Մամուլի տեսություն 06-02-2018
Ռուսաստանի փոխարտգործ նախարար և միջուկային ավագ բանագնաց Սերգեյ Ռիաբկովը հակառակելով ՀԳՀԾ-ն վերատեսման ենթարկելուն, դա անհնարին համարեց:
Ջոմհուրի Էսլամի
Ռուսաստան. ՀԳՀԾ-ի վերատեսման ենթարկվելն անհնարին է
Ռուսաստանի փոխարտգործ նախարար և միջուկային ավագ բանագնաց Սերգեյ Ռիաբկովը հակառակելով ՀԳՀԾ-ն վերատեսման ենթարկելուն, դա անհնարին համարեց:
Երեկ «Իզվեստիա» օրաթերթին տված հարցազրույցում Ռիաբկովն ընդգծեց. «Ներկա պայմաններում ՀԳՀԾ-ի վերատեսման ենթարկվելը, ինչ վրա շեշտում է Վաշինգտոնն, անհնարին է»:
«Ներկա պայմաններում հնարավոր չե վերատեսության ենթարկել, սրբագրել և կամ ընդլայնել ՀԳՀԾ-ն»,-հավելել է նա:
Ռուսաստանի միջուկային ավագ բանագնացն ասաց. «Վերջին շրջանում բազմաթիվ իրադարձություններ պատճառ են դարձել, որ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև անվստահությունը խորանա: Քայլեր են ձեռնարկվում, որոնք ոչ միայն հարցականի տակ են տանում ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի հավատարմությունը, այլև իրականության մեջ խստացնում են Իրանի դեմ ճնշումները»:
Նա անընդունելի քայլ համարելով միջուկային հարցում զիջումների գնալու համար ԱՄՆ-ի կողմից Իրանին վերջնագիր ներկայացվելը, հավելեց. «Այդ քայլը որևէ արդյունք չի ունենալու»:
Ռուսաստանի միջուկային ավագ բանագնացն ասել է, որ ԱՄՆ-ն հարցեր է առաջ քաշում միջազգային օրակարգում, որոնք որևէ առնչություն չունեն ՀԳՀԾ-ին:
«Իրանին տարբեր մեղադրանքներ են ուղղվում ու այդ երկրին քննադատում են այնպիսի քայլերի համար, որոնք մեր տեսակետից արտացոլում են իր շահերն ապահովելու ուղղությամբ Իրանի ջանքերը»,-հավելել է Ռիաբկովը:
«Անկասկած ՀԳՀԾ-ի ձախողումը, թե միջուկային զենքերի ապատարածման համակարգի կայունության և թե միջազգային պայմանավորվածությունները գործադրելու ԱՄՆ-ի կարողության տեսակետից չափազանց բացասական ազդեցություն է ունենալու»,-եզրակացրել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը:
Քեյհան
Գազայում պաշարված երեխաները ցույց են կատարել
Պաղեստինցի երեխաների բարձրացրած պաստառների վրա առավելապես աչքին էին ընկնում հետևյալ գրությունները. «Գազայի երեխաներին փրկեք», «Վերջ տվեք շրջափակմանը»:
Գազայում երեխաների հանրահավաքը կազմակերպվել էր բարեգործական հաստատությունների նախաձեռնությամբ:
Պաշտոնական բազմաթիվ զեկույցների համաձայն Գազայի բնակիչների կենցաղային ու տնտեսական պայմանները խիստ ճգնաժամային է և այդ տարածքի բնակիչները զրկված են մարդկային ամենատարրական իրավունքներից: Արդեն 11 տարի շարունակվող այս շրջափակման հետևանքով Գազայի հատվածում չքավորությունը հասել է 80 տոկոսի, իսկ գործազրկությունը հատել է 50 տոկոսի սահմանագիծը: Նաև Գազայի հատվածի շատ բնակիչներ բժշկական հնարավորությունների բացակայության պատճառով մահացել են: Դա ի տես այն բանի, որ մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդները մահաբեր լռություն պահպանել ու արաբական դավաճան երկրներն էլ Սիոնիստական ռեժիմին մերձենալու համար ոտք ու գլուխ են ջարդում: Ոչ ոք Գազայի երեխաների մասին չի խորհում: Այս հատվածում ապրում է շուրջ երկու միլիոն հինգ հարյուր հազար մարդ, ինչը նկատի առնելով Գազայի փոքր տարածությունը բնակչության տեսակետից համարվում է աշխարհի բնակեցված ամենախիտ տարածքներից մեկը: ՄԱԿ-ի պաղեստինցի տարհանվածներին օժանդակություններ փոխանցող ու աշխատանքի գործակալություն՝ «Անրովա»-ն ազդարարել է միջազգային այդ կառույցի բյուջեն կրճատվելու պատճառով Գազայի հատվածի բնակիչ պաղեստինցիների հումանիտար ու կենցաղային պայմանների մասին: Հիշյալ գործակալությունը հայտարարել է, որ Գազայի հատված առաքվող սննդամթերային օժանդակությունների նվազումը աղետալի հետևանքներ կարող է ունենալ: Գազայի ավելի քան 10 հիվանդանոցներ ու բուժկենտրոններ էլեկտրականության հոսանքի անջատման ու գեներատորների բավարար վառելիքի չունենալու պատճառով արձակվել են:
Սիոնիստական ռեժիմի բանակի զորայինները Գազայի հատվածը պաշարելուց բացի ավերում են պաղեստինցիներին պատկանող դպրոցները: Հրապարակված զեկույցների համաձայն, սիոնիստները երեկ հողին են հավասարեցրել Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող մի դպրոց: ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համագործակցության գրասենյակի տարածած հայտարարության համաձայն սիոնիստները ծրագրել են արևելյան Երուսաղեմում ավերել առնվազն 45 դպրոցներ:
Ալիք
Հռոմի պապը սատանային խեղդող հրեշտակի պատկերող մեդալյոն է նվիրել իր հետ հանդիպմանը 20 րոպե ուշացած Էրդողանին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախօրեին Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է նվիրել խաղաղության և արդարության խորհրդանիշ համարվող բրոնզե մեդալյոն, որի վրա պատկերված է սատանային խեղդող հրեշտակ:
Աղբյուրը նշում է, որ Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպմանն Էրդողանն ուշացել է ավելի քան 20 րոպե: Հոդվածի հեղինակը նկատում է, որ բացի Էրդողանից՝ Պապին ժամանակին սպասեցրել են Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը (20 րոպե), ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը (70 րոպե):
Հռոմի պապի և Էրդողանի հանդիպումը տևել է մոտ 50 րոպե, այն սկիզբ է առել Վատիկանի գրադարանում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Ֆրանցիսկոս պապն ու Էրդողանը հատկապես կենտրոնացել են Երուսաղեմի շուրջ ստեղծված ճգնաժամի մանրակրկիտ քննարկման վրա:
Սա Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին նման այցն է Վատիկան 59 տարվա դադարից հետո: Իսկ Հռոմի պապը Թուրքիա էր այցելել 2014 թվականին:
Tert.am
Նախադրյալներ չկան, որ ՀՀ տարածքում կարող են գազի և նավթի արտադրական ծավալներ հայտնաբերվել. երկրաբան
Երևանի պետական համալսարանի Երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Գրիգորյանը պնդում է, որ Հայաստանում նավթագազատար շերտեր հայտնաբերելու համար բավական լուրջ ուսումնասիրություններ արվել են, սակայն արդյունքը հուսադրող չէ:
«Դեռ 90-ականների վերջերին խորը հորատանցք եղավ Գեղարդի տարածքում, բայց այդ որոնումներն այսօրվա դրությամբ չեն տվել այն արդյունքները, որոնք կարող են հավատ ներշնչել, որ այս տարածքներում մենք ունենք նավթի, գազի արդյունաբերական կուտակումներ»,-ասաց նա:
Մասնագետը նշեց, որ իհարկե գազի և նավթի երևակումներ եղել են: «Առանձին տարածքներից որոշակի ճնշման գազի քանակ է դուրս եկել, որոշ հորատանցքերից նաև նավթի նմուշներ են վերցվել որոշ խորություններից, բայց հետագայում ոչ մեկը չի հստատվել որպես արդյունաբերական հանքավայր, և աշխատանքներն այդպես էլ ավարտվել են»,-ասաց նա:
Գրիգորյանը, ով մասնակցել է այդ աշխատանքներին, նշեց, թե խորհրդային տարիներին Հայաստանի տարածքում նավթագազաբեր շերտերի որոնողական աշխատանքներ իրականացնող հորատման արշավախումբ կար, դրանից հետո նոր թափով շարունակվել են աշխատանքները նույնիսկ նոր տեխնոլոգիաներով:
Իսկ թե ինչպես է որ հարևան երկրներում այն առկա է, իսկ ՀՀ-ում չեք հիմնավորում հարցին, Մարատ Գրիգորյանը պատասխանեց, թե հիմնավորում է՝ հաշվի առնելով ՀՀ-ի երկրաբանական տեսքը: «ՀՀ-ի երկրաբանական կառուցվածքը բավական լավ է ուսումնասիրվել մասնագետների կողմից և նախադրյալներ, որոնք կարող են ինչ-որ տեղ հույս հավատ ներշնչել, չկան»,-ասաց նա:
News.am
Հայաստանն ունի նանոտեխնոլոգիաների զարգացման հեռանկարներ
Հայաստանը նանոտեխնոլոգիաների զարգացման բարձր ներուժ ունի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի գիտատեխնոլոգիական հիմնադրամի համահիմնադիր (Foundation for Armenian Science and Technology (FAST) Արթուր Ալավերդյանը։
Նա նշել է, որ նանոտեխնոլոգիաները, որպես բիոտեխնոլոգիաների ոլորտի ուղղություն, Հայաստանում ունեն զարգացման հեռանկարներ, քանի որ երկրում դրա համար կան բոլոր նախադրյալները։
«Դրա համար մենք ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացած ոլորտ, երիտասարդ կրեատիվ ձեռներեցներ, որոնք բաց են նորարարությունների համար, նաև մեր ուղեղները՝ չէ՞ որ Հայաստանը խելացի երկիր է, դա մեր հիմնական նախադրյալն է»,- շեշտել է Արթուր Ալավերդյանը։