Մամուլի տեսություն 05-02-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i83395-Մամուլի_տեսություն_05_02_2018
Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն թե դեմոկրատականների և թե հանրապետականների իշխանության շրջանում Իրանի հզորությունը սահմանափակելու և ժողովրդին ԻԻՀ-ի համակարգի հանդեպ հիասթափեցնելու ուղղությամբ առավելագույն ջանքն ի գործ է դրել, այսօր մի կողմից ժողովրդի և համակարգի միջև անխախտ կապի և միևնույն ժամանակ ԻԻՀ-ի ներքին ու տարածաշրջանային աճող հզորության ականատեսն ենք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2018 12:13 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05-02-2018

Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն թե դեմոկրատականների և թե հանրապետականների իշխանության շրջանում Իրանի հզորությունը սահմանափակելու և ժողովրդին ԻԻՀ-ի համակարգի հանդեպ հիասթափեցնելու ուղղությամբ առավելագույն ջանքն ի գործ է դրել, այսօր մի կողմից ժողովրդի և համակարգի միջև անխախտ կապի և միևնույն ժամանակ ԻԻՀ-ի ներքին ու տարածաշրջանային աճող հզորության ականատեսն ենք:

Ռեսալաթ

Իրանի դիմաց ԱՄՆ-ի անկարողության բացահայտումը

 

Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն թե դեմոկրատականների և թե հանրապետականների իշխանության շրջանում Իրանի հզորությունը սահմանափակելու և ժողովրդին ԻԻՀ-ի համակարգի հանդեպ հիասթափեցնելու ուղղությամբ առավելագույն ջանքն ի գործ է դրել, այսօր մի կողմից ժողովրդի և համակարգի միջև անխախտ կապի և միևնույն ժամանակ ԻԻՀ-ի ներքին ու տարածաշրջանային աճող հզորության ականատեսն ենք: Այս միջոցին Մերիլանդի համալսարանի սոցհարցման արդյունքների բացահայտումը վկայում է այն մասին, թե ինչպես Իրանի համակարգի ու ժողովրդի հանդեպ ԱՄՆ-ի լկտի քայլերն ու ջանքերը փակուղի են մտել: Մերիլանդի համալսարանի միջազգային ու անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնը հրապարակել է IranPoll հաստատության միջոցով իրականացված վերջին սոցհարցման արդյունքները: Այս սոցհարցման արդյունքները վկայում են, որ հարցվողների 94,9 տոկոսը չափազանց կարևոր կամ մասամբ կարևոր է բնութագրել Իրանի հրթիռային ծրագրի ընդլայնումը: Հարցվողների 73,8 տոկոսը պատասխանելով այն հարցին, թե հրթիռի արտադրությունն ինչ աստիճան կարևոր էք համարում ձեր երկրի համար ընտրել է «Չափազանց կարևոր» տարբերակը: 21,1 տոկոսը, դա մասամբ կարևոր ու միայն 1,7 տոկոսն է դա ոչ-այնքան կարևոր բնորոշել: 2,3 տոկոսն ասել է, որ դա բնավ կարևոր չէ, իսկ 1,2 տոկոսն էլ ընտել է «չգիտեմ» պատասխանը կամ ընդհանրապես հրաժարվել է հարցին պատասխանելուց: Նրանք ովքեր պատասխանել են Իրանի հրթիռային ծրագրի ընդլայնման մասին հարցում նաև պատասխանել է դրա կարևորության պատճառների մասին հարցումին: Այս միջոցին թշնամիների դիմաց Իրանի պաշտպանությունը 32,7 տոկոսով պատասխանների մեջ առաջին տեղն է գրավել, որին հաջորդել է Իրանի դեմ օտարների հարձակման կանխումը՝ 16,3 տոկոսով և Իրանի անվտանգության պահպանումը կամ հզորացումը՝ 14,8 տոկոսով: Այս սոցհարցման մասնակիցների մեծամասնությունը ՝ 56,7 տոկոս հակառակել է Իրանի հրթիռային ծրագրի շուրջ բանակցության գաղափարին, նույնիսկ եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան շրջափակումների սպառնալիքով հանդես գան: Այս սոցհարցման արդյունքները նաև պարզում են, որ Իրանի ժողովուրդը չնայած կենցաղային ու տնտեսական պահանջներին պաշտպանում է ԻԻՀ համակարգի ընդհանուր քաղաքականությունները: Մերիլանդի համալսարանի վերջին սոցհարցման արդյունքները փշրում են Դոնալդ Թրամփի, Նիքի Հեյլիի ու ամերիկացի այն բոլոր քաղաքական այրերի ոսկորները, որոնք շարունակ ընդդիմանում են Իրանին: Այդ մասին են վկայում նաև ամերիկյան ԶԼՄ-ները:

 

Ղոդս

Բրիտանիայի ռազմամոլության կրակը կարող է այրել Թերեզա Մեյին

 

Այս օրերին Թերեզա Մեյը ծանր օրեր է ապրում: Նրա կառավարությանը, վարած քաղաքականություններին ու ընդունած որոշումներին ամեն օր մարտահրավերներ են նետվում՝ մի օր մայրաքաղաքի ժողովրդի ու մեկ այլ օր Բրիտանիայի խորհրդարանում ընդդիմադիր կուսակցության պատգամավորների կողմից: Իհարկե Թերեզա Մեյի կառավարության բարդությունները միայն «Բրէքզիթ»-ի հարցով չեն սահմանափակվում, այլ հասարակական, առողջապահական ու բժշկական ծառայությունների բյուջեների կրճատումը և դրան զուգահեռ Եմենի պատերազմում ու նույնիսկ Բահրեյնի բախումներին նրա կառավարության միջամտությունը հանգեցրել են այդ երկրի ժողովրդի ու քաղաքական այրերի բողոքին: Հրապարակային ցույցերը Լոնդոնում առաջին անգամ տեղի ունեցան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ նողկանքն արտահայտելու համար, իսկ այսօր դրանք ուղղված են կառավարության ռազմական բյուջեի դեմ: Բրիտանիայի բուժման ու բժշկության բաժնի աշխատողները մի խումբ քաղաքական ու հակապատերազմ ակտիվիստների հետ միասին մեծ հանրահավաք անցկացրեցին Լոնդոնում գտնվող խորհրդարանի շենքի մոտակայքում: «Գարդիան»-ի ընդգծմամբ հանրահավաքը կազմակերպել էին Բրիտանիայում ճնշման խմբերը և դրան մասնակցողները պաստառներով կտրելով պահանջել են հասարակական բարեկեցության բյուջեները կրճատելու փոխարեն կրճատել ռազմական բյուջեն: Նաև ասվում է, թե այդ երկրի խորհրդարանում ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման մի խումբ կողմնակիցներ պատրաստվում են հեղաշրջում իրականացնել վարչապետի դեմ: «Էքսպրես» օրաթերթի ընդգծմամբ հիշյալ պատգամավորները որոշել են, որ եթե Բրիտանիայի վարչապետ և Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյի փորձի Բրիտանիան պահել Եվրոպայի մաքսային միության մեջ, նրա դեմ հեղաշրջում իրականացնեն: Նրանք այդ հարցով նաև բանակցել են ԱԳ նախարար Բորիս Ջանսոնի հետ և փորձել են շահել նրա դրական կարծիքը:

 

Ալիք

Սելինա Դողանը Դիարբեքիրը կոչել է «Տիգրանակերտ» և հայտնվել թուրքական մամուլի թիրախում

 

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը կուսակցության կազմակերպած Դիարբեքիր այցից հետո սոցցանցերից մեկում արած գրառման մեջ կիրառել է քաղաքի հայկական «Տիգրանակերտ» անվանումը:

Հայազգի պատգամավորի այս քայլը չի վրիպել իշխանամետ ազգայնական մամուլի աչքից, որը խիստ հակազդեցություն է ցույց տվել նման գրառմանը:

«Ինչպես հասկացվում է՝ Տիգրանակերտը հայերի՝ Դիարբեքիրին տված անունն է: Հայկական աղբյուրները պնդում են, թե Դիարբեքիրը մեր թվարկության առաջին դարում հիմնադրվել է այստեղ իր տիրապետությունը հաստատած հայ Տիգրան արքայի կողմից: Սելինա Դողանը, օգտագործելով Տիգրանակերտ անունը, կարծես փորձում է մեջտեղ բերել այն վարկածը, թե դա նաև հայկական քաղաք է: Երևում է, որ այս տիկինը մոտ ապագայում էլ չի հրաժարվելու նման ելույթներից», - գրել է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դողանը, անդրադառնալով Թուրքիայում՝ Դիարբեքիրի Սուր պատմական շրջանում թուրքական իշխանությունների կողմից հնագույն պատմական կոթողների ավերմանը, նշել էր, որ իրենք ցավում են, որ ոչնչացվում է Թուրքիայում ապրող ժողովուրդների պատմությունը:

 

Առաջին լրատվական

Ադրբեջանի նախագահի անսպասելի քայլը. նա գնում է Հայաստանին զուգահեռ

 

Ադրբեջանի նախագահ Ալիևը հրամանագիր է ստորագրել արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու մասին, որը, ըստ հրամանագրի, տեղի կունենա 2018 թվականի ապրիլի 11-ին: Սա իսկապես ուշագրավ հրամանագիր է՝ նկատի ունենալով այն, որ 2018 թվականին Ադրբեջանում նախատեսված էր նախագահի հերթական ընտրություն՝ հոկտեմբերի 17-ին:

Փաստորեն, Ադրբեջանի նախագահ Ալիևը հրամանագրով մի քանի ամիս առաջ է բերում ընտրությունը, ինչը անկասկած ուշագրավ է: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ Ադրբեջանում ներքին որոշակի իրողություններո՞վ, որոնք Ալիևին անհանգստություն են պատճառել և մտավախություն, որ մինչև հոկտեմբեր կարող են տեղի ունենալ զարգացումներ և բարդացնել Ալիևի վերարտադրությունը, թե՞ արտաքին գործոններն են բերել այդօրինակ մտավախության և, ըստ այդմ, նախագահական ընտրություններն առաջ տալու անհրաժեշտության: Թեև դժվար է իհարկե միարժեք ասել, որ Ալիևի հրամանագիրը պայմանավորված է զուտ մտահոգություններով ու մտավախություններով, որ հոկտեմբերին վերարտադրվելը կարող է ավելի բարդ ու դժվար լինել, քան ապրիլին:

Արտահերթ ընտրություն անցկացնելու Ալիևի հրամանագիրը հետաքրքիր է դառնում նաև այն իրողությանը զուգահեռ, որ նախագահական ընտրությունները Ադրբեջանում փաստորեն ժամանակացույցով բերվում են Հայաստանում գրեթե նույն բնույթի իրողություններին զուգահեռ: Ապրիլի 9-ին պաշտոնը թողնելու է գործող նախագահը, և դրանից հետո Հայաստանում թիվ մեկ պաշտոնյան դառնալու է վարչապետը, լինելու է նոր վարչապետի և կառավարության, այլ կերպ ասած՝ դե ֆակտո նոր իշխանության ընտրություն: