբեր կառավարություններն Իրանում մարդու իրավունքների ոտնահարման  և տարածաշրջանում Իրանի կողմից ահաբեկչությունը հովանավորվելու մասին կեղծ հայտարարություն կատարելով, պատժամիջոցներ են կիրառել Թեհրանի դեմ:

Ամերիկացիները սահմանեցին նույնիսկ դեղորայքային շրջափակում: Իսլամական հեղափոխության պատմությունը ուսումնասիրելիս,  նկատելի է դառնում Իրանի ժողովրդի և իսլամական հանրապետության դեմ ԱՄՆ-ի թշնամությունը: Ուստի Իրանի ժողովրդի հետ ամերիկացիների բարեկամությունը խաբեություն է:

Պարսից Ծոցում Իրանի ուղևորատար ինքնաթիռը թիրախ դարձնելը, որին զոհ գնացին բոլոր ուղևորները, Իրանի ժողովրդի հետ ԱՄՆ-ի ուղղակի թշնամության մասին է վկայում:

Թրամփի կողմից Պարսից Ծոցի անվան կեղծումը նույնպես Իրանի ժողովրդի հետ թշնամության մասին է վկայում:

Իրանի ժողովրդի հետ ամերիկացիների թշնամությունն իր գագաթնակետին հասավ ՀԳՀԾ-ի համաձայնության հարցում: Չնայած ԱՄՆ-ը ստորագրել է այդ փաստաթուղթը, այդուհանդերձ տարբեր շրջափակումներ կիրառելով, Իրանի ժողովրդին և աշխարհին ապացուցեց, որ անվստահելի երկիր է:

Այս քայլերը  վկայում են, որ ԱՄՆ-ը մշտական ու խիստ թշնամանք է տածում ԻԻՀ համակարգի նկատմամբ, ինչը այսօր դրսևորվում է բոլոր ոլորտներում:

Միջազգային հարցերում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, միջազգային կայսերապաշտության  մասին ասել է.«Մեկն ասում է հարգելու ենք ՀԳՀԾ-ն, իհարկե ձեր հրթիռները սահմանափակվելու դեպքում: Մյուսն ասում է՝ տարածաշրջանում սահմանափակեք ձեր ներկայությունը: Բայց ինչու՞: Արդյոք սա զոռբայություն չէ: Նման զոռբայություն հնարավոր էր թագավորի օրոք, բայց հիմա՝ ոչ»: