ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը իրանաֆոբիա են տարածում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i83309-ԱՄՆ_ը_Սաուդյան_Արաբիան_եւ_Իսրայելը_իրանաֆոբիա_են_տարածում
Վերջին ամիսներին Սպիտակ տունը փորձում է իրանաֆոբիա տարածելով տնտեսական եւ պաշտպանական երկու հիմնական ոլորտներում ճնշել Իրանին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 04, 2018 13:56 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը իրանաֆոբիա են տարածում

Վերջին ամիսներին Սպիտակ տունը փորձում է իրանաֆոբիա տարածելով տնտեսական եւ պաշտպանական երկու հիմնական ոլորտներում ճնշել Իրանին:

Այս նպատակին հասնելու համար Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի հետ համագործակցությամբ ԱՄՆ-ը քայլեր է  նախաձեռնել տարածաշրջանային մակարդակով:

2017 թ. հոկտեմբերի 13-ին ԱՄՆ մշակել է Թեհրանի դեմ  իր թշնամական ռազմավարությունը և Իրանին մեղադրում է անվտանգության սպառնալիքի մեջ:

ՀԳՀԾ-ի ոչնչացումը, նոր պատժամիջոցները և սպառնալիքները Իրանի հրթիռային պաշտպանության կարողությունների դեմ, ԱՄՆ-ի ագրեսիվ հակաիրանական ռազմավարության երեք հիմնական սյուներն են կազմում:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին շաբաթ օրն, ընդգծելով ազգային շահերն ու Իրանի ազգային անվտանգության սահմանները պաշտպանելու ԻԻՀ-ի անհերքելի իրավունքը, ասել է. «Իրանն իրականացնելու է հրթիռային կարողության բնագավառում իրեն անհրաժեշտ ծրագրերը, նպատակներն ու պաշտպանական ռազմավարությունը»:

Թրամփի կառավարությունը այս ռազմավարության մեջ շատ սխալներ է թույլ տվել, սակայն շարունակում է նախագիծը: ԱՄՆ նախագահը, իր չարաբաստիկ նպատակներին հասնելու համար, ստեղծել է ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի համագործակցության եռանկյունի, Իրանում սադրանքներ կազմակերպելու համար:

Մերձավոր Արեւելքի հարցերով ռուս փորձագետ Վլադիմիր Սաժինը ասում է.«Միացյալ Նահանգները այժմ տառապում է իրանաֆոբիայի տենդով, որը հրահրվում է Սաուդյան Արաբիայի  և Իսրայելի կողմից»:

ԱՄՆ-ն ամեն ջանք գործադրում է իր նպատակին հասնելու համար: Այժմ ԱՄՆ-ը «Համաս» շարժման քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեի անունը ներառել է ահաբեկչության ցանկում:

Այսպես կոչված ամերիկյան ահաբեկչական ցուցակը, ըստ էության, ԱՄՆ-ի դաժանության եւ հակամարդկային քաղաքականության հակառակորդների, սիոնիստների օկուպացիայի և նրանց հանցավոր գործողությունների դեմ պայքարի մասնակիցների ցանկն է:

Նման քայլերի է դիմել նաև Սաուդյան Արաբիան: Վերջին օրերին եվրոպական ուղևորություն կազմակերպելով Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջոբայրը փորձում է համոզել որոշ եվրոպական երկրներին խիստ դիրքորոշում ընդունել Իրանի դեմ:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը իր թուիթերյան էջում գրել է.«Ինչպես Թրամփի քարոզչական աղմուկն ու նրա աշխատակիցները կեղծ փաստեր են ներկայցնում Իրանի դեմ և  որքան էլ Սաուդյան Արաբիան փորձում է քարոզչական խաղ խաղալ, չի ստացվի նենգափոխել փաստերը»:

Իրականությունն այն է, որ ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և Իսրայելը հասել են փակուղի: Այդ երկրները անվերջ փորձում են Իրանին սպառնալիք ներկայացնել  միջազգային ասպարեզում,սակայն տարածաշրջանի և աշխարհի երկրները գիտեն, որ  Սաուդյան Արաբիայի գլխավորած  և ԱՄՆ-ի աջակցությամբ կոալիցիան, Արեւմուտքի կողմից տրամադրված արգելված զենքերով  կոտորել են  հազարավոր եմենցի կանանց ու երեխաների, և ավելի քան յոթ միլիոն մարդ հայտնվել է փախստականի կարգավիճակում: