Գերմանիան ցանկանում է, որ Եվրոպան ղեկավարի միջուկային զինաթափման գործընթացը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i83423-Գերմանիան_ցանկանում_է_որ_Եվրոպան_ղեկավարի_միջուկային_զինաթափման_գործընթացը
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը կիրակի օրը քննադատել է «ԱՄՆ-ի միջուկային կարողության վերաքննարկում» զեկույց կոչվող նոր միջուկային դոկտրինը: Նա դատապարտել է իր միջուկային կարողությունը մեծացնելու Վաշինգտոնի ծրագիրը և զգուշացրել է , որ միջուկային սպառազինությունների նոր մրցակցության մեկնարկն արդեն տրված է և Եվրոպան պետք է ղեկավարի համաշխարհային զինաթափման նոր քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2018 14:47 Asia/Tehran
  • Գերմանիան ցանկանում է, որ Եվրոպան ղեկավարի միջուկային զինաթափման գործընթացը

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը կիրակի օրը քննադատել է «ԱՄՆ-ի միջուկային կարողության վերաքննարկում» զեկույց կոչվող նոր միջուկային դոկտրինը: Նա դատապարտել է իր միջուկային կարողությունը մեծացնելու Վաշինգտոնի ծրագիրը և զգուշացրել է , որ միջուկային սպառազինությունների նոր մրցակցության մեկնարկն արդեն տրված է և Եվրոպան պետք է ղեկավարի համաշխարհային զինաթափման նոր քայլերը:

Գերմանիայի ԱԳ նախարարի զգուշացումը կատարվում է ռազմավարական փաստաթղթի հոդվածները հաշվի առնելով: Փաստաթուղթը կարևորում է ոչ-միջուկային հարձակումներին միջուկային հարձակումներով պատասխանելը, ինչպես նաև միջուկային զենքերի տարածումը: Ամերիկացի փորձագետ Քինգստոն Ռիֆի համոզմամբ՝ փաստաթուղթը մեծացնելու է միջուկային սպառազինության կիրառման վտանգը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամերիկացի ստրատեգները պահանջել են առավել մեծ ուշադրություն դարձնել ԱՄՆ-ի միջուկային կարողության հզորացմանը և կանխարգելիչ կողմնորոշմամբ ճկուն քաղաքականություն որդեգրել: Մյուս կողմից փաստաթղթում Ռուսաստանը և Չինաստանը ճանաչվել են  ԱՄՆ-ին ուղղված միջուկային ամենամեծ սպառնալիքները, ուստի Եվրոպայի արևելքում Վաշինգտոնի և Մոսկվայի ռազմական առճակատման հետևանքով, եվրոպացիներն առավել քան երբևէ հայտնվելու են սառը պատերազմին հաջորդող ժամանակաշրջանի միջուկային բախումների առջև:

Զիգմար Գաբրիելն ասել է.«Ինչպես եղավ սառը պատերազմի ժամանակ, մենք ՝ եվրոպացիներս որոշակիորեն հայտնվել ենք նոր միջուկային սպառազինությունների մրցակցության դաշտում և հենց այդ պատճառով է, որ Եվրոպայում պետք է սկսենք զինաթափման նոր նախագծերի իրականացումը: Գերմանիան  ՆԱՏՕ-ի գլխավոր անդամներից մեկն է, որի  «Բուշել»-ի (Büche)l ավիաբազայում հաստատվել են ԱՄՆ-ի քսան ատոմային ռումբերը»:

Գերմանիայի ընդդիմադիր կուսակցությունները, անկախ քաղաքական գործիչները և հակապատերազմական խմբերը խիստ դեմ են երկրում ԱՄՆ միջուկային զենքերի մնալուն: Թվում էր, որ սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ը հանելու է Եվրոպայից իր միջուկային զենքերը, սակայն գործնականում, նա ոչ միայն պնդում է պահպանել այդ մայրցամաքում իր տակտիկական զինանոցները, այլև ծախսատար նախագծեր է մշակում զենքերի արդիականացման համար:

2012 թվականի մայիսին Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովին, դաշինքի ղեկավարները համաձայնեցին Եվրոպայում ԱՄՆ միջուկային ռումբերի արդիականացման ու օպտիմալացման նախագծերին, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները շեշտել են, որ միջուկային զենքերը համարվում են դաշինքի կանխարգելիչ քաղաքականության գլխավոր մասը և այդ զենքերը պետք է պահպանեն իրենց գործառույթը:

ԱՄՆ-ը եվրոպացիների, այդ թվում գերմանացիների անվտանգությունը պահպանելու պատճառաբանությամբ, իսկ իրականում Ռուսաստանի և մյուս մրցակիցների սպառնալիքները դիմագրավելու նպատակով, վճռակամորեն է հզորացնել «B-61» միջուկային ռումբերը: Գերմանիան, որպես ոչ-միջուկային երկիր, հանձնառու է եղել զինաթափման ուղղությամբ ոչ մի ջանք չխնայել: Այնուամենայնիվ, այդ երկրիը շարունակում է մնալ Եվրոպայում միջուկային զենքերի տեղակայման կետերից մեկը:

Չնայած Գերմանիայում ԱՄՆ-ի տակտիկական զենքերի տեղակայման շարունակմանը ժողովրդական հակառակություններին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է երկրում միջուկային զենքերի հաստատմանը: Դրա փոխարեն Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը պնդում է, որ Գերմանիայից պետք է հեռացնել ամերիկյան ատոմային զենքերը: