ԱՄՆ միջուկային քաղաքականությունը մարդկությանը դեպի կործանում է տանելու
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ուրբաթ օրը հրապարակել է «Միջուկային կարողության վերաքննարկում» (NPR) կոչվող փաստաթուղթը:
Ըստ փաստաթղթի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դյուրություններ է մտցրել ատոմային զենքերի կիրառման ոլորտում՝ նվազեցնելով նման զենքերի օգտագործման սահմանափակումները:
Շաբաթ երեկոյան, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հակադարձել է ԱՄՆ միջուկային նոր քաղաքականությանը: Իր թուիթերյան էջում նա գրել է. «ԱՄՆ-ի միջուկային կարողության վերանայումն արտացոլում է միջուկային զենքերի արտադրումն ու տարածումն արգելող պայմանագրի ոտնահարման միջոցով ատոմային սպառազինության կիրառումից ԱՄՆ-ի առավել կախվածությունը»: «1953 թվականից ի վեր, կործանման ժամն այսօր գտնվում է ամենավտանգավոր պայմաններում»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարը:
Կործանման ժամը խորհրդանշական պահ է: Դա ճշտել են ատոմային մի խումբ գիտնականներ ՝ ատոմային պատերազմի հավանականությունը ցույց տալու համար: Ժամը 12-ը խորհրդանշում է պատերամը սկսելու պահը:
Ատոմային գիտնականների բյուլետենի խմբի ղեկավար Ռեյչել Բրանսոնը հայտարարել է.«Ներկայիս վտանգներից ելնելով, բյուլետենի անվտանգության ու գիտության հանձնախումբը 30 վայրկյանով կրճատել է կործանման ժամանակը: Դա առ այսօր ճշտված ամենամոտալուտ տարբերակն է: Ավելի վաղ, միայն մեկ անգամ է նման դեպք տեղի ունեցել՝ 1953 թվականին, սառը պատերազմի օրհասական տարում»: Կործանման ժամանակից միայն երկու րոպե է պակասում: Դա վերջին կես դարի ատոմային պատերազմն ահազանգող ամենահավանական պահն է ցույց տալիս:
Ամերիկացի գիտնական, տեսաբան Նոամ Չամսկին 2015 թվականի հուլիսին ասել է .«Միջազգային բեմերում մենք արագ տեմպերով երկու անդունդ ենք գլորվում և որոշել ենք ընկնել: Առաջինը ՝ շրջակա միջավայրինն է, որը չափազանց մոտ է , իսկ մյուսը, որն ունի 70 տարվա պատմություն, միջուկային պատերազմի սպառնալիքն է, որի լրջության ականատեսն ենք բոլորս»:
Այսօր Թրամփը բացահայտորեն փորձում է հարթել այդ երկու անդունդները տանող ճանապարհը: Չամսկին ԱՄՆ-ին և Իսրայելին անվանում է երկու վտանգավոր տարրեր, որոնք պարբերաբար բռնության, ոտնձգության ու ահաբեկչական քայլերի են դիմում և երկուսն էլ մեծ քանակությամբ ատոմային զենքեր ունեն:
ԱՄՆ ատոմային ռազմավարությունը կարող է մեծ վտանգ ներկայացնել միջուկային զենքերի կիրառման տարածման առնչությամբ, քանի որ այդ փաստաթուղթն ազատություն է տալիս ԱՄՆ-ին ՝ ոչ-միջուկային հարձակումներին միջուկային հարձակումներով պատասխանելու :
Հերիթեյջ ինստիտուստի վերլուծաբան Մայքլա Դաչն ասել է.«Թվում է, որ փաստաթղթի նախագծում դիտավորյալ կերպով հստակ չի խոսվել ԱՄՆ կանխարգելիչ քայլերի ժամանակի ու եղանակի մասին»:
Այս տեսության վտանգավոր ծալքերը բացվում են այն ժամանակ, երբ փաստաթղթում միջուկային զենքի դերակատարությունը կանխարգելիչ է հայտարարվում: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը փորձում է վերացնել ցանկացած պատճառաբանությամբ ատոմային զենքի տարբերակի կիրառման հավանական խոչընդոտները: Հարց է առաջանում, թե նման վտանգավոր գաղափարներով ու մտադրությամբ, ԱՄՆ-ն ինչպե՞ս է ձևացնում, թե մտահոգված է աշխարհում միջուկային սպառնալիքների հարցով: