Իրանի իսլամական հեղափոխությունը՝ դիմադրողական տնտեսություն, ազգային արտադրություն և զբաղվածություն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i83383-Իրանի_իսլամական_հեղափոխությունը_դիմադրողական_տնտեսություն_ազգային_արտադրություն_և_զբաղվածություն
Իրանի իսլամական հանրապետությունը ձգտում է բազմակողմանի զարգացման, գերտերություններից անկախության, տաղանդների ծաղկման, սոցիալական արատներից երկրի ձերբազատման և ազգային հզորության, անվտանգության ու արժանապատվության պահպանման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2018 09:04 Asia/Tehran

Իրանի իսլամական հանրապետությունը ձգտում է բազմակողմանի զարգացման, գերտերություններից անկախության, տաղանդների ծաղկման, սոցիալական արատներից երկրի ձերբազատման և ազգային հզորության, անվտանգության ու արժանապատվության պահպանման:

Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, ԱՄՆ-ը ռազմական ու տնտեսական ոլորտներում փափուկ և կոշտ ուժի է դիմել, սակայն չի հաջողել վնասել հեղափոխության արժեքներին, քանի որ Իրանի ժողովուրդը ծանոթ է ԱՄՆ-ի էությանն ու հնարքներին և դիմակայելով ճնշումներին և տնտեսական խնդիրներին, «ոչ» է ասել  ԱՄՆ-ի պահանջներին:

Շատ երկրներ քաղաքական, անվտանգության ու տնտեսական ճգնաժամերի պատճառով, մի շարք երկրներ էլ ԱՄՆ-ի կողմից շրջափակման ենթարկվելով, անկայուն վիճակում հայտնվեցին, սակայն շրջափակման տարիներին, Իրանի ժողովուրդը հաջողեց մեծ քայլեր ձեռնարկել:

Այսօր իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի շեմին պետք է անցնել բոլոր արգելքներից: Իրանն արժեքավոր ժառանգություններով հարուստ երկիր է: Իրանին է պատկանում բնական տարբեր ռեսուրսների ավելի քան 0.01-ը: Նավթի ու գազի պաշարների առումով Իրանն առաջին տեղում է կանգնած, ինչը նախանձ է առաջացրել բռնակալ ուժերի, հատկապես ԱՄՆ-ի մոտ:

Անտեսելով ԱՄՆ-ի շրջափակումները, ԻԻՀ-ը զգոնությամբ, դիմադրողական տնտեսության փափուկ ուժի ռազմավարությունների շրջանակում, ձգտում է բազմակողմանի զարգացման, գերտերություններից անկախության, տաղանդների ծաղկման, սոցիալական արատներից երկրի ձերբազատման և ազգային հզորության, անվտանգության ու արժանապատվության պահպանման: Դիմադրողական տնտեսության քաղաքականությունների իրագործումը նույնպես հստակ ճանապարհ է խնդիրների կարգավորման և այդ կարևոր նպատակի իրագործման համար:

Ընթացիկ տարվա սկզբին, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ այաթոլլահ Խամենեին ասել է.«Իր հակաքարոզչություններում թշնամին փորձում է իսլամական հանրապետությանը վերագրել տնտեսական ու կենցաղային թերություններ, որպեսզի այդպիսով ձևացնի, թե իսլամական հանրապետությունն անկարող է կարգավորել ժողովրդի կյանքը:

ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ-ի թերացումները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ չի կարելի վստահել ԱՄՆ-ի ոչ մի կառավարության խոստումներին: Եվ նկատի առնելով այդ պայմանավորվածության հարցում ԱՄՆ-ի խափանարարությունները, հարկավոր է ավելի վստահելի քայլեր ձեռնարկել»:

ԻԻՀ առաջնորդն այդ մասին ասում է.«Տնտեսական քաղաքականությունները պետք է դիմադրողական լինեն: Հզոր տնտեսությունը պետք է կարողանա դիմակայել և աշխարհի մի կետում տեղի ունեցած տարբեր փոփոխություններից չպետք է ալեկոծվի աշխարհի մեկ ուրիշ կետը:»: