Ալմաթիում անցկացվել է ԵԱՏՄ-ի նիստը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i83211-Ալմաթիում_անցկացվել_է_ԵԱՏՄ_ի_նիստը
Ղազաղստանի Ալամթի քաղաքում անցկացվել է ԵԱՏՄ-ին անդամակցող երկրների նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2018 14:37 Asia/Tehran
  • Ալմաթիում անցկացվել է ԵԱՏՄ-ի նիստը

Ղազաղստանի Ալամթի քաղաքում անցկացվել է ԵԱՏՄ-ին անդամակցող երկրների նիստը:

Ալմաթիի նիստի ավարտին մասնակիցները ստորագրել են փոխգործակցության 14 փաստաթուղթ: Նիստին մասնակցում էին ՌԴ-ի, Ղազաղստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Հայաստանի վարչապետները:

Փաստորեն, այդ խորհրդի կողմից Եվրասիական միության անդամների համար ընդունված որոշումները համարվում են պարտադիր: Այդ իսկ պատճառով Ալմաթիի նիստը մեծ նշանակություն ունի մասնակիցների ու տարածաշրջանի ժողովրուրդների համար: Ալմաթիում ստորագրված փաստաթղթերից մեկը արտադրվող ու արտահանվող ապրանքների համար մի մակդիր օգտագործելն է, ինչը վավերացվել է ԵԱՏՄ-ի անդամ երկրների վարչապետների կողմից՝ միության անդամ երկրներում ապրանքների շրջանառությունը առավել հսկելու համար: Միևնույն ժամանակ միջկառավարական տնտեսական և արդյունաբերական  նախագծերի ֆինանասավորումն ու գործադրումը, անդամ երկրների թոշակառուների թոշակների վճարումը և այդ միության շրջանակներում առևտրական գործունեության պայմանները Ղազաղստանի նիստի ընթացքում ստորագրված մյուս փաստաթղթերից են համարվում: Ներկայումս ՌԴ-ն, Բելառուսը, Ղազաղստանը, Ղրղզստանը և Հայաստանը անդամակցում են ԵԱՏՄ-ին: Հատկանշական է, որ լրատվամիջոցներում լուրեր են տրածվում այն մասին, որ տարածաշրջանի մի շարք հզոր և բազմաբանկիչ երկրներ միացել են այդ միությանը: Ասվում է որ Իրանը, Հնդկաստանը և Պակիստանը այն երկրներից են, որոնք ՌԴ-ի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելու առաջարկներ են ստացել: ԵԱՏՄ-ին այս երեք երկրների միանալու դեպքում, միության տարածությունն ու բնկաչության թիվը զգալի աճ կունենա:

Անկասկած ԵԱՏՄ-ի գործունեության սկզբնական շրջանում այդ միության նոր ու ավելի փոքր անդամները, ինչպես՝ Ղրղաստանը, ավելի մեծ շահ կունենան: Հատկապես այն բանից հետո, երբ 2018թ. հունվարի մեկից գործադրման է հանձնվել ԵԱՏՄ-ի մաքսային օրենքը:

Այս կապակցությամբ Կենտրոնական Ասիայի խնդիրների բարձրակարգ փորձագետ Վիկտոր Բարազովն ասել է.«Տաջիկստանի նման փոքր երկրների համար ԵԱՏՄ-ին միանալու կարևորագույն ձեռքբերումներից մեկն այն է, որ այդ երկրների բանվորները ազատորեն կարող են երթևեկել անդամ երկրներում և նրանք ազատված են այդ երկրներում աշխատանքի իրավունք ստանալու համար վճարումերից: Չնայած որ տաջիկ գաղթական բանվորները ապահովագրության, առողջապահական ու բժշկական ծառայությունների և թոշակառության ոլորտներում ՌԴ-ի, Բելառուսի և Ղազաղստանի քաղաքացիների հետ հավասար իրավունքներ են ունենալու»:

Կենտրոնական Ասիայի տնտեսական փորձագետ և Ղրղզստանի համալսարանի դասախոս Այդարբիք Քաչքոնովը համոզված է.«Այս միության անդամները պատմական ու մշակութային առումներով իրար շատ մոտ են և անդամ երկրների ընդլայնումն ու զարգացումը տարածաշրջանում առավել անվտանգության հաստատման պատճառ է դառնալու»:

Ակնհայտ է, որ նոր անդամների միացմամբ, ԵԱՏՄ-ն համաշխարհային մասշտաբով կդառնա միջազգային ամենամեծ միությունը: ԵԱՏՄ-ի տնտեսական նոր որոշումներով միության տնտեսական ուժը նույնպես զգալի աճ է ունենալու: