Սիրիայի դեմ ԱՄՆ-ի նոր սցենարները՝ մեղադրանքներ ու ռազմական սպառնալիք
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i83107-Սիրիայի_դեմ_ԱՄՆ_ի_նոր_սցենարները_մեղադրանքներ_ու_ռազմական_սպառնալիք
Ամերիկացի մի պաշտոնյա հինգշաբթի օրը Սիրիայի կառավարությանը մեղադրելով քիմիական սպառազինություն օգտագործելու մեջ, ասել է. «Վաշինգտոնն իրեն է վերապահում Սիրիայի դեմ ռազմական քայլ ձեռնարկելու իրավունքը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2018 13:37 Asia/Tehran
  • Սիրիայի դեմ ԱՄՆ-ի նոր սցենարները՝ մեղադրանքներ ու ռազմական սպառնալիք

Ամերիկացի մի պաշտոնյա հինգշաբթի օրը Սիրիայի կառավարությանը մեղադրելով քիմիական սպառազինություն օգտագործելու մեջ, ասել է. «Վաշինգտոնն իրեն է վերապահում Սիրիայի դեմ ռազմական քայլ ձեռնարկելու իրավունքը»:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հեսեր Նաուերթն այս կապակցությամբ ասել է. «Մենք մտահոգ ենք արևելյան Ղութայում Սիրիայի զորայինների կողմից քլոր գազի օգտագործման մասին զեկույցների կապակցությամբ»: Շատ փորձագետներ համոզված են, որ Սիրիայի իշխանություններին քիմիական զենքից օգտվելու մեջ մեղադրելը նպատակ ունի ահաբեկիչների դիմաց Սիրիայի բանակի վերջին հաղթանակներին զուգահեռ ապակողմնորոշել հասարակական կարծիքն ու իրականությունները գլխիվայր ներկայացնել: Հետևաբար ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի  հայտարարությունները գնահատվում են որպես տարածաշրջանում դիմադրության ճակատի դեմ ամերիկացի պաշտոնատարների քարոզչական շոույի մի մաս:

Իրաքում ու Սիրիայում դիմադրության ճակատի  հաղթանակներն ու այդ երկու երկրներում թաքֆիրական ահաբեկչական խմբերի կրած պարտությունները պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ն այժմ փորձ կատարի  օրինական ձևացնել Սիրիայում ու Իրաքում իր ռազմական առավել ընդլայնված ներկայությունը:

Քաղաքական դիտորդներն ընդգծում են, որ Սպիտակ տան կողմից ներկայացված մեղադրանքները վկայում են Սիրիայի օրինական ու ժողովրդային կառավարության դիմագիծը խաթարելու նպատակով քարոզչական պատերազմի նոր փուլ սկսելու համար ԱՄՆ-ի կողմից կատարվող խեղաթյուրումների և Սիրիայում ԱՄՆ-ի արկածախնդրական ու ոտնձգողական քաղաքականությունների հետ հասարակական կարծիքը համընթաց դարձնելու նախադրյալների ստեղծման մասին: Սիրիայի դեմ ԱՄՆ-ի մեղադրանքների նոր շարանը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Դոնալդ Թրամփը 2017 թվականի ապրիլի 7-ին քիմիական հարձակման պատրվակով Սիրիայի Հոմսում գտնվող «Ալ-Շարիաթ» ավիաբազայի դեմ 59 հրթիռներ արձակվելու հրահանգ արձակեց:

Սիրիայի դեմ ԱՄՆ-ի նոր մեղադրանքները ներկայացվում են այն դեպքում, երբ Դամասկոսը 2014 թվականին իր քիմիական զինապահեստը տրամադրեց ՄԱԿ-ի ներկայացուցիչներին և այս պահին Սիրիան որևէ քիմիական զենք չունի:  Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունը դա հաստատել է:

Սակայն կարևոր հարցն այն է, որ Սիրիայի ճգնաժամից և ահաբեկչական խմբերի ներկայությունից 7 տարի անց, ԱՄՆ-ն գտնվում է Սիրիայում լիարժեք պարտության սեմին ու այդ պատճառով էլ փորձում է ցանկացած միջոցով թույլ չտալ, որ այս ճգնաժամը լուծվի հօգուտ դիմադրության ճակատի:

Սիրիայի դեմ անհիմն մեղադրանքներ ուղղելով ու այդ հարցում ՄԱԿ-ի կոմիտեներն ու կառույցներն իր հետ համընթաց դարձնելով, ԱՄՆ-ն նպատակ ունի հող նախապատրաստել ահաբեկիչների կողմից քիմիական սպառազինության օգտագործման համար, ինչը կկանխի Սիրիայում նրանց լիարժեք պարտությունը:

ԱՄՆ այսօր Սիրիայում իր քաղաքական նպատակների իրագործման համար հոգեբանական նոր ալիք է ձևավորում: Դա զուգադիպել է Վաշինգտոն խմբի նոր սադրանքների հետ: Մի քանի օր առաջ «Ալ-Մայադին» հեռուստակայանը տեղեկացրեց, որ իր ձեռքն է անցել Վաշինգտոնի կողմից մշակված մի փաստաթուղթ, որը ներառում է Սիրիան մասնատելու և այն ուղղակիորեն ՄԱԿ-ի խնամակալության ենթակա դարձնելու նախագիծը:

Սիրիայի կապակցությամբ ԱՄՆ-ի չկշռադատված ու խաբեբայական քաղաքականությունները Վիետնամի պատերազմի նման ճակատագիր են կերտել ԱՄՆ-ի համար: Այդ մասին է վկայում այն իրողությունը, որ Թրամփի ռազմամոլական քաղաքականությունների պատճառով ԱՄՆ-ն ամեն օր առավել է մխրճվում Սիրիայում իր ձեռքով ստեղծված ճահճուտում: