Ասիական կուսակցությունները, հավաքական խաղաղության, անվտանգության և երկխոսության հարթակ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i83167-Ասիական_կուսակցությունները_հավաքական_խաղաղության_անվտանգության_և_երկխոսության_հարթակ
Փետրվարի 2-ին Թեհրանում մեկնարկել է Ասիական քաղաքական կուսակցությունների մշտական հանձնաժողովների 29-րդ միջազգային համագումարը (ICAPP) և «Մետաքսի ճանապարհ»-ի երկրորդ կոնֆերանսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2018 08:26 Asia/Tehran
  • Ասիական կուսակցությունները, հավաքական խաղաղության, անվտանգության և երկխոսության հարթակ

Փետրվարի 2-ին Թեհրանում մեկնարկել է Ասիական քաղաքական կուսակցությունների մշտական հանձնաժողովների 29-րդ միջազգային համագումարը (ICAPP) և «Մետաքսի ճանապարհ»-ի երկրորդ կոնֆերանսը:

Իսլամական կոալիցիայի կուսակցության նախաձեռնությամբ, Ասիայի 25 երկրներից 40 կուսակցությունների ու քաղաքական կազմակերպությունների ղեկավարների, քարտուղարների, բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, Թեհրանում իրենց աշխատանքն են սկսել Ասիական կուսակցությունների մշտական հանձնաժողովնեի միջազգային համաժողովը (ICAPP) եւ «Մետաքսի ճանապարհ»-ի 2-րդ կոնֆերանսը:

Ասիական երկրների առաջնահերթություններից մեկը   համագործակցությունն  է կայունության և անվտանգության ապահովումն ամրապնդելու համար, ուստի պետք է բոլոր հնարավորություններն ու պոտենցիալներն օգտագործել տարածաշրջանի եւ միջազգային մարտահրավերները դիմակայելու համար:

Այս առումով, Ասիական կուսակցությունները և Ասիայի երկրների միջխորհրդարանական կազմակերպությունը (APA ), ինչպես նաեւ մշակութային հաստատությունները եւ քաղաքական վերլուծական կենտրոնները կարող են կարևոր դերակատարություն ունենալ  Ասիայի երկրների միջև ինտեգրման  և նրանց տեսակետները ներդաշնակեցնելու գործում:

Ուրբաթ օրը Թեհրանում կայացած Ասիական քաղաքական կուսակցությունների մշտական հանձնաժողովների 29-րդ միջազգային համագումարում և «Մետաքսի ճանապարհ»-ի երկրորդ կոնֆերանսում, Հոն Ջոզե Վենեշիան ասել է. «Մենք պետք է օգնենք միմյանց: Թեհրանում ընթացող Ասիայի քաղաքական կուսակցությունների համագումարը  կարևոր իրադարձություն է՝ Ասիայի կուսակցությունների համագործակցության համար»:

Ասիայի քաղաքական կուսակցությունների գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Իրանը կարող է կապ հաստատել Ասիական կուսակցությունների միջեւ: Նա ասել է. «Միմյանց օգնությամբ կարող ենք լուծվել քաղաքական կուսակցությունների խնդիրները»:

Ասիայի երկրների անվտանգության հիմնախնդիրներից մեկը Պաղեստինի խնդիրն է, ինչպես նաեւ Եմենի ժողովրդի սարսափելի ճակատագիրը: Այս իրադարձությունները կապված են բոլոր ազգերի ճակատագրին, որպես կոլեկտիվ խաղաղության եւ անվտանգության գործընթացի մի մաս:

Աշխարհի ազգերի պատմական փորձը ցույց է տվել, որ միայն  ընդհանուր մշակութային արժեքների հիման վրա հնարավոր է  հասնել փոխընբռնման և համագործակցության: 

Աֆղանստանի մշակույթի փոխնախարար Սեյեդ Հոսեյն Ֆազել Աղա Սենչարաքին այս կապակցությամբ ասել է.«Տարածաշրջանում ծայրահեղականությունը, բռնությունը եւ անառողջ մրցակցությունը դարձել է բոլորի համար սպառնալիք , ուստի մենք պետք է զբաղվենք երկխոսության, փոխըմբռնման, փոխադարձ ճանաչման եւ հարգանքի վրա հիմնված երկխոսությամբ, որպեսզի հնարավոր լինի դիմակայել այդ  սպառնալիքները»:

Իրանի Իսլամական կոալիցիայի կուսակցության գլխավոր քարտուղար Մոհամմեդ Նաբի Հաբիբին ասել է. «Արեւմտյան Ասիան խաղաղություն է պահանջում, որպեսզի զարգանա  և այս տարածաշրջանում, այդ թվում` Պաղեստինին, Եմենին, Աֆղանստաննին, Բահրեյնին, Իրաքին եւ Պակիստանին սպառնում է ահաբեկչության  վտանգը, և այդ իրավիծշճակը փոփոխելու համար անհրաժեշտ է, որպեսզի բոլորը համագործակցեն խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ: 

Անկասկած, այսօր Մետաքսի ճանապարհը կարող է լինել համագործակցության եւ ինտեգրման հարթակ ծայրահեղականության եւ լարվածության նվազման առումով:

Ասիայում ժողովուրդների եւ մշակույթների բազմազանությունը նույնպես կարող է օգնել  այս ընդհանուր նպատակին հասնելու համար:

Մետաքսի ճանապարհը միացնում է տարբեր ասիական ազգերին և նպաստում է տարբեր մշակույթների երկխոսությանը: